Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական թարս կապույտ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Օրերս հայտնի դարձավ, որ գազը խոշոր սպառողների, ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների համար թանկացել է։ Համաձայնեք, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակի պայմաններում հերթական թանկացումն առաջիկայում ապրանքների շղթայական թանկացման է հանգեցնելու։
 
Մասնագետների գնահատմամբ՝ աշնանը երկիրը տնտեսական բավական բարդ վիճակում է հայտնվելու։ Չմոռանանք, որ կորոնավիրուսի հետևանքով առաջացած խնդիրները, տնտեսական ակտիվության ցուցանիշների կտրուկ անկումը, արտահանման կրճատումը, գործազրկության մեծացումը, փակված բիզնեսները, հարկային եկամուտների նվազումը, ներդրումների բացակայությունը և շատ ու շատ խնդիրներ տնտեսական վիճակն օրեցօր ավելի են վատթարացնում։ Ունենք մի իրավիճակ, որ այսօր Հայաստանի ներքին թիվ մեկ խնդիրը սոցիալական ճգնաժամի հաղթահարումն է, այսինքն՝ տնտեսական լուրջ ռազմավարության մշակումը։
 
Ամիսներ առաջ, երբ Հայաստանում նոր էր կորոնավիրուսը հաստատվել, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թե.
«Սա լավ հնարավորությունն է, որպեսզի կարողանանք դրսի շուկայում հարթակներ զբաղեցնել, իսկ երկրում վերջապես տնտեսական հեղափոխություն իրականացնել, որից պիտի նաև աշխարհը օրինակ վերցնի»։
 
Հիմա արդեն դժվար է ասել, թե աշխարհը ՀՀ տնտեսությունից հատկապես ի՞նչ օրինակ պիտի վերցնի, բայց միայն այն ցուցանիշներն ու կառավարման մակարդակը, որոնք առկա են այսօրվա դրությմբ, հաստատ նոր հնարավորության մասին չեն խոսում, այս ամենին գումարած՝ նախկին հնարավորություններն ամբողջապես զրոյացնելը։ Տնտեսական այս խնդիրների հանգույցին  զուգահեռ՝ նախորդ ամիս մի հետաքրքիր իրավիճակի ականատես եղանք, ինչը լավագույնս ներկայացնում է տնտեսական կառավարման ներկա պատկերը։ Խոսքը հայկական ծիրանի էպոպեայի մասին է, որը հայաստանյան իշխանություններին ուսանելի դաս տվեց։ ՀՀ-ն իրեն համարելով ԵԱՏՄ անդամ և ՌԴ դաշնակից երկիր, ըստ էության, չկարողացավ արագ այդ հարցը լուծել պետությունների, պաշտոնյաների մակարդակով, հարցին լուծում տվեցին ՀՀ և ՌԴ հայ գործարարները, ինչպես նաև տեղի բազմահազարանոց հայ համայնքը։
 
Այսինքն, ստեղծված իրադրության մեջ փաստացի պետությունը, որպես այդպիսին, գոյություն չուներ։ Իսկ տնտեսության զարգացումը բարդ ու բազմաշերտ մեխանիզմ է, որտեղ ամեն մի թույլ օղակ իր ազդեցությունն է թողնում մյուս բոլոր ոլորտների վրա։ Ներկա դրությամբ ընդհանուր առմամբ առկա է մի իրավճակ, երբ մի տեղ արտահանմանն ու իրացմանն են խոչընդոտում, մյուս տեղում ներսի գործարարներն են մեծ վնասներ կրում, քանի որ հարկային եկամուտների խնդիրներ են առաջանում։ Իսկ երկիրը չի կարող տնտեսությունն զարգացնել՝ հենվելով միայն դրսում ապրող հայրենակիցների հայրենասիրության կամ հայ գործարարների՝ պետության գործառույթներն իրենց ուսերին վերցնելու վրա։
 
Այսօր առաջնային պահանջ են տնտեսական ռազմավարության մշակումը, ճիշտ կառավարումը և խելամիտ որոշումները, այլապես Հայաստանը ոչ միայն վիրուսի, այլ տնտեսական անկման ցուցանիշներով աշխարհում ռեկորդակիր կլինի։
 
Արթուր Կիրակոսյան
 
Հայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ով Իրանի դեմ գործողության ավարտից հետո կզբաղվենք Կուբայով. Թրամփ ԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքը չեղարկելու վերաբերյալ Ռուբիոն Կուբայի ժողովրդին կոչ է արել համագործակցել ԱՄՆ ԿՀՎ-ի հետ ԱԱ. Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ Արթուր Ավետիսյանն այսօր կպայքարեն տիտղոսների համար Արման Ծառուկյանը RAF 14 մրցաշարում 10:0 հաշվով հաղթանակ է տարել Դիլոնի նկատմամբ Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Ինչ գնով է վաճառվել Մոնեի կտավը «Ինձ մի զանգահարեք, հարմար չէ». Արտենիի դպրոցի տնօրենը խուսափում է հարցերից Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները Արենիում բшխվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ վերջինը բшխվել է բետոնե էլեկտրասյանը և կայանված «ՎԱԶ 2106»-ին․ կան վիրшվորներ Բրյուսելում սպասվում են ուսանողական լայնածավալ բողոքի ակցիաներ Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա ԵՄ-ն ձգտում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ ԱՄԷ-ում կամ Շվեյցարիայում Տիբեթում 7,0 մագնիտուդով երկրաշարժից հետո Չինաստանը 7,5 մլն դոլար է հատկացրել փրկարարական աշխատանքների համար Չինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Երևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել է «Բարաևա» Telegram ալիքի խոսքով Փաշինյանը փորձում է Ռուսաստանին և Ղազախստանին միմյանց դեմ հանելԵրևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է արել Օմսկում Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Փեզեշքիանը ակնկալում է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը ՌԴ-ի հետ Փորձագետ. Ինչպես ԵԱՏՄ–ն կսառեցնեի Հայաստանի աանդամակցությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Կենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջ ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Գազ չի լինելու հոկտեմբերի 26-ին 09:00-ից մինչեւ հոկտեմբերի 27-ը 21:00-ն. հասցեներ Մալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում «Կոտրած տաշտակի առաջ». Պետդումայում բացահայտել են Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու հետևանքներըՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե Փաշինյանը չի կարող նստել երկու աթոռի վրա. Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի եվրաինտեգրումըԸնդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ռուսաստանը հարվածել է ուկրաինական օբյեկտների, խոցել 616 ԱԹՍ ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին. Թրամփ Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Իրանը դիմել է ՄԱԿ-֊ին` առաջարկելով հայկական Սև եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգություն համարվող վայրերի ցուցակում. պատմության այս օրը (հոկտեմբեր 24)Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Կիմ Չեն Ընը խնդիր է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենաnւժեղ ԶՈւ-ն «Հրապարակ»․ Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Ժողովուրդ». Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում
Ամենադիտված