ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 նոյեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Աֆրիկայի ինդուստրալացման համաշխարհային oր, Երեխաների համաշխարհային օր, Մեծ Բրիտանիա՝ Դրոշի օր, Մեքսիկա՝ Մեքսիկական հեղափոխության օր, Վիետնամ՝ Ուսուցչի օր, Ուկրաինա՝ Գյուղատնտեսական աշխատողների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1876 - ծնվել է ճարտարապետ Ֆրեյդուն Աղալյանը:
1880– Պետրոս Ադամյանը հայկական թատրոնի պատմության մեջ առաջին անգամ խաղացել է Համլետի դերը։
1894 - ծնվել է հայ խորհրդային բժշկապատմաբան Գաբրիել Հարությունյանը:
1898 - ծնվել է նկարիչ և արվեստաբան Օնիկ Ավետիսյանը:
1899 - ծնվել է նկարչուհի Գոհար Ֆերմանյանը:
1905- Բաքվում սկսվել և այնտեղից Վրաստան և Հայաստան է տարածվել ջարդերի և կոտորածների նոր ալիք։ Սաստիկ կռիվներ են տեղի ունեցել Սյունիքում, որտեղ թաթարական մեծաթիվ ուժերին դիմագրավել և պարտության են մատնել հայկական փոքրաթիվ, բայց կազմակերպված խմբերը։
1910 - ծնվել է հայ խորհրդային անասնաբույժ Ալեքսանդր Մանասյանը:
1915- ծնվել է հանրահայտ գրող Սերո Խանզադյանը:
-ծնվել է երաժշտագետ, կոմպոզիտոր Ռոբերտ Աթայանը:
1919- Հայաստանի և Ադրբեջանի վարչապետեր Խատիսյանը և Ուսուբբեկովը Թիֆլիսում ստորագրել են խաղաղության պայմանագիր:
1955- վախճանվել է արձակագիր Հակոբ Արամյանը:
1959– ծնվել է քաղաքական գործիչ, Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
1991-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական ուժերը խփել են Ми-8 ուղղաթիռը, որի մեջ են եղել 19 անձ՝ խաղաղապահ առաքելության անդամներ Ռուսաստանից, Ղազախստանից և Ադրբեջանից:
2005– տեղի է ունեցել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը։
2007– վախճանվել է գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Անանյանը։
2007- Ֆրանսիական «Աքսա» ապահովագրական ընկերությունը որպես փոխհատուցում օսմանյան Թուրքիայում ընկերությունում ապահովագրված, ապա ցեղասպանության զոհ դարձած հայերի ժառանգներին վճարել է առաջին միլիոնը 17,5 միլիոն դոլար ընդհանուր գումարից:
2010- Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հաղթող է ճանաչվել Մինսկում անցկացված մանկական «Եվրատեսիլ-2010» երգի մրցույթում:
2012- վախճանվել է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը:
2019-Տավուշի մարզի Ենոքավան համայնքի մոտ գտնվող անտառում ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա, որը մոտ հինգ րոպե մարտնչել է գիշատչի դեմ, ինչից հետո ընձառյուծը թողել հեռացել է։ Նման կերպ հաստատվել է այդ տարածքում ընձառյուծի գոյությունը:
2020-համաձայն եռակողմ հայտարարության ադրբեջանական բանակը մտել է Աղդամի շրջան:
-վախճանվել է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը։
-պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել է Դավիթ Տոնոյանը, նրա փոխարեն նշանակվել է նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
284 —Դիոկլիտիանոսը (Գայ Ավրելիուս Գալերեյ) դարձել է Հռոմի կայսր:
1849- Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գործարկվել է Սեչենյիի շղթայակապ առաջին կամուրջը։
1889 –ծնվել է ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը:
1894- վախճանվել է ռուս կոմպոզիտոր և դաշնակահար Անտոն Ռուբինշտեյնը:
1910- վախճանվել է ռուս գրող և փիլիսոփա Լև Տոլստոյը:
1917 - Ուկրաինան հռչակվել է հանրապետություն:
1925– ծնվել է բալետի ռուս հանրահայտ պարուհի Մայա Պլիսեցկայան:
1935 —փորձարկող օդաչու Ստեպանովսկին «Օղակ» նախագծի շրջանակներում աշխարհում առաջին անգամ օդ է բարձրացրել ТБ-3 ծանր ռմբակոծիչը, որին ամրացված են եղել թվով հինգ կործանիչ–ինքնաթիռներ:
1945–գերմանական Նյուրինբերգում սկսվել է Նյուրնբերգյան դատավարությունը ընդդեմ Նացիստական Գերմանիայի պարագլուխների։
1962 —ավարտվել է Կարիբյան ճգնաժամը, որը քիչ էր վերածվեր ատոմային պատերազմի:
1977- Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը դարձել է Իսրայել այցելած առաջին արաբական երկրի ղեկավարը:
1979 —առաջին անգամ հիվանդին ներարկել են արհեստական արյուն:
1985– թողարկվել է Մայքրոսոֆթ Վինդոուզ 1.0 օպերացիոն համակարգը։
1990 - Ռուսաստանում ձերբակալվել է սերիական մարդասպան և մարդակեր Անդրեյ Չիկատիլոն:
1998- վախճանվել է ռուս քաղաքական և պետական գործիչ Գալինա Ստարովոյտովան:
2004 —Միս Կաննավերի տիեզերակայանից Դելտա-2 7320-10 հրթիռով տիեզերք է ուղարկվել Swift ուղեծրային աստղադիտարանը:
2008- Դոու Ջոնսի գործակիցն անկում է ապրել հասնելով 1977 թվականից ի վեր ունեցած իր ամենացածր արժեքին:
2022– Ղազախստանում տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ:
Կ. Խաչիկյան