ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանում Իսրայելի դեսպանն ուշագրավ հայտարարություն է արել Իրանի հետ «հնարավոր ռազմական բախման» մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը միշտ է պատրաստ Իրանի հետ ուղիղ ռազմական բախմանը,  հայտարարել է ՌԴ-ում Իսրայելի դեսպան Սիմոնե Հալպերինը։

«Իսրայելը միշտ պատրաստ է և պատրաստվում է»,- ասել է Իսրայելի դեսպանը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե Իսրայելում հնարավոր համարու՞մ են ուղիղ ռազմական բախումն Իրանի հետ և պատրաստվու՞մ են դրան։

Դեսպանը հայտարարել է նաև, թե իրենք պատրաստ են նաև Իրանի կողմից հնարավոր հարվածին՝ ի պատասխան Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա իսրայելական հարձակման։

«Միշտ պետք է պատրաստ լինել պաշտպանվելու»,- ասել է դիվանագետը՝ հավելելով,  թե «երբ Իսրայելին սպառնում են ոչնչացնել, ապա դրան պետք է լրջորեն վերաբերվել ու լինել պատրաստ»։

Ռուսաստանում Իրանի դեսպանը նշել է նաև, թե իրենք ոչինչ չունեն ասելու՝ Դամասկոսում իրանական հյուպատոսության վրա հարձակման առնչությամբ։

«Հարվածը ոչ թե հյուպատոսության, այլ դրա կողքին գտնվող շենքի վրա է եղել»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular