ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փորձագետ. Հայաստանին ՆԱՏՕ չեն ընդունի Թուրքիայի դիրքորոշման պատճառով»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Հայաստանը տեսանելի ապագայում չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դիրքորոշման և ենթակառուցվածքային անպատրաստության պատճառով, իսկ դաշինքի հետ համագործակցության ցանկացած ակտիվացում ուղղված է Ռուսաստանի ազդեցության նվազեցմանը, tass.ru-ի հետ զրույցում  ասել է ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը Երևան։

«ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության նպատակն անհասանելի է ներկա աշխարհաքաղաքական իրողություններում: Դա պայմանավորված է առաջին հերթին Թուրքիայի դիրքորոշմամբ: Թուրքիան ոչ մի դեպքում թույլ չի տա Հայաստանին դառնալ ՆԱՏՕ-ի անդամ և դրանով իսկ ստանալ անվտանգության երաշխիքներ, որոնք առաջին հերթին ուղղված կլինեն Ադրբեջանի դեմ: Ֆինլանդիայի և Շվեդիայի օրինակով մենք տեսանք, որ Թուրքիան բավականին հիմնովին է պաշտպանում իր շահերը և դժվար թե ցանկանա զոհաբերել Ադրբեջանի հետ հարաբերությունները հանուն եվրատլանտյան հանրության հետ համերաշխության»,- պարզաբանել է փորձագետը։


Նրա խոսքով՝ մյուս կարևոր գործոններն են ենթակառուցվածքային անպատրաստությունն ու տարածքային հեռավորությունը։ «Կա Վրաստանի օրինակը, որը երկար տարիներ փորձում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ և դեռ չի մոտեցել դրան: Չնայած, ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածն է ազդում դրա վրա, քանի որ Վրաստանը տարածքային պահանջներ ունի: Եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ, ապա կհայտնվի ավելի արտոնյալ վիճակում, բայց դա չի նշանակում, որ դա նրան կմոտեցնի ՆԱՏՕ-ին»,- նշել է Պրիտչինը։
Փորձագետը կարծում է, որ միակ բանը, որին կարող է հանգեցնել Երևանի և ՆԱՏՕ-ի միջև ակտիվացված համագործակցությունը, դա տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազեցումն է, ինչին ձգտում է Հայաստանի ղեկավարությունը։ «Այստեղ Հայաստանը պատրաստ կլինի հնարավորինս աջակցել: Ցանկացած համատեղ զորավարժություն, զենքի խորհրդանշական մատակարարում, ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու պլաններ, այս ամենը կօգնի Հայաստանի ղեկավարությանը հասնել Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու և Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու իր նպատակներին»,- եզրափակել է Պրիտչինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular