Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոգեգալստական եկեղեցու հետևորդը «նասկու» պատճառով սպանել է նույն աղանդի մեկ այլ հետևորդի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ քննվել է Ալիկ Գ.-ի գործը:

36-ամյա Ալիկին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

2015 թվականի նոյեմբերի 9-ին, ժամը 14-ի սահմաններում Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող դաշտում հայտնաբերվել էր Վաչագան Ս.-ի դիակը՝ գանգի հիմի ու գանգի թաղի ոսկորների բազմաբեկոր կոտրվածքներով:

Նոյեմբերի 10-ին Վաչագան Ս.-ին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Ալիկ Գ.-ն:
Պարզվել է, որ 2015 թվականի նոյեմբերի 8-ին Ալիկը Վաչագանի՝ Սայաթ-Նովա գյուղում գտնվող հողամասում է եղել: Նա ցանկացել է մտնել Վաչագանի կացարանը, սակայն Վաչագանը թույլ չի տվել՝ պատճառաբանելով, որ Ալիկի ոտքերը ցեխոտ են:

Ալիկը վիրավորվել է ու որոշել է սպանել Վաչագանին: Այդ նպատակով նա հողամասի ցանկապատի մոտից վերցրել է մի ժանգոտ մետաղե խողովակ ու թաքցրել է հագուստի տակ: Երբ Վաչագանի հետ դուրս է եկել հողամասից ու քայլել է դաշտի տարածքով, Վաչագանին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած խողովակով երկու անգամ խփել է վերջինիս գլխին ու սպանել է:

Նախաքննության ընթացքում Ալիկ Գ.-ի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ Ալիկ Գ.-ն 1996 թվականից տառապել ու տառապում է «Շիզոֆրենիա. պարանոիդ ձև, ցնորազառանցական համախտանիշ, դեֆեկտային վիճակ» հոգեկան հիվանդությամբ:
Ըստ եզրակացության՝ սպանության կատարման պահին Ալիկ Գ.-ն եղել է հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ:

Ալիկ Գ.-ն ճանաչվել է անմեղսունակ:
Ալիկն ապրել է Արարատի մարզի գյուղերից մեկում իր քրոջ հետ: Նա եղել է «Հոգեգալստական» աղանդի հետևորդ: Նույն աղանդի հետևորդ է եղել նաև սպանված Վաչագանը:

Ըստ գործի նյութերի՝ 2015 թվականի նոյեմբերի 8-ին Ալիկը գնացել է Վաչագանի հողամաս՝ Սայաթ-Նովա գյուղ: Այնտեղ նրանք հաց են կերել՝ խորոված սունկ, ծիծակ ու հաց: Ալիկը փորձել է մտնել Վաչագանի տնակ, բայց Վաչագանն արգելել է՝ ասելով, որ Ալիկի ոտքերը ցեխոտ են: Վաչագանը վատ է զգացել Ալիկին նեղացնելու համար ու քաղցրավենիք է առաջարկել, բայց Ալիկը, այնուամենայնիվ, որոշել է սպանել Վաչագանին:
Նա հագուստի մեջ թաքցրել է մետաղե ձողը:

Երբ Վաչագանի հետ քայլել են դեպի դաշտ, Վաչագանը Ալիկին առաջարկել է իր գլխարկը, որ նա չմրսի: Ալիկը Վաչագանի գլխարկը չի վերցրել ու չի էլ մտափոխվել:
Նա հանել է հագուստի տակ թաքցրած խողովակը, անսպասելի հարվածներ է հասցրել Վաչագանի գլխին: Վաչագանն ընկել է գետնին ու փսխել է:

Ալիկը ձողը նետել է դաշտին հարակից ջրատարի մեջ, գնացել է տուն ու քնել է:
Վաչագանը ստացած վնասվածքներից հենց դաշտում՝ բերանքսիվայր ընկած, մահացել է:
Ալիկի եղբայրը հայտնել է, որ Ալիկի հիվանդությունը ունեցել է սուր դրսևորումներ: Ալիկը վնասել է տան գույքը, հաճախ վիճել է իրենց հետ, չի հասկացել, թե ինչ է ուտում, հաճախ նույնիսկ աղբ է կերել: Նա իրենց քրոջ հետ է ապրել: Ինքը ճանաչել է նաև տուժող Վաչագան Ս.-ին: Նա Ալիկին շատ լավ է վերաբերվել՝ հաճախ տարել է իր տնակ, կերակրել է, շորեր է տվել…

Տուժողի իրավահաջորդը՝ Վաչագանի եղբայրը, հայտնել է, որ Վաչագանը գարնանից ապրել է հողամասում, հող է մշակել, իսկ ձմռանն ապրել է ընտանիքի հետ: Նա աղանդի հետևորդ էր: Գրեթե ամեն օր, օրվա տարբեր ժամերին գնում էր աղոթքի: Դեպքի նախորդ օրը Վաչագանն իր տանն էր՝ շինության տանիքը ցեմենտով ծածկելու համար իրենից գործիք է վերցրել ու գնացել է: Դրանից հետո ինքը նրան չի տեսել… Եղբորը սպանած Ալիկ Գ.-ին ինքը չի ճանաչել, ոչ մի անգամ չի տեսել…

Ալիկ Գ.-ի մասնակցությամբ քննչական փորձարարություն է կատարվել նոյեմբերի 10-ին: Ալիկը ցույց է տվել այն տեղը, որտեղից վերցրել էր մետաղե խողովակը, այն տեղը, որտեղ հարվածներ է հասցրել Վաչագանին և ջրատարի այն հատվածը, որտեղ նետել է խողովակը սպանությունից հետո:

Ջրասուզակը ջրատարի միջից հայտնաբերել է խողովակը՝ 122,4 սմ երկարությամբ, կորոզիայի ենթարկված մետաղից:

Դատահոգեբուժական փորձաքննության ժամանակ Ալիկ Գ.-ն բժիշկներին ասել է, թե խողովակով հարվածել է Վաչագանի գլխին, որովհետև Վաչագանն իրեն գուլպա չի տվել, իսկ իր գուլպաները եղել են կեղտոտ ու ծակ, նա թույլ չի տվել իրեն կեղտոտ կոշիկներով մտնել տնակ…

Ըստ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ Ալիկ Գ.-ն ներկայացնում է բարձր սոցիալական վտանգ, կարիք ունի հարկադիր բուժման՝ հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքի պայմաններում:
Դատարանը որոշել է Ալիկ Գ.-ին ազատել քրեական պատասխանատվությունից ու պատժից, նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հարկադիր բուժում՝ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի հատուկ հսկողության հոգեբուժական բաժանմունքում:

ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի ԻՀՊԿ-ի նավակներին, հրթիռային կայանի․ զnhեր կան «Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Կոշտան և Յունկերը կարող են դառնալ ԵՄ միջնորդներ Ռուսաստանի հետ բանակցություններում․ Politico Կա 3 զոհ․ կրակոցներ՝ Նորապատում ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է Մանչեսթեր Սիթիի նոր գլխավոր մարզչի անունըՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել էՀայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Երևան է ժամանելԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»Բաքվում մեկնարկում է գերեվարված հայերի շինծու գործով վերաքննիչ բողոքի քննությունը Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ»Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Հայաստանում առաջարկել են վերանվանել Իջևան քաղաքը ի պատիվ վարչապետ ՓաշինյանիՓաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ «Բրիտանական Փաշինյան». ինչ ընդհանրություններ ունեն Մեծ Բրիտանիայի և Հայաստանի վարչապետներըԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»Ավետիսյան. Փաշինյանը սպառնում է հայ ժողովրդին պատերազմովՓաշինյանի ամուսնալուծությո՞ւնը Ռուսաստանից. Մոսկվայի «մեղմ ուժը» Հայաստանում նվազում է Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցում տա Կոնվեցիան խախտելու և  Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար. պատմության այս օրը (26 մայիս)Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ»Վթար է․ 24 ժամ ջուր չի լինելու Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել«Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ»Մայիսի 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելու Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ»Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ»Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ»«Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ»Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ»200 հազար դրամը «քթերից են բերում»․ «Հրապարակ»Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ»Անդրանիկ Թեւանյանի գործով ևս մեկ նախկին պատգամավոր է անցնում. «Հրապարակ» Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ»ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից». «Հրապարակ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ»Սարի թաղ-Սարալանջ ճանապարհին բախվել են Lixiang-ը, Honda-ն և Nissan-ըՔրեական հեղինակության uպանnւթյան փորձը կանխվել է Մել Գիբսոնը թողարկել է «Քրիստոսի հարությունը» ֆիլմի առաջին կադրը ԱՄՆ-ը լավ շանսեր ունի Իրանի հետ միջուկային հարցով ժամանակավոր համաձայնության հասնելու համար. Մարկո ՌուբիոՀՀ ՊՆ նախկին շենքի մոտ բախվել է 3 ավտոմեքենա
Ամենադիտված