«Սարսափելի ամիս էր հունվարը. կորցրեցի մարդկանց, որոնք թանկ էին ինձ համար»․ Լիլու
ՖՈՏՈԵրգչուհի Լիլուն Ինստագրամի իր էջում հրապարակում է արել՝ հետևորդներին պատմելով, որ հունվարն իր ընտանիքի համար սարսափելի է եղել։
Տարեսկզբին մահացել է երգչուհու հորաքույրը, ավելի ուշ նա կորցրել է նաև պապիկին։
«Սարսափելի ամիս էր հունվարը։ Ես կորցրեցի մարդկանց, որոնք թանկ էին ինձ համար՝ հորաքույրս, ով հեռավոր Հունաստանում կարոտած աչքերով սպասում էր, որ տեսնի Ռոբերտին, Լուսինեին: Նա կարճ ժամանակով եկավ մեր կյանք ու մեզ սովորեցրեց, թե ոնց կարելի է անձնազոհ լինել, օգնել, սատարել ու հեռանալ ընդմիշտ։ Ստեփան պապիկս․ այսօր նրա հուղարկավորությունն էր… Ես պատրաստ չէի այս ամենին, բայց եղավ... եղավ այն, ինչ պետք է լիներ։ Նման դեպքերում շա՜տ դժվար է դիմակայել, բայց ես կարողացա դառը սրտով, ժպիտը դեմքիս պայքարել փորձությունների դեմ, շարունակել ապրել, նորից ուրախանալ, նորից ուրախացնել։ Կյանքը շարունակվում է»,- գրել է երգչուհին։
.jpg?1580716249230)
