ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 դեկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Տանգոյի միջազգային օր, Արգենտինա՝ Տանգոյի ազգային օր, Ռուսաստան՝ Անդրեևյան դրոշի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1876 - Թուրքիայում հրապարակվել է սահմանադրություն, որը մեծ վեզիր Միդհատի անունով կոչվել է Միդհատյան սահմանադրություն:
1910 - վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանը:
1932 - ծնվել է ակադեմիկոս Արման Քուչուկյանը որի ղեկավարությամբ ստեղծվել է ЕС-2345 մատրիցային պրոցեսորը, որն առաջինն էր ԽՍՀՄ-ում։
1937– գնդակահարվել է հայ նշանավոր զինվորական, խորհրդային կարմիր բանակի հրամանատար Գայը (Հայկ Բժշկյանց)։
1939 - ծնվել է դերասանուհի Գրետա Գալստյանը։
1946- Միավորված ազգերի ընդհանուր ասամբլեայի կողմից ընդունվել է Ռաֆայել Լեմկինի առաջարկած 96-րդ որոշումը, որտեղ առաջին անգամ ցեղասպանությունը ճանաչվել է միջազգային ոճիր։
1988- Լենինականի մոտ վայրեջքի ժամանակ վթարվել է Ил-76 ինքնաթիռը, որի արդյունքում զոհվել է 77 մարդ:
2002-Ազգային ժողովն ընդունել է պետական պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու մասին օրինագիծ:
2006-17-ամյա հայ երգչուհի Սիլվա Հակոբյանն իր I Like կատարումով դարձել է BBC-ի Next Big Thing հեղինակավոր մրցույթի հաղթող:
2007-Փարիզի Ավինյոնի կենտրոնական պուրակում հանդիսավորությամբ բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը:
2012-Ռուսաստանը դադարեցրել է Գաբալայի կայանի շահագործումը, և իր որոշման մասին պաշտոնական նոտա է հղել Ադրբեջանին:
2019-Սահակ եպիոսկոպոս Մաշալյանը դարձել է Պոլսի հայոց 85-րդ պատրիարք և խոստացել կերտել նոր համայնք։
2022-Բաքուն նոտա է հղել ռուսական կողմին պահանջելով մուտք գործել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա.17-ծնվել է հռոմեացի կոնսուլ Գնեյ Դոմիցիան Ահենոբաբը՝ Ներոնի հայրը:
1519 –Տորունիի սեյմը որոշում է ընդունել պատերազմ սկսել Տևտոնյան օրդենի դեմ և հարկեր է մտցրել վարձկաններ վարձելու նպատակով:
1582 –վախճանվել է Կոնտրռեֆորմացիայի ժամանակաշրջանի իսպանացի պետական և ռազմական գործիչ Մեծ Հերցոգ Ալբան:
1688 –Փառահեղ հեղափոխության ժամանակ թագավոր Յակոբ 2-րդը փախել է Լոնդոնից, բայց բռնվել և հետ է վերադարձվել Լոնդոն Վիլյամ 3-րդի մոտ:
1803 –ծնվել է ֆրանսիացի երգահան, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտական քննադատ Հեկտոր Բեռլիոզը:
1816– Ինդիանան դարձել է ԱՄՆ-ի 19-րդ նահանգը։
1843– ծնվել է գերմանացի մանրէաբան, բակտերիաբանության և համաճարակաբանության հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռոբերտ Կոխը:
1856 —ծնվել է ռուս փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան Գեորգի Պլեխանովը:
1882 —ծնվել է գերմանաբրիտանական ֆիզիկոս-տեսաբան, մաթեմատիկոս Մաքս Բոռնը, որը հանդիսանում է քվանտային մեխանիկայի հիմնադիրներից մեկը:
1899 — երկրորդ անգլո-բուրական պատերազմի ժամանակ կայացել է Մագերսֆոնտեյնի ճակատամարտը, որի ժամանակ Պիտ Կրոնյեի ղեկավարած բուրական բանակը պարտության է մատնել Լորդ Մետյուենի ղեկավարած բրիտանական բանակին:
1913– ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Մարեն, որը հայտնի է առավելապես «Ֆանտոմասի» մասին ֆիլմաշարից։
1918 - ծնվել է ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Սոլժենիցինը:
1922-ծնվել է թատրոնի և կինոյի ռուս դերասան, սպորտսմեն, սպորտային մեկնաբան Նիկոլայ Օզերովը:
1931 –կայացել է Վեստմինստերյան ստատուսը՝ անգլիական պառլամենտի ակտը, որով սահմանվել են դոմինիոնների իրավական դրությունը և փոխհարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։
1946– ՄԱԿ-ին կից ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, երեխաների պաշտպանության միջազգային կոմիտեն։
1958– հռչակվել է Ֆրանսիական Դագոմեայի հանրապետությունը։
1969– ծնվել է հնդիկ նշանավոր շախմատիստ, գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը:
1972 —Յուդժին Սերնան և Հարիսսոն Սմիթը («Ապպոլոն-17») իրականացրել են թվով 6-րդ և վերջին վայրէջքը Լուսնի մակերևույթի վրա:
1981 —Սալվադորում ընքացող քաղաքացիական պատերազմի ընթացքում կառավարական զորքերը Էլ-Մոզոտե գյուղի մոտ իրականացրել են արյունոտ սպանդ, որի արդյունքում զոհվել է մոտ 700 մարդ:
1994– սկսվել է ռուս-չեչենական առաջին պատերազմը։
Կ. Խաչիկյան