ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուզում եմ շնորհավորել և հորդորել, որ այլևս իրենք քաղաքականությամբ չզբաղվեն, ոչ մի ապօրինի գործողություն անպատիժ չի մնալու. Վահագն Չախալյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Ապրիլի 14-15-ի գիշերը քաղաքական ակտիվիստ, «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը վարչական ձերբակալման էր ենթարկվել Stop Nikol գրառմամբ գրաֆիտի անելու համար։

Չախալյանը 1or.am-ին ասաց, որ իր վերաբերյալ կազմվել է 50 000 դրամի վարչական իրավախախտման ակտ՝ հասարակական վայրում անթույլատրելի արարք կատարելու համար։

«Ես ընդունեցի, որ ցանկապատը ես եմ ներկել, բայց չեմ ընդունել, որ դա անթույլատրելի է։ Սկզբից փորձում էին ասել, որ գույքի վնասում եմ կատարել։ Դա ենթադրում է, որ գույքն այլևս չի կարող ծառայել նրան, ինչին նախկինում ծառայում էր, իսկ ցանկապատը շարունակում է իր տեղում մնալ։ Հետո էլի փոխեցին, բայց միևնույնն է չեմ ընդունում, որ արարքս անթուլատրելի է»,- նշեց Չախալյանը։

Դիտարկմանը, որ հրապարակված տեսանյութում ոստիկանները հստակ արձանագրում էին բերման ենթարկելու պատճառը՝ նշելով, որ ինքը քաղաքական գրառում է անում, Չախալյանը պատասխանեց, որ վերջապես արձանագրվեց, որ ոստիկանության աշխատակիցները կատարում են քաղաքական հանձնարարություն։

«Եթե այդտեղ այլ բան գրվեր, իրենց չէր մտահոգի, մոտեցումը խտրական էր»,- նշեց Չախալյանը։

«Կամք» նախաձեռնության հիմնադիրը ոստիկանության բաժնում մնաց սովարաբար ընդունված և օրենքով ամրագրված 3 ժամից ավելի և նկատում է՝ պատճառն այն էր, որ ոստիկանության ծառայողները մի քանի ժամ չէին կարողանում կազմել փաստաթղթերը։

Ըստ Չախալյանի՝ իր իրավունքների մասին իրեն սկսել են իրազեկել, երբ արդեն բաց էին թողնում։ Չախալյանը նաև հավելեց, որ ցանկանում է բողոքարկել վարչական ակտը, բայց չգիտի կհասցնի՞, թե՞ ոչ։ Ոստիկանների ոչ կոմպետենտ աշխատանքի մասին էր խոսում նաև այն, որ ոստիկանը տեսանյութում ասում է, որ քաղաքական ակցիայի մասին պետք էր իրազեկել Երևանի քաղաքապետարանին, բայց սա սահմանված է 100 և ավելի անձանց դեպքում, բացի այդ, հասարակությունը կարող է նաև ինքնաբուխ ակցիա իրականացնել և տեղյակ չպահել որևէ պետական մարմնի։

Օգտվելով առիթից՝ Չախալյանը շնորհավորեց ոստիկանների տոնը․

«Ուզում եմ շնորհավորել և հորդորել, որ այլևս իրենք քաղաքականությամբ չզբաղվեն։ Այն հրահանգները, որ ուղղված են քաղաքացիների ազատ կամարտահայտման դեմ, չկատարեն։ Վստահ ասում եմ, ոչ մի ապօրինի գործողություն անպատիժ չի մնալու, բոլորը քննվելու են օրենքի տառին համապատասխան, և դա մոտ ապագայում է լինելու»։

Չախալյանը հավելեց, որ բողոքի գործողությունը շարունակվում է։ Երեկ տեղի է ունեցել Էջմիածնում, այսօր նորից Երևանում են շարունակելու։

«Սա Նիկոլին կանգնեցնելու գործընթացի սկիզբն է, որն արդեն սկսվել է։ Ամսի 18-ին ժամը 12:00-ին ես լինելու եմ կառավարության մոտ, #STOP_NIKOL կարգախոսով և երեք պահանջով. առաջին՝ Ո՛չ միջանցքին, երկրորդը՝ ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման պահանջ, և երրորդը՝ Արցախի հարց՝ կարգավիճակ, բնակչության վերադարձ։ Խնդրում եմ միանալ մեզ»,- եզրափակեց ՀԿ նախագահը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular