Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտի կարգավիճակը կարող է որոշվել Մոսկվայի և Բաքվի կողմից առանց Երևանի մասնակցության

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

iarex.ru-ն գրում է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևն հայտարարել է, որ ««Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» հասկացությունն այլևս գոյություն չունի»: Նա կրկնել է այն, ինչ Իլհամ Ալիևը նախապես ասել էր ժողովրդին ուղղված իր ուղերձում, որտեղ խոսել էր «ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման» մասին նշելով, որ «այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունի», իսկ «Լեռնային Ղարաբաղում բնակվողները Ադրբեջանի քաղաքացիներ են»: Ձևական տեսանկյունից այս ասածներին անհնար է հակադարձել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական հեռուստատեսությանը տված իր հայտնի հայտարարությունում նշել է, որ նույնիսկ Հայաստանը հրաժարվել է ճանաչել Ստեփանակերտի անկախությունը, ինչը նշանակում է, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածք է»: Բայց Հաջիևի այդ մասին հիշեցումն ուշագրավ է այն փաստով, որ դա արվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների Բաքու ժամանելու նախօրեին: Եվ անմիջապես լուրջ ինտրիգ է ծագում:

Ալիևի հետ հանդիպմանը ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին ասել է, որ խումբը Բաքու է ժամանել Ադրբեջանի ղեկավարության հրավերով, հակառակ դեպքում այցը տեղի չէր ունենա, և որ խումբը «հասկանում է ընթացիկ իրավիճակի նոր օրակարգը և կարող է առաջարկել իր գործողությունների նոր ծրագիրը»: Ալիևը պատասխանել է շատ կոշտ․

«Ես ԵԱՀԿ Մինսկի խմբին այցելության չեմ հրավիրել», բայց երբ ինձ ասացին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում է գալ, ես ասացի. «Թող գան, ես դեմ չեմ: Միգուցե նրանք ինձ ասելու բան ունեն»: Ի՞նչ կարող են նրանք ասել: Լեռնային Ղարաբաղի պատերազմը դադարեցնելու մասին Բաքվի, Երևանի և Մոսկվայի միջև եռակողմ համաձայնագիրը հիմնովին փոխել է իրավիճակը տարածաշրջանում և փակագծերից դուրս թողել հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին բոլոր տեսական զարգացումները: «Նրանք (Հայաստանը) իրենց կամքով չէին ստորագրի,- հստակեցրել է Ալիևը,- մենք ենք նրանց պարտադրել, այլ ոչ թե Մինսկի խումբը: Մենք և նախագահ Պուտինը: Սա իրականություն է: Եթե չլիներ Պուտինի միջամտությունն ու ջանքերը, ապա այսօր իրավիճակը, հավանաբար, այլ կլիներ»: Այլ կերպ ասած «հակամարտությունն արդեն պատմություն է դարձել»: Եվ նաև. «Մենք պարզապես կարծիքների ընդհանուր փոխանակում ենք իրականացրել: Ինչպիսի՞ն կարող է լինել խաղաղապահների կազմը: Ո՞ր երկրները կարող են ներկայացնել այն: Դրանք պետք է հարևան երկրներ լինեն, թե՞ համանախագահող երկրներ: Կարծիքները տարբեր են եղել: Անձամբ ես այս մասին երբեք իմ կարծիքը չեմ հայտնել, քանի որ դրա համար դեռ շուտ է եղել: Նախ պետք է լուծել հակամարտությունը: Մենք երբեք չենք առարկել խաղաղապահների հարցով: Մենք ասել ենք այո, թող խաղաղապահները գան և որոշ ժամանակ պաշտպանեն խաղաղ բնակիչներին, հայերին և ադրբեջանցիներին: Հենց այդ էլ տեղի է ունեցել: Ներկայումս Ռուսաստանը խաղաղապահ գործողություններ է իրականացնում, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը սատարում են դրան»:

Ճիշտ է այն, որ ոչ բոլորն են կարծում, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը որպես հյուր մասնակցել է Բաքվում անցկացվող զորահանդեսին, ասել է, որ «այս տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը չի ավարտվել»: Ըստ նրա, պայքարը, որը տարվում է քաղաքական և ռազմական հարթություններում, կշարունակվի նաև շատ այլ ճակատներում: Իհարկե, այստեղ խոսք է գնում առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի մասին: Միևնույն ժամանակ, Էրդողանը ակնարկել է Երևանում «վրեժխնդիր ուժերի» առկայության հավանականության մասին, որոնք, ըստ թուրքական Duvar պարբերականի «կարող են արտաքին աջակցություն գտնել Արևմուտքում»՝ մատնանշելով առաջին հերթին Ֆրանսիան, որի խորհրդարանը ուշացած, բայց որոշում է կայացրել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

«Բայց, իհարկե, դա կախված կլինի Փաշինյանի ռեժիմից կամ այն շրջանակներից, որոնք տապալելու են Փաշինյանի ռեժիմը»,- հստակեցնում է Ալիևը,- կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է ուղղակիորեն ուղերձ հղի Հայաստանին»:

Կա նաև մեկ այլ տարբերակ: Ավելի վաղ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում հայկական ենթաէթնոսի անվտանգության երաշխավորն է եղել: Հիմա, փաստորեն, այդ առաքելությունը անցել է Ռուսաստանին: Որոշակի պայմաններում Մոսկվան և Բաքուն կարող են երկկողմ և, հնարավոր է, Ստեփանակերտի իշխանության ներգրավմամբ, լուծել այդ խնդիրը առանց Երևանի մասնակցության: Ավելին, Ադրբեջանի տարածքով Լեռնային Ղարաբաղի հետ շփվելու հնարավորություններ կան: Միևնույն ժամանակ, դեռ դժվար է խոսել Ստեփանակերտի կարգավիճակի վերաբերյալ հնարավոր որոշումների մասին: Բայց անվիճելի է, որ դրանք անսովոր կլինեն, և շատ բան կախված կլինի տարածաշրջանում, և ոչ միայն Անդրկովկասում, իրադարձությունների հետագա զարգացումից:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Արենիում բшխվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ վերջինը բшխվել է բետոնե էլեկտրասյանը և կայանված «ՎԱԶ 2106»-ին․ կան վիրшվորներ Բրյուսելում սպասվում են ուսանողական լայնածավալ բողոքի ակցիաներ Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա ԵՄ-ն ձգտում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ ԱՄԷ-ում կամ Շվեյցարիայում Տիբեթում 7,0 մագնիտուդով երկրաշարժից հետո Չինաստանը 7,5 մլն դոլար է հատկացրել փրկարարական աշխատանքների համար Չինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Երևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է «Բարաևա» Telegram ալիքի խոսքով Փաշինյանը փորձում է Ռուսաստանին և Ղազախստանին միմյանց դեմ հանելԵրևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է արել Օմսկում Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ Փորձագետ. Ինչպես ԵԱՏՄ–ն կսառեցնեի Հայաստանի աանդամակցությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Կենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջ ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Գազ չի լինելու հոկտեմբերի 26-ին 09:00-ից մինչեւ հոկտեմբերի 27-ը 21:00-ն. հասցեներ Մալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում «Կոտրած տաշտակի առաջ». Պետդումայում բացահայտել են Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու հետևանքներըՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե Փաշինյանը չի կարող նստել երկու աթոռի վրա. Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի եվրաինտեգրումըԸնդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ռուսաստանը հարվածել է ուկրաինական օբյեկտների, խոցել 616 ԱԹՍ ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին. Թրամփ Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Իրանը դիմել է ՄԱԿ-֊ին` առաջարկելով հայկական Սև եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգություն համարվող վայրերի ցուցակում. պատմության այս օրը (հոկտեմբեր 24)Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Կիմ Չեն Ընը խնդիր է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենաnւժեղ ԶՈւ-ն «Հրապարակ»․ Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Ժողովուրդ». Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում Լույս չի լինելու․ հասցեներ «Հրապարակ»․ ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը «Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»«Ժողովուրդ». ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»
Ամենադիտված