Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի ուշագրավ ինքնախոստովանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ԲԴԽ կազմի և դատարանների նախագահների հետ: Հանդիպման իրական նպատակը, թերևս, որևէ մեկի համար գաղտնիք չէ՝ վերջին օրերին դատարանները հրաժարվում են կալանավորել ընդդիմադիր գործիչներին, ինչը միանշանակ Նիկոլ Փաշինյանի սրտով չէ և նման հանդիպումը միտված է դատական համակարգի հանդեպ վերահսկողության մեխանիզմների ամրապնդմանը: 


Առավոտյան էլ Փաշինյանը փաստացի ինքնախոստովական ցուցմունք է տվել` նշելով, որ խնդրել էր դատախազությանը Ռոբերտ Քոչարյանին վերադարձնել վերջինիս անձնագիրը՝ պատերազմի օրերին ՌԴ այցելելու նպատակով: Սա ցուցմունք է նաև Գլխավոր դատախազի դեմ, քանի որ ստացվում է՝ Արթուր Դավթյանն էլ իր հերթին կատարել է քաղաքական պատվեր: Հասկանալի է, որ վարչապետը որևէ իրավունք չունի դատախազությանը խնդրանքով դիմել, անգամ եթե երկիրը պատերազմական դրության մեջ է, հենց դրա համար է Հայաստանում տեղի ունեցել հեղափոխություն, որպեսզի դատարանները և ուժային կառույցները ազատվեն քաղաքական պատվերներ կատարելու պարտավորվածություններից: Սակայն, կարծես թե, 2018-ից հետո այդ պարտավորվածությունները միայն աճել են: 

Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը ինքնախոստովանությամբ է հանդես գալիս: Ամիսներ առաջ էլ նա բառացիորեն հետևյալն էր ասել. «Եթե ինձ պետք լինեին մարիոնետային դատարաններ, էդ դատական համակարգը պատրաստի դրած էր։ Ինչի հիմա դատավոր կա, որ վարաչպետի ասածը կարող է չանե՞լ»։ 

Փաշինյանը նաև ինքն էր սկզբում աղմուկ հանել Հարավկովկասյան երկաթուղիների գործունեություն մեջ կառուպցիոն ստվերներ տեսնելով, խոսում էր 60 մլն-ի հասնող կոռուպցիոն չարաշահումների մասին, այնուհետև ակնհայտ է, որ հենց իր ցուցումով քրեական գործը պարզապես փակվեց և սա էլ է միջամտության դասական տարբերակ: 


Նոյեմբերի 10-ի առավոտյան Փաշինյանը գրառում էր արել, որով փաստացի ուղղորդում էր իրավապահ մարմիններին՝ քրեական պատասխանատվության ենթարկել գիշերը կառավարության շենքում և ԱԺ-ում անկարգություններ կազմակերպած անձանց: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է այդ մասին գրում երկրի վարչապետը, չէ՞ որ օրինախախտներին հայտնաբերելը և պատժելը հանդիսանում է իրավապահ համակարգի թիվ մեկ առաքելությունը, և համակարգը այդ առաքելությունը կարող է կատարել նաև առանց ՀՀ վարչապետի ՖԲ գրառման: 
Մեկ այլ գրառման մեջ Փաշինյանը կոչ է արել ազգայնացնել ջարդարար օլիգարխների ողջ գույքը: Սա նույնպես հստակ ցուցում է իրավապահ համակարգին և դատարաններին: 


Նույն Փաշինյանը խոստովանում էր, որ ԱԱԾ-ին հանձնարարություն է տվել հետաքննություն սկսել դիրքերում այսպես կոչված` դավաճանների և տագնապ սերմանողների դեմ: 

Ժամանակին Փաշինյանը մատ էր թափ տալիս նաև ԲՈՒՀ-երի ռեկտորների վրա: Նա, մասնավորապես, հայտարարել էր. «Մենք պետք է շատ հստակ ասենք՝ օրինակ էն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները Նոր Հայաստանում անելիք չունեն»: Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ փաստացի խոստովանել է, որ քաղաքական դրդապատճառներով ուղղորդում է իրականացնում վերահսկող և իրավապահ մարմինների նկատմամբ: 

Պարզից էլ պարզ է, որ չի կարող դատական համակարգը անկախ լինել այնքանով, որքանով դա հարմար է գործադիր իշխանությանը։ Դատական իշխանության անկախությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, որպեսզի ապահովված լինի անկախ քաղաքական կամքից, մի բան՝ ինչը Նոր Հայաստանում այդպես էլ իրականություն չդարձավ և այդ մասին են վկայում հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանությունները… 

 
 

 

Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»ՉԼ. 10 հոգով մնացած «Ինտեր»-ը հաղթեց «Շախտյոր»-ին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ըԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ամուսինն արմունկով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, գլուխը հարվածել է պատին․ ՔԿ Անհրաժեշտ չեմ համարում երկրում արտակարգ դրություն մտցնել բողոքի ցույցերի և դրանց ուղեկցող անկարգnւթյունների պատճառով․ Մակրոն Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆ ՌԴ-ն և ԱՄՆ-ն ավարտին են հասցնում դիզելի մատակարարման պայմանագրերի ստորագրման գործընթացը․ ՌԴ փոխվարչապետ Ամբողջ Դավիթաշենը 24 ժամ ջրազրկվել է Արևմուտքում փորձում են իրականացնել հիվանդ երևակայությունները՝ ՌԴ-ին հայտարարելով ագրեuոր․ Շոյգու Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Զելենսկին լկտիшբար ԵՄ-ից պահանջեց ռшզմական կարիքների համար միջոցների լրացուցիչ ավելացում․ ի՞նչ գումար է այս անգամ հնչեցվել այդ անհագուրդ hրեշի կողմից․ Զախարովա Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուիթքոֆին և նախագահ Թրամփին ճգնшժամի կարգավորման հիմնախնդիրների նկատմամբ ուշադրության համար․ Պուտին Թուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ապերոլա կոկտեյլ
Ամենադիտված