ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իրենք իրենց համար պրոբլեմներ են ստեղծում, դա վնաս կհասցնի առաջին հերթին Հայաստանին»․ Պետդումայից արձագանքել են «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու որոշմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Միր»  վճարային քարտի սպասարկումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը վնաս կհասցնի հենց Հայաստանին, ՏԱՍՍ-ին ասել է Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովի նախագահ Անատոլի Ակսակովը։

«Այդ ամենն ամերիկյան ճնշումների պատճառով է։ Իհարկե, Հայաստանի համար դա վնաս է, քանի որ և՛ Հայաստանի բնակիչները, և՛ Ռուսաստանի բնակիչները, որոնք Հայաստանում հաճախ են լինում, այդ թվում՝ հենց հայերը, օգտվում են «Միր» քարտերից։

Իրականում, ավելի շատ բացասական հետևանքներ կան հենց Հայաստանի համար։ Իրենք իրենց համար պրոբլեմներ են ստեղծում։ Բայց վստահ եմ, որ լուծում կգտնվի»,- ասել է Ակսակովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular