Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մտածել, որ Գևորգ 5-րդ կաթողիկոսը հավակնում էր Արամ Մանուկյանի պաշտոնին, ուղղակի անհեթեթություն է. պամտաբան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն իրավիճակներում, երբ պետությունն իր գործառույթները չի կարողանում լիարժեք կատարել, ստեղծվում է ինստիտուցիոնալ ճգնաժամ: Այդ ժամանակ, որպես ինստիտուտ, եկեղեցին որոշ գործառույթներ միշտ էլ իր վրա է վերցրել, թեկուզ ժամանակավոր, հետագայում դրանք նորից  պետությանը փոխանցելու մտադրությամբ, սակայն միայն այն ժամանակ, երբ պետությունն իր մեջքն ուղղած կլինի։ Այս մասին 1or.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, դոցենտ` Միքայել Մալխասյանը։

Մասնագետի գնահատմամբ՝ եկեղեցու դերը բացառիկ է եղել նաև առաջին հանրապետության կայացման գործում, ինչն էլ հիմքն է ներկայիս Հայաստանի Հանրապետության։ 

«Առաջին հանրապետության ձևավորման շրջանում, որը գործում էր Արամ Մանուկյանի առաջնորդությամբ, այնուամենայնիվ, կար որոշակի համախմբման, կոնսոլիդացիայի խնդիր։ Որքան էլ Արամ Մանուկյանը մեծ հեղինակություն և հարգանք վայելեր, այնուամենայնիվ արևելահայ և արևմտահայ տարբեր սեգմենտներ կային. Թիֆլիսն ընկալվում էր որպես արևելահայության քաղաքական կենտրոն, Երևանում՝ արևմտահայերն էին գերակշռում։ Նման պարագայում կառավարման ճգնաժամ առաջացավ, ռազմաճակատը տեղաշարժվում էր դեպի Հայաստանի խորք՝ ավելի արևելեք։ Այդ պայմաններում քաղաքական ղեկավարությունը վճռականություն չէր դրսևորում ճակատամարտերի հարցում՝ Սարդարապատ, Ապարան, Ղարաքիլիսա։ Այստեղ քաղաքական ղեկավարությունը որոշում կայացրեց միայն եկեղեցու որոշումից հետո։ Այսինքն՝ քաղաքական էլիտան նահանջի տարբերակներ էր մտածում, նույնիսկ կաթողիկոս Գևորգ 5-րդին էին հորդորում, որպեսզի նա հեռանա Մայր Աթոռից, բայց եղավ հակառակը։ Նա հրաժարվեց՝ ռազմաճակատ ուղարկելով մահապարտների առաջին ջոկատը՝ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանի գլխավորությամբ։ Նրանք հիմնականում կուսակրոն հոգևորականներ էին և մեկնում էին ռազմաճակատ, որպես մահապարտ։ Այդպես հոգեբանական բեկում մտցվեց։ Պետության ձևավորման այդ վաղ փուլում կաթողիկոսի քայլը սթափեցրեց պետական այրերին և եղավ սպասվող հաջողությունը՝ բազմաթիվ նահանջողներ հետ վերադարձան և մարտերում բեկում մտցվեց, որն էլ հիմք դարձավ Արևելյան Հայաստանի գոյության և հայոց պետականության համար։ Մոտ երկու ամիս անց հռչակվեց հանրապետությունը և թուրքական կայսրությունը ստիպված եղավ ճանաչել այդ պետությունը», - ներկայացրեց պատմաբանը՝ նշելով, որ սա եկեղեցու դերի ամենավառ օրինակներից է նաև իր ադրյունքներով։

Ուղիղ հարցին, թե այդ ժամանակ կարելի՞ էր ասել, որ եկեղեցին իշխանության է ձգտում, փորձում է կրոնապետություն ստեղծել, Մալխասյանը պատասխանեց․ «Խելագարություն կլիներ մեղադրել Գևորգ 5-րդին կամ առաջնորդությունը ստանձնած Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանին, թե իբր նրանք իշխանության են ձգտում։

Արքեպիսկոպոսն այդ ճակատամարտերից հետո գնացել էր ԵՊՀ-ի ստեղծման գործով զբաղվելու, հետո էլ առաջին դասախոսներից մեկն էր։ Նրանք հավատարիմ էին դպրությանը, լուսավորության գործին։ Մտածել, որ նրանք հավակնում էին Արամ Մանուկյանի պաշտոնին, ուղղակի անհեթեթություն էր»։

Դոցենտի գնահատմամբ՝ այն ժամանակ, բացի եկեղեցուց, երկրի ճգնաժամային իրավիճակում չկար մի ինստիտուտ, որ համահայկական նշանակություն կունենար երկրի համար։ Եվ եկեղեցին այդ գործառույթներն իրականացրեց, քանի որ ուներ ղեկավար, որի հեղինակությունը անվիճարկելի էր համարվում բոլորի կողմից։ 

«Մինչև 1920 թվականը հայկական բնակավայրերի կորիզը եղել է եկեղեցին, նրա շուրջ էր այդ համայնքը ձևավորվում։ Ճակատամարտերից առաջ մինչև կանոնավոր զորքերի ժամանելն ամեն գյուղ իր քահանայի հետ միասին դիմադրություն էին սկսում։ Եթե այդ գյուղերի քահանաներն ասեին, որ դա իրենց գործը չէ, պետք է աղ օրհնեն կամ մկրտություն անեն, այդ գյուղերը չէին լինի, ռազմաճակատը կփլվեր և այսօր էլ այդ մեծ-մեծ խոսացողները չէին լինի, ովքեր հիմա քահանաներին մատաղ անելու խորհուրդներ են տալիս»,- 1or.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց պատմաբան Մալխասյանը։

Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա. «Փաստ»Իշխանությունների տեղեկատվական և «իրավապահ» «ֆլեշմոբն» ընդդեմ GG-ի հակառակ արդյունքն ունեցավ. «Փաստ»Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստանի շահերից. զավե՞շտ, թե՞ ինքնասարկազմ. «Փաստ»Հայ առաքելական եկեղեցին առաջին հերթին հայ ժողովրդի համար ազգային բարոյականության ուղենիշ է. «Փաստ»Հավկիթի մեծությամբ կարկուտ` Լոռու մարզում. Գագիկ ՍուրենյանՀՀ ՊՆ և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրՊապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարը քննարկել են երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքըՍրբազան շարժման համախոհների քանակը պետք է ավելացնել՝ գնալով մարզեր եւ անմիջականորեն շփվելով հասարակության բոլոր շերտերի հետ. Արման ՎարդանյանԱղետից տուժածները՝ «Համահայկական ճակատ» շարժման ուշադրության կենտրոնում Պուտինի՝ Թուրքիա այցելելու ծրագրերը ուժի մեջ են․ ՌԴ նախագահի օգնականՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարությունՍահմանազատման անվան տակ ինքը մեր հայրենիքը պետք է բաժան-բաժան անի ու հանձնի․ դա է ծրագիրը․ Հովհաննիսյան (տեսանյութ)Հսկայական դիրքեր են հիմա հանձնվում Ադրբեջանին․ Բագրատ ՍրբազանՓաշինյանը 23 մլն․ եվրոյով Ֆրանսիայում գնել է նախկին նախագահի շե՞նքը․ բացահայտում Լեո Նիկոլյանից (տեսանյութ)Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու․ նռնակներ կիրառող իշխանությունը հեշտ հեռացող իշխանություն չէ, բայց հեռացո՛ղ իշխանություն է․ Բագրատ ՍրբազանՀունիսի 12-ը նոր մարտի 1 է մեր կյանքում. Բագրատ ՍրբազանԱմենահեշտ բանն է թողնել մանդատը և գնալ շшռից փnրձանքից հեռու, բայց դրանով ինչի կհասնենք․ Լևոն ՔոչարյանՄենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, թաքնվել բունկերներն ու փոխել իրենց պլանները. Գառնիկ Դանիելյան«Սահմանադրական կարգի տապալման փորձ է»․ Խորհրդարանական ընդդիմությունը՝ կառավարության հրաժարականի հարցով նիստին ՔՊ-ի չներկայանալու մասինՔՊ-ն հարվածեց իր լեգիտիմությանը՝ բոյկոտելով ԱԺ նիստը, նրանք խուսափեցին հարցեր քննարկել․ Թևան Պողոսյան (տեսանյութ)Շարժմանը չվնասելու համար չեմ մասնակցել հանրահավաքներին, որ իրենց կեղտոտ քարոզչությամբ չշահարկեն. Լեոն Քոչարյան (տեսանյութ)Պարզաբանում՝ ովքեր են գործակալներըԱԺ-ում լսումներ կանցակցվեն ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու թեմայովՍուրեն Պապիկյանը Ֆրանսիայում մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանըՓաշինյանի քաղաքական արկածախնդրությունները վատ կավարտվենՎերադառնում ենք փողոց, վերադառնում ենք ակտիվ մարտավարության. մանրամասներն այսօր` հանրահավաքին. Սրբազան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Սրբազանը հանրահավաք է անցկացնում Բաղրամյանում, ԱԺ-ում Փաշինյանի հրաժարականն են պահանջում (տեսանյութ)ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը պաշտոնապես ձևավորվել է (տեսանյութ)ԵՄ-ն Ուկրաինային հատկացվող օգնության գողության դեմ պայքարի հանձնաժողով է ստեղծելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ամբարձիչՀայաստանի կառավարությունը սկսել է վիճելի գյուղի հանձնումը ԲաքվինԱրարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի անցկացումըՆաիր Թիկնիզյանը հնարավոր է տեղափոխվի «Զենիթ»Հետախուզվում է Էդվարդ ԱդամյանըՉեխիայի զորավարժարանում զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ Սուրեն Պետրոսյանին իրապե՞ս առևանգել էին Ինչ վիճակ է Սևանա լճում․ նոր տվյալներ Երբ օրակարգ է ուզում մտնել Սյունյաց ողջույններով 2024-ին կարմրուկով վարակման քանի դեպք է գրանցվել Հայաստանում Սյունիքը խաղաղ է հանձնվում. Էդիկ Անդրեասյան 24-ամյա երիտաuարդը դանակաhարել է 33-ամյա կնnջը․ մանրամասներ Եվրո2024. տեղի կունենան խմբային փուլի հերթական հանդիպումները Փնտրվում է նորածնին դրսում թողած տղամարդը (տեսանյութ)Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի հռչակագիրը Գրիգորի Լեպսն ամուսնության առաջարկ է արել 18-ամյա աղջկաԻրավապաշտպանները փաստում են վարչապետի՝ հակաժողովրդավար էությունը Ընդդիմությունը՝ վերափոխման հրամայականի առջևԽաղաղ ճանապարհով հավաքվելու իրավունքը կենսական իրավունք է, բայց․․․ Նինա Հաչիգյանի ակնարկը (տեսանյութ)
Ամենադիտված