ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Հեռուստատեսության համաշխարհային օր, Ողջույնի համաշխարհային օր, Բանգլադեշ՝  Զինված ուժերի օր,  Հունաստան՝ Զինված ուժերի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Խաղաղության համաձայնագրի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1932 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Ժիրայր Ավետիսյանը։

1956- վախճանվել է դերասան Տիգրան Այվազյանը:

1974- վախճանվել է հայ խորհրդային նկարիչ Լևոն Գենչը (Գենչղլյան):

1982- վախճանվել է գրող Լեոնիդ Հուրունցը (Ավանեսով):

1988- սկսվել են հայկական ջարդերը Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում, Շեքիում, Ղազախում, Մենգիչաուրում: Սկսվել է հայերի մասսայական արտաքսումն Ադրբեջանից Հայաստան:

1991- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ:

2006-Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում առաջին անգամ թողարկվել է Հայոց ցեղասպանության թեմայով փոստային նամականիշ:

2007-վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և գեղանկարիչ Աղասի Այվազյանը:

-Վրաստանում` Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի Մարաբդա երկաթուղային կայանում, տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության սկիզբը ազդարարող արարողությունը Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ:

2015-Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից, դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:

2019-Հայկական ֆուտբոլի շուրջ բորբոքվող թնջուկը հանգուցալուծվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ու գործադիր կոմիտեի հրաժարականով։ Գործկոմի նիստը հրավիրվել էր Իտալիայի հավաքականից Հայաստանի ազգային հավաքականի 9։1 հաշվով կրած ծանր պարտությունից հետո բարձրացած դժգոհության ալիքի և քննադատությունների արդյունքում։

2020- տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում, որտեղ ընդդիմադիր 17 կուսակցություններ ներկայացրել են ճանապարհային քարտեզ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

479 մ.թ.ա.- վախճանվել է չին մտածող Կոնֆուցիոսը («Զրույցներ և խոհեր»):

1620- «Մեյֆլաուեր» նավով եռամսյա նավարկությունից հետո անգլիացի վերաբնակիչների ընտանիքներն ափ են իջել Հյուսիսային ամերիկայի Կոդ հրվանդանի շրջանում:

1694 - ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, արձակագիր և հրապարակախոս Վոլտերը:

1783- տեղի է ունեցել մարդու առաջին թռիչքը օդապարիկով:

1806 – Նապոլեոնը հայտարարել է Անգլիայի  «կոնտինենտալ շրջափակման» սկսելը:

1811– վախճանվել է գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր Հենրիխ ֆոն Կլեյստը:

1836 —սկսվել է Կոնստանտինյան ճակատամարտը, որի ժամանակ ֆրանսիական էքսպեդիցիոն կորպուսը ջախջախիչ պարտություն է կրել արաբներից:

1862– ծնվել է վրացի նկարիչ Գեորգի Գաբաշվիլին:

1877– ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ներկայացրել է իր ստեղծած ֆոնոգրաֆը:

1902 - ծնվել է խորհրդային պետական գործիչ Միխայիլ Սուսլովը:

1916–Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ականից խորտակվել է  Բրիտանիկ շոգենավը, որը  հանդիսանում էր «Տիտանիկի» եկվորյակ-շոգենավը:

1918 - Էստոնիայում որպես պետական դրոշ է հաստատվել մինչ այդ անկախության կողմնակիցների կողմից օգտագործվող դրոշը:

1942- ֆելդմարշալ Պաուլուսի ղեկավարած գերմանական 6-րդ բանակը Ստլինգրադի տակ հայտնվել է շրջափակման մեջ:

1967– վախճանվել է բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտը:

1979– ցուցարարներն այրել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատունը:

1980– տեխնածին աղետի հետևանքով վերացել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Պենյոր լիճը:

2008– Գայ Ռիչչին և Մադոննան պաշտոնապես ամուսնալուծվել են:

2011 —վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող էնի Մակկերֆին:

2013 —սկսվել է Եվրոմայդանը՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական հրապարակում տեղի ունեցող բազմահազարանոց հանրահավաքների շարքը:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular