Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ինչո՞վ կավարտվի Իրանի և Իսրայելիդիմակայությունը,ո՞ւմ և ինչո՞ւ է պետք պատերազմը։ 

Իրան-Իսրայել հակամարտությունն այս պահին էլ շարունակվում է, և լարվածությունը հասել է այն աստիճանի, որ շատ վերլուծաբաններ այդ երկրների միջև պատերազմ են կանխագուշակում: Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլին իրանա-իսրայելական առճակատումը վերաճեց երկու երկրների զինված ուժերի ուղղակի բախման։ Ապրիլի 1-ին Իսրայելն օդային հարվածներ հասցրեց Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի ուղղությամբ: Այնուհետ ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Իրանը հարվածեց Իսրայելին։ Իսկ ապրիլի 19-ին, առավոտյան ժամը 5:23-ին Իսրայելը պատասխան հարված հասցրեց երեք հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով: Իրանն արդեն հայց է ներկայացրել ՄԱԿ-ին, սակայն ոչ ոք չի դատապարտել Դամասկոսում հյուպատոսության հրթիռակոծումը, մինչդեռ դա ուղղակի ոտնձգություն էր այլ երկրի ինքնիշխանության նկատմամբ: ՄԱԿ-ը մատների արանքով է նայում Իսրայելի գործողություններին, ուստի հակամարտության դիվանագիտական լուծման շանսերը մեծ չեն։ Եվ այն ֆոնին, որ Իրանի և Իսրայելի միջև ատելությունն ու սպառնալիքները հասել են իրենց գագաթնակետին, կողմերը մոտեցել են եզրագծին և շահագրգռված են միմյանց ոչնչացնելու մեջ:

Հակամարտության դերակատարներն ակնհայտ են ՝ մի կողմից Իրանը՝ իր տարածաշրջանային պրոքսի-դաշնակիցների հետ (Հեզբոլլահ, ՀԱՄԱՍ, ինչ-որ չափով սիրիական և իրաքյան ստորաբաժանումներ), իսկ մյուս կողմից ՝ Իսրայելը և, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ–ի երկրներն ու ԱՄՆ-ը։ Հարցն այն է, թե ինչ ընթացք կունենա այդ բախումը. Իրանի և Իսրայելի դիմակայությունը երկրի վրա չի ընթանա. այդ երկրներն ընդհանուր սահման չունեն, և երրորդ երկրի տարածքով առաջ շարժվել չեն կարող։ Հետևաբար, հարվածները, ամենայն հավանականությամբ, օդային և հրթիռային կլինեն:

Վերջին տարիներին Իրանը հաջողություններ է գրանցել հրթիռաշինության ոլորտում։  Այժմ Թեհրանի սպառազինության մեջ կան և փոքր, և միջին հեռահարության համալիրներ։  Կան նաև բալիստիկ հրթիռներ, մասնավորապես՝ «Սաջիլը»՝ մինչև 2 հազար կմ հեռահարությամբ: Թևավոր հրթիռները նույնպես սպառազինության մեջ են:

Իսրայելն ունի ՀՕՊ հզոր համակարգեր, բայց ամբողջ խնդիրն այն է, որ դրանք շատ թանկարժեք։ Ամենայն հավանականությամբ, Թել Ավիվը, կպատասխանի ԱԹՍ-ների և հրթիռային հարվածներով, քանի որ հիանալի հասկանում է ՀՕՊ համակարգերի խոցելիությունը։ Լավագույն ռազմավարությունն այժմ հարձակումն է, պաշտպանությունը ձեռնտու չէ և նախապես ձախողված է։

Ինչի՞ կհանգեցնի Թեհրանի և Թել Ավիվի դիմակայությունը և արդյո՞ք հակամարտության սրումը կդառնա անկառավարելի: Հարցերը «Իրավունքը» քննարկել է իրանցի քաղաքագետ, միջազգայնագետ Խայալ Մուազզինի հետ:

Այն հարցին, թե իրանա-իսրայելական հակամարտության սրումը կարո՞ղ է նոր ճգնաժամ առաջացնել Մերձավոր Արևելքում, քաղաքագետ Խայալ Մուազզինը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Իսրայելը ուժ չունի միայնակ պատերազմի մեջ մտնելու Իրանի հետ, քանի որ այն երկիր է, որը պարտվել է ՀԱՄԱՍ-ի հետ պատերազմում։ Սիոնիստական ռեժիմի դեմ Իրանի գործողությունն ապացուցեց, որ Իրանը հզոր երկիր է, որը ուժեղ ռազմական ներուժ ունի: Իսրայելը հասկանում էր, որ Իրանի հետ գործ ունենալը հեշտ գործ չէ, և Իրանի գործողությունն անպատվություն էր Նեթանյահուի համար, քանի որ նա միշտ սպառնում էր Իրանի դեմ պատերազմով, բայց համարձակություն չուներ Իրանին պատասխանելու: Իսրայելին անհրաժեշտ է դաշնակիցների աջակցությունը Իրանի դեմ պատերազմ սկսելու համար, սակայն նրա դաշնակիցները հասկանում են, որ Իսրայելի համար իրենց զոհաբերելն անխոհեմ քայլ կլինի, ուստի, որքան էլ Նեթանյահուն ջանա, նրան չի հաջողվի այդ պատերազմում ներգրավել ՆԱՏՕ-ի երկրներին»:

Ի դեպ, որոշ փորձագետներ չեն բացառում, որ իսրայելական ԱԹՍ-ները Ադրբեջանի տարածքից են ներխուժել են Իրան։ Մուազզինի խոսքով՝ «Ադրբեջանն իսկապես համագործակցություն ունի Իսրայելի հետ։ Բայց հիմա՝ այս դժվարին ժամանակներում, Ադրբեջանի իշխանությունները երբեք թույլ չեն տա, որ իրենց երկիրն օգտագործեն հարևան երկրի դեմ։ Լրատվամիջոցներում տարածված նման լուրերը կեղծ են։  Իրանական կողմը հասկանում է, որ լուրը տարածվել է Իսրայելի պատվերով։ Բացի այդ, Նեթանյահուն այլևս վստահություն չի վայելում միջազգային ասպարեզում։ Ադրբեջանի կառավարությունը լավ հասկանում և վերլուծում է տեղի ունեցածը։ Եթե Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, որոնք Իսրայելի մեծ աջակիցն են, զերծ մնան Իրանի հետ պատերազմից, Ադրբեջանի կառավարությունը չի կարող իր շահերը զոհաբերել հանուն ուրիշների, քանի որ ցանկացած խոշոր պատերազմ կարող է ընդգրկել ամբողջ տարածաշրջանը»:

Հարցազրույցներից մեկում Խայալ Մուազզինը նշել էր, որ «աշխարհը բառացիորեն մեկ քայլ է հեռու երրորդ համաշխարհային պատերազմից»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք Իրանի և Իսրայելի դիմակայությունը կարող է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ դառնալ և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, իրանցի փորձագետը պատասխանեց. «արևմտյան երկրները ցանկանում էին մեծ պատերազմ սկսել, այն նրանց շատ է պետք, քանի որ ԱՄՆ-ը, հասկանալով, որ կորցրել է իր միջազգային հզորությունը, ցանկանում է վերադարձնել այն։ Սիոնիստական ռեժիմին Իրանի պատասխանից հետո ՆԱՏՕ-ի տերությունները հասկացան, որ պարտված Նեթանյահուին աջակցելը նշանակում է պարտություն: Եվ ներկայումս ՆԱՏՕ-ի երկրների հույսը Ուկրաինան է, բայց նրանք այնտեղ էլ են պարտվելու։ Իսկ եթե Իսրայելն անմտորեն հարձակվի Իրանի վրա, այո՛, տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի»։

Ռուբլին թանկացել է«Հայ մարդուն, հայ ժողովրդին որպես թշնամի են ընկալում, քանի որ վերջինս հավակնում է իրենց իշխանազրկել». «Փաստ»Աշտարակի «Գայի պոստի» մոտ հնդիկ քաղաքացի է մահացելՄոսկվայի և Թեհրանի մեսիջը Փաշինյանին. ՀՀ-ն չդարձնել Արևմուտքի պլացդարմ. «Փաստ»Ե՞րբ է հանրային ծառայողը պարտավոր ստացած նվերը հանձնել համապատասխան կառույցին. նախագիծ. «Փաստ»Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա. «Փաստ»Իրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ինչ էին անում Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին. «Ժողովուրդ» Իշխանությունների տեղեկատվական և «իրավապահ» «ֆլեշմոբն» ընդդեմ GG-ի հակառակ արդյունքն ունեցավ. «Փաստ»Բենզինի շուկայում նոր խաղացող է հայտնվել․ «Հրապարակ» Տարաձայնություններ, աջակցություն շարժմանը. ինչու՞ է Անի Սամսոնյանը դուրս եկել ԼՀԿ-ից. «Ժողովուրդ» Ովքե՞ր են խոսում «կեղծ օրակարգից» ու Հայաստանի շահերից. զավե՞շտ, թե՞ ինքնասարկազմ. «Փաստ»Սյունիքը մաղել են․ «Հրապարակ» Տրանսպորտի թանկացումը կհետաձգվի. իշխանության հերթական սխալ հաշվարկը.«Ժողովուրդ» Հայ առաքելական եկեղեցին առաջին հերթին հայ ժողովրդի համար ազգային բարոյականության ուղենիշ է. «Փաստ»Հավկիթի մեծությամբ կարկուտ` Լոռու մարզում. Գագիկ ՍուրենյանՀՀ ՊՆ և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրՊապիկյանն ու Ֆրանսիայի ԶՈւ նախարարը քննարկել են երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքըՍրբազան շարժման համախոհների քանակը պետք է ավելացնել՝ գնալով մարզեր եւ անմիջականորեն շփվելով հասարակության բոլոր շերտերի հետ. Արման ՎարդանյանԱղետից տուժածները՝ «Համահայկական ճակատ» շարժման ուշադրության կենտրոնում Պուտինի՝ Թուրքիա այցելելու ծրագրերը ուժի մեջ են․ ՌԴ նախագահի օգնականՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի կառավարության որոշելիքն է. ԱՄՆ պետքարտուղարությունՍահմանազատման անվան տակ ինքը մեր հայրենիքը պետք է բաժան-բաժան անի ու հանձնի․ դա է ծրագիրը․ Հովհաննիսյան (տեսանյութ)Հսկայական դիրքեր են հիմա հանձնվում Ադրբեջանին․ Բագրատ ՍրբազանՓաշինյանը 23 մլն․ եվրոյով Ֆրանսիայում գնել է նախկին նախագահի շե՞նքը․ բացահայտում Լեո Նիկոլյանից (տեսանյութ)Մեր շարժումը կանգ չի առել և չի առնելու․ նռնակներ կիրառող իշխանությունը հեշտ հեռացող իշխանություն չէ, բայց հեռացո՛ղ իշխանություն է․ Բագրատ ՍրբազանՀունիսի 12-ը նոր մարտի 1 է մեր կյանքում. Բագրատ ՍրբազանԱմենահեշտ բանն է թողնել մանդատը և գնալ շшռից փnրձանքից հեռու, բայց դրանով ինչի կհասնենք․ Լևոն ՔոչարյանՄենք երբեք չենք փախել, այլ մեզնից են փախել, թաքնվել բունկերներն ու փոխել իրենց պլանները. Գառնիկ Դանիելյան«Սահմանադրական կարգի տապալման փորձ է»․ Խորհրդարանական ընդդիմությունը՝ կառավարության հրաժարականի հարցով նիստին ՔՊ-ի չներկայանալու մասինՔՊ-ն հարվածեց իր լեգիտիմությանը՝ բոյկոտելով ԱԺ նիստը, նրանք խուսափեցին հարցեր քննարկել․ Թևան Պողոսյան (տեսանյութ)Շարժմանը չվնասելու համար չեմ մասնակցել հանրահավաքներին, որ իրենց կեղտոտ քարոզչությամբ չշահարկեն. Լեոն Քոչարյան (տեսանյութ)Պարզաբանում՝ ովքեր են գործակալներըԱԺ-ում լսումներ կանցակցվեն ԵՄ անդամակցության հայտի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու թեմայովՍուրեն Պապիկյանը Ֆրանսիայում մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանըՓաշինյանի քաղաքական արկածախնդրությունները վատ կավարտվենՎերադառնում ենք փողոց, վերադառնում ենք ակտիվ մարտավարության. մանրամասներն այսօր` հանրահավաքին. Սրբազան (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Սրբազանը հանրահավաք է անցկացնում Բաղրամյանում, ԱԺ-ում Փաշինյանի հրաժարականն են պահանջում (տեսանյութ)ԵՄ-ն 1 տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությունը պաշտոնապես ձևավորվել է (տեսանյութ)ԵՄ-ն Ուկրաինային հատկացվող օգնության գողության դեմ պայքարի հանձնաժողով է ստեղծելԾանոթ ու միաժամանակ անհայտ … ամբարձիչՀայաստանի կառավարությունը սկսել է վիճելի գյուղի հանձնումը ԲաքվինԱրարատ Միրզոյանը հանդիպել է ԵՄ որոշ երկրների դեսպանների հետԲայրամովն ու Ֆիդանը քննարկել են օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի անցկացումըՆաիր Թիկնիզյանը հնարավոր է տեղափոխվի «Զենիթ»Հետախուզվում է Էդվարդ ԱդամյանըՉեխիայի զորավարժարանում զինամթերքի պայթյուն է տեղի ունեցել. կան վիրավորներ Սուրեն Պետրոսյանին իրապե՞ս առևանգել էին Ինչ վիճակ է Սևանա լճում․ նոր տվյալներ Երբ օրակարգ է ուզում մտնել Սյունյաց ողջույններով
Ամենադիտված