Կարսի 150 տարեկան հայկական եկեղեցին` թուրք գանձագողերի թիրախում
ՄՇԱԿՈՒՅԹAlphanews.am-ը գրում է.
Գանձագողերը թալանել են Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Կարսի 150 տարեկան հայկական եկեղեցին:
Էրմենիհաբերը գրում է, որ Կարսի բերդի դիմաց գտնվող Ուչլեր թաղամասի եկեղեցին, որը հայտնվում է գանձագողերի թիրախում, գրեթե փլուզման եզրին է:
Դրա պատճառ է հանդիսացել այն, որ գանձագողերը իրենց նպատակին հասնելու համար նույնիսկ քանդել են եկեղեցու պատերը:
Տեղացիները պատմում են, որ եկեղեցին ժամանակին ուսումնասիրվել է հնէաբանների կողմից, ինչպես նաև տեղացիների համար ծառայել որպես անասնագոմ:
«Եթե եկեղեցին համապատասխան մարմինների կողմից մեկ րոպե շուտ չառնվի վերահսկողության տակ, կարող է փլուզվել և վերանալ»,- նշել է բնակիչներից մեկը: