ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելի կառավարությունը պետք է հարգի Երուսաղեմի Հայոց պատրիարքության և հայ համայնքի իրավունքները․ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հ.Յ.Դ Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարությունը Երուսաղեմի հայության և պատրիարքության հազարամյա իրավունքների պատշպանության վերաբերյալ․

«Մտահոգությամբ հետեում ենք Հին Երուսաղեմի հայկական թաղամասում Իսրայելի ոստիկանության կողմից Երուսաղեմի հայ համայնքի և պատրիարքության իրավունքների ոտնահարման քայլերին։

Իսրայելի ոստիկանությունն այդ քայլերով աջակցում է զինյալ վերաբնակիչների և խաբեությամբ ստորագրված և խնդրահարույց պայմանագրի մյուս կողմի աշխատակիցների բռնություններին՝ խախտելով միջազգային և տեղական համապատասխան օրենքները։

Արդեն իսկ հայտարարել ենք՝ «հարցի կարգավորումը պետք է կատարվի բացառապես տեղական և միջազգային օրենքների հիման վրա՝ առանց ուժ կիրառելու կամ ուժ կիրառելու սպառնալիքի»։ Բռնությունները պետք է դադարեցվեն, ինչպես նաև դրանց՝ Իսրայելի ոստիկանության մեղսակցությունը։ Իսրայելի կառավարությունը հստակ կեցվածքով և քայլելով պետք է հարգի Երուսաղեմի Հայոց պատրիարքության և հայ համայնքի իրավունքները։

Երուսաղեմում հայկական իրավունքների հարցը վերաբերում է համայն հայությանը, հետևաբար, այդ իրավունքները ոտնահարելու ցանկացած փորձ ենթակա է համայն հայության համարժեք վերաբերմունքին։

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհուրդը, գործակցաբար Հայ դատի համաշխարհային ցանցի հետ, շարունակում է իր բոլոր հնարավորություններով զորավիգ լինել Երուսաղեմի հայ համայնքին և Հայոց պատրիարքությանը՝ պաշտպանելու իրենց հազարամյա իրավունքները։

Հ.Յ.Դ. ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular