ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Forbes-ը հիացած է ճակատում տանկերի «ոչ գործարանային» արդիականացման ռուսների հնարամտությամբ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տանկերի տանիքներին պողպատե զրահապատ շրջանակ տեղադրելու ՌԴ ԶՈւ որոշումը թույլ է տալիս մարտական մեքենաներն ավելի լավ պաշտպանել անօդաչու թռչող սարքերից։ Ռուսական տանկերի այդ արտասովոր արդիականացումը հիացմունքի է արժանացել Forbes-ի կողմից, գրում է ura.news-ը։

«Ռուսները տանկերի վրա տեղադրել են պողպատե զրահապատ տանիքներ, որոնք ծածկում են ամբողջ մեքենան և նույնիսկ՝ փողի ուղղությամբ: Այսպիսով, մարտական մեքենան ավելի լավ է պաշտպանվում դրոններից։ Ռազմի դաշտում այդ իմպրովիզացիան պատասխան է նոր սպառնալիքներին»,- ասվում է Forbes-ի անդրադարձում։ Նման տանկերը «թռչող փիղ» անվանումն են ստացել: Այդ անունը հայտնվել է Մեծ Բրիտանիայում, երբ ինժեներները մեքենան հրետանային հարվածներից պաշտպանելու նոր միջոց էին գտել։

Forbes-ը նշում է, որ այս նոր արդիականացումը ցույց է տալիս այն դարաշրջանի սկիզբը, երբ յուրաքանչյուր մարտական մեքենա պետք է պաշտպանություն ունենա անօդաչու թռչող սարքերից, որոնք վերջերս հաճախակի են օգտագործվում: Հրատարակության համաձայն ՌԴ ԶՈւ-ն օգտագործում է նման արդիականացում Կրասնոգորովկայի շրջանում։

Մինչ այդ էլ ռազմական թղթակից Բորիս Ռոժինն էր իր հեռագրային ալիքում ցուցադրել տանիքին հատուկ պողպատե ցանցով 2S3 «Ակացիա» ինքնագնաց հաուբիցի աշխատանքը։ Ցանցի շնորհիվ հաուբիցին հարվածող դրոնը պայթում է հիմնական զրահից մի քանի սանտիմետր հեռավորության վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular