Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Հայաստանն այսօր գտնվում է շատ բարդ իրավիճակում, նույնիսկ չի քննարկվում։ Այսօր ուղղակի դրված է մեր պետականության լինել-չլինելու հարցը, ինչի մասին նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է ակնարկում, բայց ՀՀ այս պահի իշխանությունների անհոգությանը չափ ու սահման չկա։ Նախ՝ յուրաքանչյուր առիթի արհեստականորեն ցույց են տալիս, թե մտահոգվելու առիթ չկա, ու ամեն ինչ իր հունով գնում է։ Այս շոուի շրջանակներում է Փաշինյանը հերթական անգամ այցելում դպրոցներ, ստուգում գնդակները, խաղային ցանցերը, իր բոյով չափում առաստաղի բարձրությունը, մի խոսքով՝ զբաղված է կամ ցույց է տալիս, թե զբաղված է մանր-մունր անլուրջ հարցերով։ Իսկ մինչ այդ էլ նախորդ այցելությունների ժամանակ նա ստուգում էր կախիչները, ցնցուղներն ու ծորակները: Բացի ցուցադրական շոուից, Փաշինյանի այսպիսի պահվածքն ունի կոնկրետ քաղաքական ենթատեքստ։

Նա առաջին հերթին փորձում է ցույց տալ իր թիմին, որ, չնայած ահագնացող դժգոհություններին, տիրապետում է իրավիճակին ու անհանգստացած չէ, որ իր դիրքերը թուլացած չեն, և որ բոլորը կարող են հանգիստ վայելել իրենց պաշտոններն ու բարձր եկամուտները: Իսկ իրականում հենց այս ամենը ցույց է տալիս, որ այսօր Հայաստանն ուղղակի իշխանություն ու կառավարություն, որպես այդպիսին, չունի։ Փաշինյանն ու իր կուսակիցներն ուղղակի պարապուրդի են մատնված կամ էլ զբաղված են ամեն ինչով, բացի իրենց գործառույթներից։ Ավելի ստույգ, զբաղված են բացառապես թշնամու պահանջները բավարարելով ու երկրի տարածքը կտոր-կտոր հանձնելով: Այնինչ, անկախ ներքին ու արտաքին խնդիրներից ու քաղաքական վիճակից, կառավարության առաջնային խնդիրն է զբաղվել երկրի անվտանգությամբ ու տնտեսությամբ, բայց ներկայում, ինչպես բազմաթիվ մասնագետներ են նշում, մեր տնտեսությունը թողնված է բախտի քմահաճույքին։

Արտաքին դրական ազդակներ լինեն, տնտեսությունը կզարգանա, արտաքին բացասական ազդակներ լինեն, տնտեսությունը անկում կարձանագրի։ Իսկ թե որո՞նք են տնտեսության զարգացումը խթանելուն միտված կառավարության ձեռնարկումները, մնում է հարցական, որովհետև այդպիսի ձեռնարկումներ ուղղակի չկան։ Փոքր բիզնեսին խրախուսելու փոխարեն իշխանությունները միայն հարկերն են ավելացնում, նոր եկամուտների համար նախադրյալներ ստեղծելու փոխարեն՝ նոր պարտքեր ներգրավում և մեծացնում իրենց համար կատարվող պետական ծախսերը։ Ինչ վերաբերում է անվտանգության ոլորտին, ապա մեր անվտանգային համակարգը պարզապես չի գործում։ Դեռևս իշխանություն համարվողները նոր անվտանգային ճարտարապետություն ստեղծելու փոխարեն անընդհատ քանդում են ու քանդում նախկինում եղած համակարգը։ Քաղաքացիներն այսօր պաշտպանված չեն զգում սեփական երկրի ներսում։

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ իրենց իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիները յուրաքանչյուր պահի կարող են մնալ միայնակ, ինչպես, օրինակ՝ ադրբեջանական զինուժի՝ Սյունիք ներխուժման դեպքում էր, երբ բնակիչներն անձամբ էին բանակցում ադրբեջանցի զինվորականների հետ։ Ինչ վերաբերում է իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, ապա ավելի լավ օրինակով, քան երեկ Բագրատ Սրբազանը նշեց, դժվար է բնութագրել. «Որ դիվանագիտության մասին խոսում են, թող հիշեն 2023 թվականի սեպտեմբերի 20, թե 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Արարատ Միրզոյանը ասում էր մի բան, Բայրամովը նրան հերքում էր Արարատ Միրզոյանի վարչապետի խոսքերով, ուրիշ բան չեմ ասում ես, թող միայն դա հիշեն»: Մյուս կողմից՝ այս ամբողջ իրադարձություններից տպավորություն է ստեղծվում, որ փաշինյանական իշխանության արտաքին քաղաքականությունը ոչ թե Հայաստանի շահերն է սպասարկում, այլ թուրք-ադրբեջանական տանդեմի։

Փաշինյանը հատուկ ջանքեր է գործադրում այն ուղղությամբ, որ թշնամական երկրների թեզերն ու հավակնություններն ընդունելի դառնան մեր հասարակության համար։ Իսկ երբ գործը հասնում է պետության շահերի պաշտպանության նպատակով հանրային կոնսոլիդացիային, ապա նա ոչինչ չի ձեռնարկում այս ուղղությամբ։ Փաստացի Հայաստանում, դասական իմաստով, իշխանություն գոյություն չունի, քանի որ այն ոչ միայն սպառել է իրեն, այլ վերածվել է ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպական խորհրդարանից կոչ են արել ՀՀ կառավարությանը՝ զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները․ ԴանիելյանՏեղի հայ համայնքների, ծխական ու թեմական խորհուրդների անունից դատապարտում ենք այդ քստմնելի արարքը․ Ռումանիոյ հայոց թեմՉինաստանը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի օգնի Հայաստանին. ՉԺՀ ԱԳՆ-ն՝ Տավուշի և Լոռու մարզերում ջրհեղեղի մասինՓորձ է արվում նuեմացնելու Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը և պատմական բացառիկ արժեքը հայ ժողովրդի կյանքում․ Թաթոյան«Քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները ևս»․ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Անմահ ՊատարագՍարդարապատի հաղթական հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին. Արշակ ՍրբազանՍանահինից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141-ը շարունակում են մնալ այնտեղ․ իրավիճակը աղետի գոտումՓաշինյանը լեգիտիմ չէ և պետք է հեռանա. «Մայր Հայաստան»Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա․ ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներինՄեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունն արձագանքել է այսօր՝ Սարդարապատում տեղի ունեցածինՄ-6 միջպետական ճանապարհի անանցանելի դարձած հատվածը շրջանցող ճանապարհ կաՌուսաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունն ամենաբարձր մակարդակով. ՇոյգուՊատգամավոր Զատուլինը գնահատել է Հայաստանում իշխանափոխության հեռանկարներըՀՀ–ում ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Կապանի օդանավակայան, Մեղրի և Ագարակ համայնքներԾանր հոգեխանգարմունք է․ Կաթողիկոսին Սարդարապատ չթողնելն այլ բացատրություն չունի․ քաղաքագետԴատապարտում ենք Վեհափառի դեմ իրականացված գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՀեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրիցՍարդարապատի հուշահամալիրում բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության․ Մայր ԱթոռՔաղաքագետը գնահատել է Հայաստանում Փաշինյանի դեմ բողոքի ակցիայի հեռանկարները1918-ի մայիսի 28-ը ապացույցն է, որ պատմական Հայաստանը կարող է դառնալ իրական Հայաստան պետություն. Վարդան ՈսկանյանՓաշինյանը շքախմբով մեկնում է Սարդարապատ Մ-6 միջպետական ճանապարհը՝ Դեբեդի վարարումից հետո (լուսանկարներ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ալավերդիում գետից այն կողմ մնացած տնակներում անօգնական բնակիչներ կան (տեսանյութ)Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում է, կարևոր ուղերձ ունիՓաշինյանի փախուստը. Բագրատ Սրբազանը հաղթեց ՍարդարապատումԱյսօր Հանրապետության օրն էԿամո Ցուցուլյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչումՈստիկանությունն անցել է անասելի դաժանություններիԱրտակարգ․ փլուզվել է Խաշթառակ տանող կամուրջըՓաշինյանը պատմել է իրական Հայաստանի ստեղծման մասին և հայերին թողնում է առանց պատմությանԻնքնաթիռի շարժիչ է այրվել․ ի՞նչ է հայտնի ուղևորների մասին (տեսանյութ)Պարգևատրումներ` նախագահի նստավայրումՌուսաստանը փորձում է փափուկ ուժ կիրառել Հայաստանում Ժամանակն է, որ Ալիևն անհապաղ ազատ արձակի Բաքվում պահվող հայերին. Լեմկինի ինստիտուտՊետական համակարգի չգոյության փաստըՔաղաքագետ Քոչարյանը հայկական իրողությունների մասին. թուրքամետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունԱխթալայում հանգnւցյալին կհnւղարկшվորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով․ Հրաչյա ՊապինյանՔՊ վերնախավն իր գաղափարներով ներթափանցել է nւժային hամակարգի խորք․ Տիգրան ԱբրահամյանԱրևմուտքը որոշել է կրկնել իր հնարքը Հայաստանի հետ. Փաշինյանը երազում է ԵՄ-ի մասինԻնչո՞ւ էր Ռաիսիի մահից հետո ԿՀՎ-ի փոխտնօրենը թռել Հայաստան «Մամ երեխեքը վառվեցին,աչ մի բան չկարողացա անեմ»Մահացել է Գնել ԶաքարյանըՌԴ–ն կոշտ միջոցներ է նախապատրաստում․ ի՞նչ է ասել ԶախարովանԲացառիկ կադրեր․ ինչպես է Բագրատաշենցին լողալով փրկում իր կովերին (տեսանյութ)1918 թ․ Թիֆլիսում հռչակվել է Հայաստանի Դեմոկրատական Հանարապետության  անկախությունը․ պատմության այս օրը ( 28 մայիս )«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ Ողբերգական վթար՝ Արմավիրում․ կա 1 զnh ու 4 վիրավnր Ռուբլին զգալի աճ է գրանցելԼավ լուր Արցախից տեղահանվածների համար
Ամենադիտված