Ովքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթում
ՍՊՈՐՏ![Ովքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթում](/timthumb.php?src=disc/19-03-24/fb5e135a8f6e39b822e803f9a966d241.jpg&w=780)
Մարտի 31-ից ապրիլի 11-ը Թաիլանդում կայանալու է ծանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որը Փարիզի Օլիմպիական խաղերի համար վերջին վարկանիշային մրցաշարն է լինելու:
Հայաստանի հավաքականի կազմում ելույթ Է ունենալու 5 ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), ԵԱ-ի արծաթե եւ բրոնզե մեդալակիրներ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը (102 կգ), Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը եւ արծաթե մրցանակակիր Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):