ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն աջակցելու գործում․ Պետդեպ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՄիացյալ Նահանգները պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը հեշտացնելու գործում։
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Նա ասաց, որ այս հարցի լուծման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ։
«Մենք ուրախ ենք ցանկացած դեր խաղալ այս երկխոսության դյուրացման գործում և կշարունակենք դա անել», - հավելել է Միլլերը: