Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի քարտուղարի բացառիկ հարցազրույցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պատանդառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է ան­դրադառնալ նրբորեն: Այս մասին նշեց «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Գայանե Գասպարյանը:

Հարց - Ադրբեջանի «Գերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողով»-ի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը ս.թ. ապրիլի 29-ին ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության հասցեին մեղադրանքներ է հնչեցրել: Ասել է նաև, թե Հայաստանը պատրաստակամ չէ համագործակցելու անհայտ կորած անձանց ճակատագիրը պարզաբանելու հարցում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

Պատասխան - Հարկ ենք հա­մա­րում նշել, որ մեկ անգամ ևս հաստատում ենք հայկական կողմի պատրաստակամությունը հանդիպել և բովանդակային քննարկումներ ունենալ հայ-ադրբեջանական ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորածների, պատանդառվածների և գերեվարվածների հարցերով զբաղվող ադրբեջա­նա­կան համապատասխան կառույցի հետ՝ նպատակ հետապնդելով մեկընդմիշտ լու­ծել ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած, պատանդառված, գերեվարված անձանց հետ կապված բոլոր հարցերը: Անհրաժեշտ է հիշեցնել, որ հայկական կողմը 1990-ական­ներից ունի 777, իսկ 2020 թ-ից հետո՝ 211 գտնվելու վայրն անհայտ անձ, ինչպես նաև պատանդառված և գերե­վար­ված 23 անձ:

Միևնույն ժամանակ, անթույլատրելի է Ի. Ախունդովի կողմից հնչեցված մե­ղադրանքներն առ այն, թե իբրև 1990-ականներին տեղի ունեցած ռազմական գոր­ծողությունների ընթացքում հայկական կողմն իրականացրել է ահաբեկ­չա­կան գործողություններ, ցեղասպանություն, էթնիկ զտումներ, իսկ դրանից հետո՝ էկո­ցիդ, վանդալիզմ, գերեզմանների նպատակաուղղված ոչնչացում: Նման մե­ղա­դրանքներով հանդես գալն անտրամաբանական է այնքանով, որ այս պա­հին ակնառու են Լեռնային Ղարաբաղից 120 հազար հայերի տեղա­հան­ման, ադրբեջանցիների կողմից այնտեղ գտնվող հայկական պատմամ­շա­կու­թա­յին կո­թող­ների և գերեզմանների ոչնչացման, պատերազմի ժամանակ ադր­բեջանցի զին­վորների կողմից հայ զինծառայողների սպանությունների և ցու­ցա­բեր­ված անմարդկային վերաբերմունքի, քաղաքացիական անձանց գնդա­կա­հա­րութ­յուն­ների, դիակների խոշտանգումների վերաբերյալ բազմաթիվ փաս­տա­կան տվ­յալները, այդ թվում ադրբեջանցիների կողմից համացանցում տա­րած­ված տե­սանյութերը և լուսանկարները:

Ինչ վերաբերում է Ի.Ախունդովի այն պնդմանը, թե իբրև անհայտ կո­րած­ների վերաբերյալ հիմնական տեղեկատվությունը գտնվում է հայկական կողմի մոտ և միայն համագործակցության միջոցով հնարավոր է պարզություն մտցնել եր­կու կողմերի անհայտ կորածների ճակատագրերում, ապա տեղին է հիշա­տա­կել, որ ս.թ. հունվարի 27-ին «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) ան­ձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով»-ի պաշտոնական հայ­տարարությունը, որում հստակ նշված են ինչպես 1990-ականների, այնպես էլ 2020 թ. պա­­տերազմի ընթացքում հայկական կողմում մնացած դիերի ու մասունքների վե­րա­բերյալ հայկական կողմից Ադրբեջանին տրամադրված տեղեկություններ: Նշված համատեքստում հարկ ենք համարում նշել, որ դեռևս 2022թ-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի վրա կատարած հարձակման արդյունքում զոհված և միջդիրքային հատվածներում մնացած երկու զինվորների դիերը դեռևս գտնվում են միջդիրքային հատվածներում, չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել: Տեղին է հիշել նաև բռնի անհետացած հայ զինծառայողներին և քաղաքացիական անձանց, որոնց վերաբերյալ առ­կա են ադրբեջանցի զինծառայողների կողմից արված տեսանյութեր, որոնք վկա­յում են նրանց գերեվարվելու և ողջ մնալու մասին, սակայն ադրբե­ջա­նա­կան կողմը նրանց ողջ կամ գերեվարված լինելու վերաբերյալ հայտնում է, որ տե­ղեկություններ չունի, ինչը լուրջ հիմքեր է ստեղծում անհայտ կորած անձանց որոնման հարցերում ադրբեջանական կողմի իրական միտումները կասկածի տակ դնելու համար:

Պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած, պա­տան­դառված և գերեվարված անձանց վերաբերող հարցերին անհրաժեշտ է ան­դրադառնալ նրբորեն, գիտակցելով, որ ցանկացած մեղադրանք և հնչեցված ցանկացած միտք կարող է այս կամ այն կերպ ազդել այդ անձանց՝ ար­դեն իսկ հոգեբանական բարդ դրության մեջ գտնվող հարազատների և մտե­րիմ­ների սպասումների ու ակնկալիքների վրա, ինչով պայմանավորված՝ ադր­բե­ջան­ցի մեր գործընկերներին առաջարկում ենք լինել առավել կառուցողական, զերծ մնալ անհարկի մեղադրանքներից, իսկ առկա հարցերն ու խնդիրները լու­ծել բացառապես փոխըմբռնման մթնոլորտում: 

Bloomberg. ԵՄ-ն ցանկանում է ռուսական գազը փոխարինել ադրբեջանական գազովՀաջորդ 4 հայկական գյուղերի հանձնումը պետք է կատարվի հուլիսի կեսին. Վարուժան ԳեղամյանԵրևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն Ռուսաստանի ԶՈւ-ն նոր տարածք է վերահսկողության տակ վերցրել ԱԽ քարտուղարը ԱՄՆ նախագահի խորհրդականի հետ քննարկել է աջակցությունը ՀՀ պաշտպանական կարողությանըՄեկուսարանում պատանդներ վերցրած հանցագործներից մի քանիսը սպանվել են Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը «Սուրբ Հովհաննես» մատուռ ուխտագնացության մեկնածներից մի քաղաքացի ընկել և վնասել է ոտքը Արարատի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 3 վիրավոր ԱՄՆ Պետդեպարտամենտի միսիոներները բնակեցնում են ԵրևանըՊուտինը չի հերքել Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունըԴոնի Ռոստովում դատապարտյալները պատանդ են վերցրել քննչական մեկուսարանի աշխատակիցներին․ պահանջում են ավտոմեքենա, զենք և մեկուսարանից դուրս գալու հնարավորություն Նիկոլ Փաշինյանը Ճակատենում ցույց է տվել Ոսկեպարի հատվածում գծված սահմանը Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին Հայտնի ֆուտբոլային մեկնաբանն ու լրագրողն ամուսնացել են (լուսանկար, տեսանյութ) Երևանի էլիտար շենքերից մեկի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ քաղաքացի. նա ընկել կամ նետվել է 13-րդ հարկից ԱԺԲ-ն հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ Ինչ էին հուշում ռուսները Նիկոլին, և ինչ է ասել Արշակ Կարապետյանը Մինչև 20։00-ն ջուր չի լինի Նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Շատ հետևողական քաղաքականություն». կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ Գեղամա լեռներ․ տարվա երեք եղանակ՝ նույն պահին, նույն վայրում. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել «Փորձագետը հնարավոր է համարել Հայաստանին ՀԱՊԿ-ից հանելը»Հայտնի է դարձել այն, թե ինչի կարող է տանել Փաշինյանը ՀայաստանինՀատիս-Կապուտան բնակավայրերի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ հրացան Ռուբլին անկում է գրանցել. փոխարժեքն այսօր՝ հունիսի 16-ին Հայաստանին տանում են Ուկրաինայի սցենարի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ Լույս չի լինելուՀայոց ցեղասպանությունը պարտադիր ուսուցման առարկա է դարձել ԱՄՆ-ի Միչիգան նահանգում․ պատմության այս օրը (16 հունիս)Ուժգին կարկուտ՝ Գորիս համայնքում․ լիովին ոչնչացվել են պտղատու այգիները և մշակաբույսերի դաշտերը (լուսանկարներ) Գազ չի լինելու Նոր մանրամասներ՝ զինվորի մահվան հանգամանքներից Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվելՃանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվելԿառավարության ղեկավարը բացահայտ ցույց տվեց, որ անպատժելիության հովանավորն ինքն է. «Թաթոյան» հիմնադրամՄայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՍա շատ շուտով ավարտվելու ա ու ոմանց համար ավարտը բացարձակ happy ending-ի տրամաբանության մեջ չի լինելու. ՍաղաթելյանԵվրո-2024․ Իսպանիան խոշոր հաշվով հաղթեց ԽորվաթիայինԿամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ. ԱշոտյանՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին» (Լուսանկարներ)Բաղրամյան պողոտայի գործով ձերբակալված բոլոր 27 անձինք ազատ արձակվեցինԱդրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Լավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ)Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում փոխզիջում լինել չի կարող. ԵրմակԲաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներին ազատ են արձակումՄեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը. ԱՍՀ նախարարությունՀայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանաՈւկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ Պուտինի առաջարկը լուրջ չէ․ Շոլց
Ամենադիտված