25-ամյա ռուս ֆուտբոլիստը տեղափոխվել է Ուրարտու
ՍՊՈՐՏ![25-ամյա ռուս ֆուտբոլիստը տեղափոխվել է Ուրարտու](/timthumb.php?src=disc/26-02-24/aa7f9b584883047563ce8cbb4edcc88b.jpg&w=780)
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր ֆուտբոլիստ ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուս հարձակվող Ալեքսանդր Դոլգովի հետ։
25-ամյա ֆուտբոլիստը վերջին տարիներին հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ մասնավորապես «Ֆակել», «Խիմկի», «Ռոստով» ֆուտբոլային ակումբներում։
Դոլգովը երևանյան ակումբ է տեղափոխվել «Ֆակելից», որի կազմում մրցաշրջանի առաջին հատվածում 9 հանդիպման է մասնակցել։