«Բայեր»-«Ռոմա» և այլն․ Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները
ՍՊՈՐՏ![«Բայեր»-«Ռոմա» և այլն․ Եվրալիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները](/timthumb.php?src=disc/02-05-24/5cc4f856c6534f268cd31502e890d44c.jpg&w=780)
Այսօր տեղի կունենան Եվրոպայի լիգայի և Եվրոպայի կոնֆերանցիայի կիսաեզրափակիչ հանդիպումները:
Եվրոպայի լիգա, 23:00
«Ռոման» հռոմեական Օլիմպիկոյում կընդունի անպարտելի «Բայեր Լևերկուզենին»։
Ֆրանսիական «Մարսելը» սեփական հարկի տակ` «Ստադ Վելոդրոմում», կհյուրընկալի իտալական «Ատալանտային»։
Եվրոպայի կոնֆերանցիայի լիգա, 23:00
Անգլիական «Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ (Վիլլա Պարկ) կընդունի հունական «Օլիմպիակոսին»։
Իտալական «Ֆիորենտինան» կխաղա բելգիական «Բրյուգգեի» դեմ։ Խաղը տեղի կունենա «Արտեմիո Ֆրանկի» խաղադաշտում։