«Freedom House»-ը չի որոշում՝ ՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ ոչ. ՔՊ պատգամավոր
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ-ն ժողովրդավար է, թե՝ չէ․ չի որոշում «Freedom House»-ը։
ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով «Freedom House»-ի վերջին զեկույցին վերաբերող հարցին․
«ՀՀ-ն ամենօրյա ռեժիմով աշխատում է իր ժողովրդավարությունը զարգացնելու և ամրացնելու վրա։ Մենք գնահատում ենք բոլոր մեր միջազգային գործընկերների զեկույցները, ելնում ենք դրանից, ընդունում ենք ի գիտություն և շարունակում ենք զարգացնել մեր ժողովրդավարությունը։
Կրկնում եմ՝ ՀՀ-ն համաշխարհային երկրների շարքում ամենաժողովրդավար երկրներից մեկն է։ Այդպես շարունակելու է մնալ, այդպես է լինելու այսուհետ միշտ»,- նշել է պատգամավորը։