ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետը ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «radiokp.ru»-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից հնարավոր դուրս գալու մասին:

Քաղաքագետը հիշեցրել է, որ 2023 թվականի վերջին Հայաստանը Պրահայում հռչակագիր է ստորագրել, ըստ որի որոշվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Լեռնային Ղարաբաղը տրվել է Ադրբեջանին։ «Ի՞նչ քարտեզների հիման վրա է նա ճանաչել այդ փաստը։ Ըստ ՀԱՊԿ կանոնադրության Ռուսաստանը և կազմակերպության մյուս անդամները պատասխանատվություն են կրում Հայաստանի տարածքի համար՝ իր ճանաչած սահմաններում, և դրանք ԽՍՀՄ փլուզման ժամանակ հաստատված սահմաններն են։ Ուստի Փաշինյանի բոլոր փաստարկները դեմագոգիկ բնույթ են կրում»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը փաստացի չի հաստատել այդ հռչակագրի ճանաչումը և առաջարկում է բանակցություններ վարել սահմանի սահմանագծման շուրջ։

«Դուք չեք կարող բանակցել սահմանների սահմանագծման շուրջ, եթե գտնվում եք պատերազմական վիճակում։ Դուք նախ խաղաղության պայմանագիր պետք է կնքեք, մտնեք պատերազմի ավարտի փուլ, հետո պայմանավորվեք, թե ինչ քարտեզներով եք որոշելու ձեր տարածքը»,- կարծում է քաղաքագետը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ-ի դեմ Փաշինյանի պնդումները կապված են Երևանում ստեղծված լարված իրավիճակի հետ։

Տարածաշրջանում «պատերազմի հոտ է գալիս», իսկ Հայաստանը արգելափակում է ՀԱՊԿ գործունեությունը։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալուն, ապա, հաշվի առնելով Հայաստանում առկա ընդհանուր տրամադրությունները և այդ հարցում արևմտյան քաղաքականությունը, փորձագետը նման ելքը միանգամայն հավանական է համարում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular