«Սոլնցեպեկ»-ի ճշգրտությունը հասցվել է հինգ մետրի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս ռազմական ինժեներները կարողացել են հասնել TOS-1A «Սոլնցեպեկ»-ի մարտական հնարավորությունների ավելացման հաջորդ քայլին, գրում է overclockers.ru-ն։ Այժմ այդ ծանր կրականետային համակարգը բառացիորեն հարվածում է անհրաժեշտ քառակուսու վրա՝ 5 մետր շառավղից ավելի չգերազանցելով շեղման տարածությունը: Այդ մասին լուրով կիսվել է«Սիգնալ» ԳՀԱՄ-ի ղեկավար Վլադիմիր Պիմենովը։
Գլխավոր տնօրենի խոսքով ամեն ինչ սկսվել է նրանից, որ խմբակային հարցում է ստացվել ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումներից։ Ռուսական բանակի զինվորականները ցանկություն են հայտնել բարելավել համակարգերի արագ տեղակայման հնարավորությունը։ Եվ որոշ ժամանակ անց ներկայացվել է մի զարգացում, որը համապատասխանում էր պահանջներին և թույլ է տալիս համազարկ արձակել թշնամու թիրախների վրա առանց մեքենայի խցիկը լքելու անհրաժեշտության: Դրանով նվազագույնի է հասցվում այն ժամանակահատվածը, երբ համազարկից հետո պետք է համակարգը խորը թիկունք հասցնել։ Բացի այդ արդյունավետության գործոնից, լրջորեն լրամշակվել է նաև ճշտության գործոնը, հիմա համակարգի հրթիռները դիրքերում վայրէջք են կատարում մի քանի մետր ճշգրտությամբ։
TOS-1A «Սոլնցեպեկ» -ը պատկանում է ծանր կրականետային համակարգերի դասին, որոնց հիմնական նպատակը հակառակորդի անձնակազմի և թեթև զրահապատ կամ ոչ զրահապատ սպառազինությունը շարքից հանելն է։ Դրա համար օգտագործվում են չկառավարվող հրթիռներ։ Հրթիռների ամբողջական համազարկը կարող է պայթող գազային ամպով ծածկել ահռելի տարածք:
Բացի հարձակողական հնարավորությունների ավելացումից, կրականետների այլ թարմացումները ևս կարվեն: Կարելի է ակնկալել, որ հաջորդ քայլը կլինի նրա ինտեգրումը դինամիկ պաշտպանության համակարգերին, որոնք կարող են նվազեցնել վնասը մեծաթիվ ուկրաինական անօդաչու թռչող սարքերից և հակատանկային համակարգերից արձակված ծանր հրթիռներից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը