Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի նախագահի շնորհավորական ուղերձի ոդիսականը. Վարչապետի խոսնակը լռում է, նախագահականից փորձում են պարզաբանել, իրանագետը՝ վստահեցնում՝ շնորհավորանքն ուշացած, բայց կլինի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

168.am-ը գրում է.

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության  Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը ստացան բազմաթիվ շնորհավորանքներ տարբեր երկրներից:

Ու եթե հաշվի առնենք, որ այս շնորհավորանքները, հեռախոսազանգերը նախևառաջ ցույց են տալիս տվյալ երկրների հետ դիվանագիտական և միջպետական  հարաբերությունների որակը, ապա այս կամ այն երկրի շնորհավորանքի բացակայությունն արդեն իսկ ցուցիչ է, որ մի բան այն չէ:

Այսպիսով, Հայաստանի Անկախության տոնի առթիվ ՀՀ վարչապետին և նախագահին ուղղված շնորհավորանքների ցանկում այդպես էլ չգտանք Իրանի նախագահ Հասան Ռուհանիի շնորհավորանքը. այն ո՛չ ՀՀ Կառավարության, և ո՛չ էլ Նախագահի պաշտոնական կայքէջերում չկար, շնորհավորանքի մասին հիշատակում չկար նաև իրանական աղբյուրներում և ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքէջում։ 

Նկատենք՝ նախորդ տարի նույն տոնի կապակցությամբ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին առանձին ուղերձներով շնորհավորել էր Հայաստանի նախագահին և վարչապետին:

168.am-ը մեկնաբանություն ստանալու ակնկալիքով կապ հաստատեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ: Իրանի նախագահը շնորհավորե՞լ է արդյոք ՀՀ  վարչապետին հարցին՝ նա խոստացավ պատասխանել ճշտելուց հետո, սակայն օրվա երկրորդ կեսից դադարեց անգամ պատասխանել հեռախոսազանգերին:

Իրանի նախագահը շնորհավորե՞լ է արդյոք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ հարցի պատասխանը ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը կարողացավ տալ միայն աշխատանքային օրվա վերջում.

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս շարունակում է Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից: Ստացված բոլոր շնորհավորանքները տեղադրվում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում»:

Նկատենք, սակայն, ՀՀ նախագահի պաշտոնական կայքում վերջին շնորհավորանքը եղել է սեպտեմբերի 22-ին, ու առնվազն տարօրինակ է, որ տոնի առթիվ հարևան ու բարեկամ երկրի ղեկավարի շնորհավորանքը լինելու է տոնից մի քանի օր անց:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը 168.am-ի հետ զրույցում, հղում անելով իր աղբյուրներին, վստահեցրեց՝ շնորհավորանքը ուշացած, բայց կլինի. «Որքանով տեղյակ եմ՝ շնորհավորանքներ կլինի ԻԻՀ-ից ՀՀ Անկախության տոնի առթիվ, բայց որոշակի ուշացումն արդեն ինքնին կարելի է գնահատել ցուցիչ և որոշակի ուղերձ:

Խնդիրը, կարծում եմ, պայմանավորված է վերջին շրջանում  Հայաստան-Իրան հարաբերություններում նկատվող որոշակի խոչընդոտներով, որոնք ի հայտ են եկել մի քանի պատճառներով՝  նախևառաջ պետք է նշել Բոլթոնի այցը Հայաստան և նրա հայտարությունները Հայաստանից, ապա նաև՝ Իսրայելում ՀՀ դեսպանատան բացման մասին որոշումը, այնուհետև՝ բացման գործողությունը, ինչը, բնականաբար, որոշակի անհանգստություններ է առաջ բերել Իրանում»

Իրանագետը նշեց նաև, որ Հայաստան-Իրան հարաբերությունները երկու կողմերի համար ունեն կարևոր, հաճախ՝ նաև կենսական նշանակություն, և հետևաբար՝ այդ հարաբերությունների մակարդակում խոչընդոտները պետք է հնարավորինս արագ վերացվեն. «Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստանում որոշում կայացնողներին.  եթե  որոշումներ են կայացվում, ապա պետք է գնահատվեն այդ որոշումներից բխող մարտահրավերները և  ռիսկերը, նոր միայն դրանից հետո որոշումներն ի կատար ածվեն»:

Սրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)Կիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն ԹամրազյանըՌաիսիի ուղղաթիռում վթшրային ազդանշանի փոխանցման համակարգը բացակայում էր կամ անջատված էր․ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարԿիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես ԽուդոյանԱնթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ nւժի գործադրումը․ ՄԻՊ«Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցը հագեցրել են «գերանային խրճիթով» նռնականետերից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համարԿզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր ՊուտինինՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբՈւկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ ՄեդվեդևՊապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման, վերակառուցման աշխատանքներինՄեկնում ենք Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու բերման ենթարկված մեր քաղաքացիներին․ Գառնիկ ԴանիելյանՌաիսիի երկու անգամ հետաձգված և այդպես էլ չկայացած այցը Հայաստան. կիրակի հայ-իրանական սահմանին նախատեսում էր հանդիպել ՓաշինյանինԿիրանցի մոտ ոստիկանական գործողություններից վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը2018-ին ես սխալվել եմ. Սրբազանի տեսնում եմ, որ նա կարող է երկիրը արժանապատիվ ներկայացնել. Տիգրան ՆալչաջյանԱնի Գևորգյանի և բնակիչների ահազանգից հետո Կիրանց սկսել են մթերք ուղարկել (տեսանյութ)Մի հատիկ արցունք էլ չենք թափի. Իսրայելում արձագանքել են Իրանի նախագահի ավիավթարինՔեզնից լավ արա՞, ա′յ տղա. Լոռվա ոստիկանապետը՝ պատգամավորինՇատ լավ և բարենպաստ հնարավորություններ կան խաղաղության օրակարգի առաջմղման համար. ԱլիևԱռնվազն 11 մարդու են բերման ենթարկել Կիրանցի ճանապարհիցԱյս դժվար պահին ամրություն և կայունություն եմ մաղթում մեր հարևան և եղբայր Իրանին. Գագիկ Ծառուկյանը ցավակցություն է հայտնելԿիրանցն իմ ճանաչած գյուղը չէր, կյանքը փոխվել էր, հոգին սպանել են. Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Ծեծ ու ջարդը սկսվեց, բերետավորներն անցան գործի, կան ուշաթափված ու բերման ենթարկված ակտիվիստներԼիբանանը, Պակիստանը, Հնդկաստանը, Իրաքը և Սիրիան համազգային սուգ են հայտարարել Իրանի նախագահի մահվան կապակցությամբԱյլևս խրամատում չէ մեր խնդրի լուծումը, լուծումը Երևանում է․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջել Բագրատ Սրբազանը Կիրանցի եկեղեցու մոտ է Կիրանցում իրավիճակը լարվեց. քաղաքացիներին քաշքշելով բերման ենթարկեցին Ոստիկանությունն ապօրինաբար արգելում է մեր մուտքը Կիրանց․ Խամոյան Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին ՀԻՄԱ․ Լարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ է WhatsApp-ը նոր ֆունկցիա ունի. ի՞նչ է հայտնի Ոuտիկանները շարունակում են արգելափակված պահել Կիրանցի մուտքը (լուսանկարներ) Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահի հետ Ադրբեջանական Յաշման և Կոմանդոն Կիրանցի դպրոցի մոտ կանգնած են լինելու. ծնողը ի՞նչ անի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)«Գեթ մի արցունք չենք թափի». Իսրայելում արձագանքել են Ռաիսիի մահվանը Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով ու առանց իրավական հիմքերի Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Եթե սյուներով նայենք՝ գյուղը կիսվում է երկու մասի՝ մի կողմը հայկական է լինելու, իսկ մյուսն՝ ադրբեջանական. Գառնիկ ԴանիելյանՊԵԿ-ը բացահայտել է 4 կգ «մարիխուանա»-ի, 24 գրամ «հաշիշի յուղ»-ի և 66 գրամ «կոկաին»-ի ապօրինի տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք. 6 անձ ձերբակալվել է (տեսանյութ) Կիրանցի ճանապարհը Բերձորի միջանցքը կսարքեն. Բագրատ Սրբազան Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. Բելառուսում Իրանի դեսպան Ցավակցություններս բարեկամ Իրանին․ Տիգրան Աբրահամյան Վշտակցություն ենք հայտնում ուղղաթիռի կործանման հետևանքով անձնակազմի անդամների զոհվելու կապակցությամբ Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Արդեն լացելու համար են տուգանելու, ասում են՝ «մի՛ լացեք, Ադրբեջանն ավելին կուզի»․ Դանիելյան Թուրքական հեռուստատեսությունը նոր տեսանյութ է հրապարակել Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վայրից Կիրանցում սպասում են, որ հանդիպեն մարզի հոգևոր առաջնորդին, սակայն, ոստիկանները չեն թողնում Ո՞ւր ա, մարդու իրավունքների պաշտպանն ո՞ւր ա․ Դանիելյան Հայաստանը և Ադրբեջանը սահմանային հանձնաժողովներն առաջիկայում կհամաձայնեցնեն կանոնակարգի նախագիծը «Հետս ձեռով չխոսես»․ Կիրանցում գերլարված է, քաղաքացիներին գյուղ չեն թողնում
Ամենադիտված