ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարորդական իրավունքի վկայական ստանում են վարել չիմացողները. Փաշինյանը խաբել է. մաս 194. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2023-ի հունվարի 19-ին այցելելով ՀՀ ոստիկանություն, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա: Խոսքը մարդկային կյանքերի մասին է»: Սակայն իրականում շարունակում են Հայաստանում բազմաթիվ մարդիկ ստանալ վարորդական վկայականներ, սակայն մեքենա վարել չգիտեն:

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է բազմաթիվ բացահայված փաստերից մի քանի օրինակներ, որոնք տեղի են ունեցել հենց Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո։

24․03․2023թ․ ԱԱԾ-ն հայտնեց, որ Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր։ ՃՈ գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի ավագ տեսուչը շուրջ 390.000 ՀՀ դրամ կաշառք էր ստացել:

11.04.2023թ․ԱԱԾ-ն հայտնեց, որ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքով 10 անձ ձերբակալվել է, որից 3-ը ՃՈ տեսուչներ են

21․07․2023թ․ ԱԱԾ-ն հայտնեց, որ ՃՈ Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունքի 3 տեսուչ կաշառքով օժանդակել են վարորդական իրավունքի վկայականների տրամադրման հարցում ստանալով յուրաքանչյուր քաղաքացուց 40.000-300.000 հազար ՀՀ դրամի չափով գումարներ:

05․09․2023թ․ դատախազությունը հայտնեց, որ 17 անձ, 70-ից մինչև 300 հազար դրամ կաշառքի միջոցով, վարորդական վկայական է փորձել ստանալ

24.11.23թ․ Հակակաոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ ՃՈ տեսուչը շուրջ 30 քաղաքացու կաշառքով վարորդական իրավունքի վկայական է տվել՝ յուրաքանչյուրից վերցնելով 380.000-ից 500.000 դրամ:

02․12․2023թ․ Քննչական կոմիտեն հայտնեց, որ բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մեղադրանք է ներկայացվել։

Դեպքերը բազմաթիվ են և բնականաբար՝ հայտնի չէ, թե բացահայտվածները կաշառքով վարորդական վկայական ստանալու դեպքերի քանի տոկոսն են կազմում»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 04. 04․ 24 թ համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular