Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վիզդ կթռցնեմ, քո նմաններին պիտի վառեն». «Մերիի» հաճախորդները «հոպ-ստոպ» են արել

ՎԻԴԵՈ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել ու վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է արդեն Գարիկ Հ.-ի և Հարութ Ա.-ի գործի քննությունը:

25-ամյա Գարիկը դատապարտվել է դանակի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասով:

24-ամյա Հարութը դատապարտվել է ուրիշի գույքի բացահայտ հափշտակության՝ կողոպուտի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Հանցավոր արարքների հետևանքով տուժած անձը նույնն է: Երկու հանցավոր արարքները նրա նկատմամբ կատարվել են միաժամանակ…

Ըստ մեղադրանքի՝ 2015թվականի մարտի 20-ին, գիշերվա ժամը 3-ին Գարիկ Հ.-ն Բագրատունյաց փողոցում մոտեցել է մարմնավաճառությամբ զբաղվող Կարինեին՝ «Մերի» մականունով:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Գարիկը մոտեցել է Կարինեին, իր մոտ եղած դանակը մոտեցրել է կնոջ պարանոցին, սպառնացել է կտրել նրա կոկորդը և գումար է պահանջել:

Այդ ընթացքում Գարիկը մարմնավաճառուհուն հրել է դեպի մոտակա ցանկապատը:
Մարմնավաճառուհին նույնպես հրել է Գարիկին, կարողացել է ազատվել նրանից, մի քանի մետր հեռանալ ու բջջային հեռախոսով ցանկացել է զանգահարել:

Սակայն Գարիկը նորից մոտեցել է, «բռնի ուժով մարմնավաճառուհու ձեռքից հափշտակել է մոտ 30 հազար դրամ արժողությամբ բջջային հեռախոսը»:

Նույն այս պահին, երբ Գարիկը քաշքշում էր Կարինեին, նրա ընկեր Հարութը ցանկացել է օգտվել ստեղծված իրավիճակից:

Ըստ մեղադրանքի՝ Գարիկին դիմադրող մարմնավաճառուհու գույքը բացահայտ հափշտակելու նպատակով Հարութը մոտեցել է նրան, ձեռքը մտցրել է նրա բաճկոնի գրպանն ու բացահայտ հափշտակել է 3 հատ 1000 դրամանոց, 6 հատ պահպանակ և «Վիպ» հյուրանոցի այցեքարտը:

Կարինեն գոռացել, օգնություն է կանչել:

Կնոջը լռեցնելու համար, ըստ մեղադրանքի, Հարութը մի քանի անգամ ապտակել է նրան՝ գործադրելով նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն:

3 հազար դրամի ու 6 հատ պահպանակների կողոպուտը, ըստ մեղադրանքի, Հարութն ավարտին չի հասցրել, քանի որ հենց դեպքի վայրում բռնվել է ոստիկանների կողմից:
Ավազակության համար մեղադրվող Գարիկ Հ.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Դատարանը հրապարակել է նրա նախաքննական ցուցմունքները:

Համաձայն այդ ցուցմունքների՝ Գարիկը Հարութին ճանաչել է շուրջ երկու տարի: 2015 թվականի մարտի 19-ին, ըստ Գարիկի ցուցմունքի, ինքն ու Հարութն իրենց տանը ալկոհոլ են օգտագործել: Հետո որոշել են գնալ երևանյան մարմնավաճառների մոտ: Հայանիստ գյուղից տաքսիով եկել են Երևան:

Գիշերվա ժամը երկուսին հասել են Երևանյան լճի մոտ: Տաքսին ճանապարհել ու ոտքով գնացել են դեպի Գ. Նժդեհի հրապարակ: Իրենց է մոտեցել մի մարմնավաճառուհի և առաջարկել է 7 հազար դրամով բազմաբնույթ սեքսուալ ծառայություններ մատուցել: Ինքը զայրացել է այդ բնույթի առաջարկից ու երկու անգամ ապտակել է մարմնավաճառուհուն: Այդ ժամանակ իրենց է մոտեցել Հարութը, նա էլ իր հերթին է երկու անգամ ապտակել մարմնավաճառուհուն: Բայց այդ պահին իրենց են մոտեցել ոստիկանները ու իրենց բոլորին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Գարիկը պնդել է, թե ինքը տվյալ մարմնավաճառուհուն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ չի արել, դանակով նրան չի սպառնացել, իր մոտ դանակ չի էլ եղել, ինքը մարմնավաճառուհուց հեռախոս չի վերցրել, չի նկատել Հարութի կողմից հափշտակություն կատարելու պահը: Ինքը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Տուժող կնոջ հետ առերեսման ժամանակ Գարիկը պնդել է, թե նրա վրա դանակ չի պահել, գումարի պահանջ չի ներկայացրել, հեռախոս չի հափշտակել: Մի քանի անգամ ապտակել է մարմնավաճառուհուն, քանի որ… զզվել է նրանից:

Կողոպուտի փորձի համար մեղադրվող Հարութն իրեն մեղավոր է ճանաչել: Նա նույնպես հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Դատարանում հրապարակվել են նրա նախաքննական ցուցմունքները: Հարութը հայտնել է, թե տեսնելով՝ ինչպես է Գարիկը վիճում մարմնավաճառուհու հետ, ինքը մոտեցել, փորձել է բաժանել նրանց ու այդ ժամանակ մարմնավաճառուհու գրպանից հափշտակել է հազար դրամ, մի քանի պահպանակ ու մի քանի այցեքարտ: Ինքը մարմնավաճառուհուն չի հարվածել, միայն հրել է: Ինքը չի հայհոյել, մարմնավաճառն էլ իրեն չի հայհոյել: Ինքը չի տեսել, որ Գարիկը դանակ դրած լինի մարմնավաճառուհու կոկորդին…

«Մերի» մականունով մարմնավաճառուհի տուժողը հայտնել է, թե դեպքի օրը իր «աշխատավայրում» էր՝ Երևանյան լճի հարակից վայրում: Իր կողքին էին գործընկերուհիները՝ Անչոկն ու Դինուլը: Իրենց են մոտեցել երեք երիտասարդներ, ցանկություն են հայտնել սեռական հարաբերություն ունենալու: Նրանք ալկոհոլի ազդեցության տակ էին, գումարի շուրջ սակարկել են իր հետ: Ինքը չի ցանկացել նրանց առաջարկած գումարով սեռական հարաբերություն ունենալ երեք հոգու հետ: Երրորդ տղան ընկերներին առաջարկել է հեռանալ:

Ինքը քայլել է դեպի «Կիլիկիա» հյուրանոց: Գարիկը ձայն է տվել իր հետևից: Ինքը կանգնել ու սպասել է նրան: Նա մոտեցել ու շարունակել է իրեն համոզել: Ինքը չի համաձայնել: Այդ ժամանակ Գարիկն իրեն հրել-գցել է ցանկապատի վրա, հետո իր վզին ինչ-որ սառը բան է պահել, ասել է. «Վիզդ կթռցնեմ, քեզի հալալ չի, քո նմաններին պիտի վառեն, փողերդ հանի»: Ինքն ասել է, որ փող չունի: Միաժամանակ հանել է հեռախոսը, որ զանգի:

Գարիկն իր ձեռքից վերցրել է հեռախոսը, անջատել է: Իրենց է մոտեցել Հարութը, ապտակել է իրեն, ձեռքը մտցրել է իր բաճկոնի գրպանը, հանել է երեք հատ հազար դրամանոցները, պահպանակները, «Վիպ» հյուրանոցի այցեքարտը: Իրեն քաշքշելու ժամանակ պոկվել է իր բաճկոնի գլխարկի մորթին: Ինքը բղավել է, օգնություն է կանչել, պահանջել է իր հեռախոսը: Հարութն իրեն ապտակել ու պահանջել է, որ ինքը լռի… Մոտեցել են ոստիկանության աշխատողները, Գարիկին ձեռնաշղթա են հագցրել, նստեցրել են մեքենա…

Տուժողն ասել է, թե գործի քննության ընթացքում Գարիկի հորաքույրը մի քանի անգամ հանդիպել է իրեն, ցույց է տվել Գարիկի երեխաների լուսանկարները, իրեն հագուստ է տվել ու խնդրել է, որ ինքը բողոքից հրաժարվի: Ինքը խղճացել է Գարիկին, հաշվի է առել, որ ինքն էլ փոքր երեխա ունի, համաձայնել է օգնել ու դիմում է գրել, թե Գարիկն իրեն դանակով չի սպառնացել…

Տուժողը պնդել է, թե դանակը տեսել է ոստիկանական մեքենայի մեջ: Հարձակման ժամանակ Գարիկն ինչ-որ սառը բան էր դրել իր կոկորդին, ինքն այդ «բանը» ընկալել է որպես դանակ ու մեքենայում տեսնելով դանակը՝ հասկացել է, որ դա այն նույն դանակը կարող է լինել, որը պահվել էր իր կոկորդին…

Տուժողը հայտնել է, թե ամբաստանյալների դեմ բողոք չունի:

Ընդհանուր իրավասության դատարանը Գարիկ Հ.-ին մեղավոր է ճանաչել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և դատապարտել է 6 տարի ազատազրկման:

Հարութ Ա.-ն մեղավոր է ճանաչվել կողոպուտի փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, և վերջին հաշվով դատապարտվել է 680 հազար դրամ տուգանքի:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել Գարիկ Հ.-ի շահերի պաշտպանը՝ պահանջելով բեկանել դատավճիռը, ճանաչել և հռչակել իր պաշտպանյալ Գարիկ Հ.-ի անմեղությունը՝ կայացնելով արդարացման դատավճիռ, կամ՝ վերաորակել արարքը, Գարիկին մեղավոր ճանաչել ոչ թե ավազակության, այլ՝ կողոպուտի համար:

Մանրամասները՝ այստեղ

Ե՞րբ կավարտվեն աղետի հետևանքների վերացման աշխատանքները․ հարց՝ Լոռու մարզպետին Հայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Հայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի բեռնատարները ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» Ստամբուլում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել․ փլատակների տակ մարդիկ կան (տեսանյութ) Պուտինը զրույցի է կանչել Փաշինյանին. «Պուտինի համբերությունը սպառվել է» ՀԿԵ-ն առաջին անհրաժեշտության պարագաներ ու տեխնիկա է փոխադրում ջրհեղեղից տուժած աղետի գոտի Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվում Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Աղետի հետևանքով ջրամատակարարումը դեռ իրականացվում է խախտումներով․ ջրհեղեղի պատճառած վնասն ահռելի է Թել Ավիվում 120,000 ցուցարար դուրս է եկել փողոց՝ վարչապետից պահանջելով հասնել իսրայելցի գերիների ազատմանը (տեսանյութեր) Երևանում դանակահարել են պարեկային ոստիկանի. պատճառը ավտոմեքենան «պլաշչադկա» չտեղափոխելն է եղել Ահմադինեջադը կրկին հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը շարունակում է փակ մնալ Փաշինյանը սեփական խաղն է սկսելՏարադրամի փոխարժեքն այսօրՔաղաքագետներ Բրեդիխինը և Գևորգյանը կանխատեսել են Փաշինյանի հրաժարականը` բողոքի ակցիաների պատճառովԱյսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է «Կորցնելով լեգիտիմությունը` Փաշինյանը սպառնում է եկեղեցուն բռնաճնշումներով» Օշականում և Ոսկեհատում գործարկվելու են էլեկտրական շչակներ ՀԱՊԿ-ում դավաճանություն է. Փաշինյանը ցանկանում է «շահեկան պայմաններով» վիճել Մոսկվայի հետ Կապանում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ Գերմանական դատարանը անմեղ է ճանաչել Սողոմոն Թեհլիրյանին. պատմության այս օրը (1 հունիս) Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Մադրիդի «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայում իր 15-րդ գավաթը 24 ժամ ջուր չի լինելու Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ գազ չի լինելու Սանահին կայարան թաղամասն ամեն օր ապահովվում է սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով1918-ի մայիսյան հերոսամարտերը արտաքին թշնամու դեմ էին, 2024-ին հայ ժողովուրդը իր հոգևոր առաջնորդի օրինակով հաղթում է ներքին դավաճաններին․ Արմեն ԱշոտյանՎլադիմիր Պուտինը ցավակցել է Արթուր Չիլինգարովի ընտանիքի անդամներինՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետՆարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ցանկանում են կրկին կալանավորելԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՎաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ ՍրբազանՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըԲանակցություններից հրաժարվելը կնշանակի Ուկրաինայի վախճան․ ՕրբանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Մուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք. Բագրատ ՍրբազանԱռաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, որը հավանաբար կլինի նաև ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում․ Բագրատ ՍրբազանԻ՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստն անվանես «դերյա» ու ականջին հայհոյես. Թաթոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարինԵրկու սարկավագի գողացել էին վերևից, կանգնած էին մարդիկ. Բագրատ ՍրբազանՄիջազգային վալյուտային հիմնադրամ. Պետական պարտքի գծով Վրաստանը 141-րդն է աշխարհումԷժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն. Միքայել Սրբազանը՝ եկեղեցին հարկելու ՔՊ-ի առաջարկների մասինՍարդարապատի հուշահամալիրում ոստիկանության գործողությունները դատապարտել են Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր թեմերը (Տեսանյութ)Միակամ կանգնած ենք արդարացի բողոք արտահայտող քաղաքացիների կողքին․ Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին, ազատամարտիկներին՝ միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունՆեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվել
Ամենադիտված