Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի 2-րդ բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել այս տարվա մարտի 27-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից ավազակային հարձակում կատարելու կասկածանքով հետախուզվողի գտնվելու վայրի մասին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ոստիկանները մեկնում են Կոմիտասի պողոտայի Վահագն Դավթյանի անվան այգի, որտեղ հայտնաբերում ու ձերբակալում են հետախուզվող 25-ամյա Հովհաննես Հակոբյանին։
Աղբյուրը հայտնում է, որ նա հետախուզվում էր մարտի 21-ին օտարերկրացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարելու կասկածանքով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գլխի հատվածում վնասվածք ստացած վիրավորը ԱՄՆ քաղաքացի է:
Աղբյուրի տեղեկություններով՝ քաղաքացուց հափշտակել էր գումար, որի չափը ոստիկաններն ու քննիչները պարզում էին։