Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը համաձայնել է Տավուշի մարզի չորս գյուղ փոխանցել Ադրբեջանին։ Որոշումն ընդունվել է երկու երկրների սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ նիստից հետո։ Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել էր նոր հակամարտության հավանականության մասին, եթե հայկական կողմը հրաժարվի քննարկել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման հարցը։ Արդյո՞ք դա նշանակում է, որ երկու երկրները պատրաստվում են խաղաղության պայմանագիր ստորագրել։

iarex.ru-ի սյունակագիր Ստանիսլավ Տարասովն է մեկնաբանել այդ հարցը։ «Մանրամասներն են կարևոր այդ գործընթացում։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի մեկնաբանությունում նշվում է, որ պետական հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են այն սահմանները, որոնք եղել են Խորհրդային Միության տարիներին, և «հաջորդ փուլում այդ սահմանները պետք է հստակեցվեն և արտացոլվեն տեղում»։

Բայց միևնույն ժամանակ հատուկ ընդգծվում է, որ սահմանի սահմանազատման վերաբերյալ գործող համաձայնագիրը «երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցային գործընթացի մաս չէ», և որ «այդ համաձայնագրի շուրջ բանակցություններն ընթանում են ավելի բարձր մակարդակով»:

«Թեև տրամաբանությունը հուշում է, որ ի սկզբանե պետք է հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, որը վերջ կդնի երկու կողմերի միջև պատերազմական վիճակին, այնուհետև ավելի բարենպաստ պայմաններում բանակցել սահմանների սահմանազատման համար»,- նշել է Տարասովը։

Ըստ փորձագետի՝ «հետևաբար ստեղծված իրավիճակում չի կարելի բացառել լոկալ բախումների և սահմանային փոխհրաձգության հնարավորությունը, եթե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը կանգ առնի կամ կասեցվի»։

Ի դեպ, դա եղել է 2023 թվականի սեպտեմբերին Լաչինի միջանցքի խնդրի և Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատման ժամանակ, հիշեցրել է նա։

«Երկրորդ հերթին: Բոլոր նշաններից երևում է, որ Երևանն ակնկալում է, որ Միացյալ Նահանգները և ԵՄ-ն հանդես կգան որպես խաղաղության գործընթացի պահպանման երաշխավորներ, սակայն իրենց կողմից հաստատված բանակցային շրջանակի ձևաչափով։

Միևնույն ժամանակ, Երևանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը «կհիմնվի Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա», և դա արձանագրված է որպես սահմանների սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք։ Բայց այդ դեպքում ի՞նչն է խանգարում Ադրբեջանին այդ սահմաններում հայտարարել հայկական պետականության ճանաչման մասին։ Ճիշտ է, նշվում է, որ այդ սկզբունքը կարձանագրվի միայն սահմանազատման գործընթացի կանոնակարգում, որը կողմերի միջև կհամաձայնեցվի առաջիկա ամիսներին և կանցնի անհրաժեշտ ներքին հաստատումներ, այդ թվում՝ խորհրդարանում վավերացման գործընթացով։ Մի խոսքով, սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի բանակցությունները տարանջատվել են»,- ամփոփել է Տարասովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Իրանում 4,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՎարժական նոր հավաքներ կհայտարարվեն Ռուսաստանը բացահայտ զգուշացնում է Հայաստանի իշխանություններինՎախեցավ, չեկավ. ՔՊ-ն նոր մարտավարություն է որդեգրելՄբապեի քիթը կnտրվել է․ ի՞նչ է սպասում նրան, և ի՞նչ են առաջարկել օգտատերերը (տեսանյութ) ԱՄՆ-ը շեշտակի տեղավորվում է Հարավային Կովկասում Սպիտակ տունը հայտնել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմանները Փամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի. Ներքին Հանդի բնակիչը՝ Փաշինյանի առաջարկած ցանկապատի մասին Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստումԵրիտասարդները ծով են մտել, բայց միայն տղան է դուրս եկել՝ աղջիկը կորել է Կանչի վայր մեկնող շտապօգնության մեքենան վթարվել է․ վիրավոր կաԹուրքիան Ռուսաստանին օգնել է կանխել «Կրոկուսից» հետո երկրորդ ահաբեկչությունը Ու աշխարհի ամենագեղեցիկ աչքերը փակվեցին հավերժ Ինչո՞ւ է Փաշինյանը միտումնավոր կերպով վնասում իր երկրի շահերին Երասխում արտագաղթի տրամադրություն էՌուս-ուկրաինական պատերազմում վերջին շրջանում Հայաստանի որդեգրած քայլերն ու դիրքորոշումը տարակուսանքի տեղիք է տալիսՉինաստանը խիստ դժգոհություն է հայտնել Թուրքիային«Սահմանը հեռու է լինելու մաքսիմում 50 մետր»․ կիրանցից ահազանգում են (տեսանյութ) «Հիանալի է ստացվում». Հայաստանը սկսել է իր խորամանկ խաղը ՀԱՊԿ-ի շուրջԼավ լուր՝ Բաթում մեկնել ցանկացողների համարՀուլիսի տոնական և ոչ աշխատանքային օրերը Տուգանքի նոր չափեր են սահմանվել Վրաերթի ենթարկված 41-ամյա տղամարդը մահացել է Հովհաննես Հովհաննիսյանը ոսկե մեդալ է նվաճել Վթարի հետևանքով ժամեր շարունակ ջուր չի լինիՄբապպեն հոսպիտալացվել է «Հայաստանյան արտաքին քաղաքականության ուղղվածությունում հենց հիմա տեղի են ունենում դավաճանությանը համարժեք գործողություններ». «Փաստ»Հայաստանը զոհաբերում է ամեն ինչ հանուն ԱՄՆ-ի. Փաշինյանը իրականացնում է Արևմուտքի պատվերը քայքայել ՀԱՊԿ-ը Ի՞նչ է սպասվում Հայաստանին ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում Եվրախորհրդարանն ընդունել է «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձև. պատմության այս օրը (18 հունիս)Փափուկ ուժի բացակայություն. պետք է աշխատել ժողովրդի հետ. «Փաստ»5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ հանձնել Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան «Արտյոմն իմ միակն էր, հիմա «մամ» ասող չկա, անտանելի ծանր է». Արտյոմ Պարունակյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ջերմուկում. «Փաստ» Ինչ են պատմում քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության ականատեսներըԱշխարհաքաղաքական փոփոխությունների նոր գունային գամման. Արևմուտքն անհանգստանալու զգալի պատճառներ ունի. «Փաստ»Հայաստանում կարիք կա ավելի արմատական և ինստիտուցիոնալ պայքար մղելու գործող իշխանությունների դեմ․ Արշակ ԿարապետյանԲանակցային «լուզերի» պատիր մանիպուլյացիան. «Փաստ»Ռուբլին թանկացել է«Հայ մարդուն, հայ ժողովրդին որպես թշնամի են ընկալում, քանի որ վերջինս հավակնում է իրենց իշխանազրկել». «Փաստ»Աշտարակի «Գայի պոստի» մոտ հնդիկ քաղաքացի է մահացելՄոսկվայի և Թեհրանի մեսիջը Փաշինյանին. ՀՀ-ն չդարձնել Արևմուտքի պլացդարմ. «Փաստ»Ե՞րբ է հանրային ծառայողը պարտավոր ստացած նվերը հանձնել համապատասխան կառույցին. նախագիծ. «Փաստ»Մեղադրում է զինդատախազի տեղակալին․ «Հրապարակ» Գեղարքունիքում պատրաստվում են սահմանագծմանն ու սահմանազատմանը․ «Ժողովուրդ»Օխլոկրատիայից՝ խուլիգանակրատիա. «Փաստ»Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ․ «Հրապարակ» Իրավապահներին հետաքրքիր է, թե քաղաքացիներն ինչ էին անում Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին. «Ժողովուրդ» Իշխանությունների տեղեկատվական և «իրավապահ» «ֆլեշմոբն» ընդդեմ GG-ի հակառակ արդյունքն ունեցավ. «Փաստ»Բենզինի շուկայում նոր խաղացող է հայտնվել․ «Հրապարակ»
Ամենադիտված