Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շիրակում արտակարգ է եղել․ 9-ամյա տղան տեղում մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Սահակ Ն․-ն իր վարած «Mitubishi» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Ղարիբջանյան գյուղի 17-րդ փողոցի կենտրոնական խաչմերուկում՝ մատուռի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 9-ամյա Հայկ Ղ․-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մինո Մխիթարյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանի և դասակի հրամանատար Միխայիլ Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Ախուրյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետի, Ախուրյանի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ ավագ քննիչի գլխավորությամբ։

Վարորդը դեպքի վայրից ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Դեպքի վայրում վարորդը հրաշքով է փրկվել, քանի որ մի քանի գյուղացիներ, երբ լսել են, որ երեխան մահացել է, հոգեկան ապրումներից դրդված փորձել են վարորդի հետ հաշվեհարդար տեսնել, անգամ ցանկացել են ավտոմեքենան հրկիզել, սակայն այդ ամենը կանխվել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Ախուրյանի բաժնի, ոստիկանության ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկների կողմից։ Կարճ ժամանակում ոստիկաններն ու պարեկները իրավիճակը վերցրեցին իրենց վերահսկողության տակ, իսկ գյուղացիներն էլ արդարացիորեն բարձրաձայնում ու պատկան մարմիններից պահանջում էին, որ նշված մոտ 3 կմ-ոց հատվածում պարտադիր տեղադրվեն մի քանի արհեստական անհարթություններ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․ «Երբ այս ճանապարհահատվածը քարուքանդ էր, ոչ մի վթար տեղի չէր ունենում։ Մոռացել էինք ավտովթարների մասին։ Բայց հենց ճանապարհը կապիտալ վերանորոգվեց, մեր ուրախությունը կարճ տևեց, քանի որ որոշ «վայ վարորդներ», «տանջում են գազի սեղմակը» ու դրանց «հաբրգած» քշելու պատճառով վթարներ ու վրաերթեր են տեղի ունենում։ Արդեն մահվան ելքով մի քանի դեպք է արձանագրվել ու ամեն անգամ դիմել ենք պատասխանատուներին, խնդրելով, որ էդ անտեր արհեստական անհարթություններից տեղադրեն, բայց ոչ մի օգուտ։ Վստահ ենք, եթե դա լիներ, էսօր էս մեր երեխան, որ երկու օր հետո պետք է իր ծննդյան օրը նշեր, ողջ կլիներ, սակայն հողին ենք հանձնելու ու իր ծննդյան օրը այցելելու ենք շիրմին։ Գոնե այս դեպքից հետո պատկան մարմինները մարդ լինեն ու էդ արհեստական անհարթություններից տեղադրեն, թե չէ վթարների ու վրաերթերի պատճառով երանի ենք տալիս քարուքանդ ճանապարհին»։ 

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում աշխատել է նաև փորձաքրեագետը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայաստան կժամանի Պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ ՎերմանՀունիսի 17-ին, ժամը 18:30-ին հավաքվելու ենք Բաղրամյան պողոտայում․ ԱԺ արտահերթ նիստ է նշանակված․ Բագրատ ՍրբազանԱրդյո՞ք նորանկախ պատմության և միջազգային բանակցությունների մասին ճշմարտությունը նենգափոխող և աղավաղող ստախոս ղեկավարը իրավունք ունի շարունակել կառավարել ՀՀ-ում․ Հայ Ազգային ԿոնգրեսՎաղվանից Բաղրամյան պողոտան կբացվի. այս ավանը չի լինի․ 4 օրը լրացավ․ Բագրատ ՍրբազանՈրևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)«Մեր շարժման նպատակը հայկական պետականության պահպանումն է». Արշակ Կարապետյան Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆՄենք չենք որոշի, թե ինչ պայմաններով է Ուկրաինան խաղաղություն կնքելու․ ՍտոլտենբերգՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի ազգային եկեղեցու կարգավիճակ ու սահմանադրական ամրագրում. Մայր Աթոռի վարկաբեկման համար իշխանությունն իր համար «պատեհ» առիթներ է փնտրում. ԹաթոյանՀայ գործարարը շուտով կարող է դառնալ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբի սեփականատերԱ'յ ստախոս, 2018-ին չես ասել, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում է, բա ինչու՞ ես տարել մարդկանց կոտորել. ՍրբազանՓաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը և պետք է անհապաղ հրաժարական տան․ «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարությունՓաշինյանը լավ գիտի, որ Արցախի ՊԲ-ն մինչև վերջին օրը ենթարկվել է ՀՀ Կառավարությանը․ մենք մենակ էինք մնացել․ Արցախի նախագահէժան և անարժան հնարք է. Զախարովան անդրադարձել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին «փուչիկ դաշինք» կոչելու հայտարարությանըԲաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կենդանի պատանդ է մնացել և ապահովել բնակչության դուրս բերումը. ԱՀ նախագահը՝ ՓաշինյանինՌուսաստանին չկարողացավ սադրել Նիկոլը, հիմա փորձում է Լուկաշենկոյին սադրել, թեպետ Լուկաշենկոյին հասնում է. ԱշոտյանՀայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ. ՀԱՊԿՀորդորում ենք ցnւցարարներին հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով անհամաչափ nւժ կիրառելուց․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունԱԺ աշխատակազմի ղեկավարն ունի փաստաթուղթ, որի համաձայն ՔՊ-ն կարող է մտնել Դեմիրճյան փողոցի կողմից. Սեյրան Օհանյան (տեսանյութ)Փաշինյանի Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու ուղղվածությունը դատապարտված է ձախողմանՔենիայից ժամանած Սարգսյան եղբայրներն ազատ արձակվեցին․ պաշտպան«Շրջադարձերին զգույշ. ԱՄՆ-ը շտապում է աջակցել Փաշինյանին բողոքի ակցիաների ֆոնին» Բելառուսը հետ է կանչում Հայաստանում իր դեսպանինՊետդումայում բացատրել են, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ից դուրս գալն առաջին հերթին կհարվածի հենց Հայաստանին. «Բարի ճանապարհ»Այս իշխանությունը տեղ չունի Հայաստանի ղեկին և օր առաջ պետք է հեռանա կամ հեռացվի. «Որդիների կանչ»«Եթե Պուտինը կարծում է՝ կարող է հաղթել Ուկրաինային աջակցող կոալիցիային, ապա սխալվում է». ԱՄՆ-ն և Ուկրաինան անվտանգության 10-ամյա համաձայնագիր կստորագրենՀաթերքի գյուղապետն ազատ է արձակվել Արթուր և Արտակ Սարգսյաններն ազատ արձակվեցին «Land Rover Sport»-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին, շրջել դրանք. կան վիրավորներՈստիկանությունը «Զարյա 3» լուսաձայնային նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. ըստ արտադրողի՝ այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ Կատարվածը ևս մեկ անգամ փաստում է, որ գործող իշխանությունը չունի հանրային նվազագույն լեգիտիմություն․ ՀՅԴ ԳՄ Փաշինյանի ինքնախոստովանանքը. ինչպե՞ս է հրահրել 44-օրյա պատերազմըՄարիամ Մկրտչյանը` շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Հայաստանը վերածվել է ոստիկանապետությանԲագրատ սրբազանը հանդիպել է NEWS.am-ի օպերատորին. ինչ վիճակում է հիմա նա Ամբերդ գյուղում կյանքից զրկել են նախկին գյուղապետի եղբորը․ ինչն է պատճառը (տեսանյութ)Բաղրամյան պողոտայում դաժան ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Մելիքյանի եղբորը (լուսանկար) «Fly Arna»-ն արդեն երկու ամիս է չի վճարում աշխատավարձերը Սահմանադրական փոփոխությունները պետք է բխեն ազգային բարոյականության սկզբունքներից Դաժանորեն ծեծել և սպանել են Զելենսկու անձնական ոճաբանին ՀԱՊԿ-ն լքելու ծրագիրը գործի են դրել «Փորձեցի օգնել, բայց երկուսով էինք խեղդվելու, ջուրը քաշում էր»․ մահացած տղայի ընկերը մանրամասնում է Վարչախումբն ինքն է վնասում Հայաստանի ինքնիշխանությանը ՈՒՂԻՂ․ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ (տեսանյութ) Հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ինչու է ԱՄՆ փոխպետքարտուղարն այցելել Հայաստան․ արձագանքներ ՌուսաստանիցԱլավերդիի երեկվա երկնային հրաբուխը․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանը անհետացել է Իրանն ու Ադրբեջանն առաջին անգամ համատեղ վարժանք կանցկացնեն Նախիջևանում Ձերբակալվել է Աշոտ երկաթը
Ամենադիտված