Նախկին գլխավոր դատախազի որդուն մահացած են գտել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախկին գլխավոր դատախազ Վալենտին Ստեպանկովի որդուն՝ Դենիս Ստեպանկովին, մահացած են գտել Մոսկվայի Դուբինինսկայա փողոցի բնակարաններից մեկում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բժշկական ծառայություններին։ Աղբյուրը հաստատել է մահվան փաստը՝ պարզաբանելով, որ, ըստ նախնական տվյալների, այն կրիմինալ բնույթ չի կրել։ Ստուգումներ են սկսվել:
Տղամարդու մարմինը հայտնաբերել է հայրը, ով պատրաստվում էր հանդիպել նրան կիրակի օրը՝ ապրիլի 14-ին։ «Եվ քանի որ հեռախոսը չէր պատասխանում, ես զգուշացա և գնացի նրա տուն։ Մենք այստեղ ապրում ենք իրարից ոչ հեռու»,- MSK1.RU-ին ասել է Ստեփանկով ավագը։
Նա խոստովանել է, որ մահվան պատճառը կարող էր լինել սրտի հետ կապված խնդիրները։ Ավելի ուշ՝ ապրիլի 15-ին, կկատարվի դիահերձում։