Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2006թ. Արգենտինայի խորհրդարանը բավարարվել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ․ պատմության այս օրը (21 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Բրազիլիա՝ Տիրադենտեսի օր, Իտալիա՝ Հռոմի հիմնադրման օր, Քենիա՝ Ծառատնկման օր, ԱՄՆ Տեխաս նահանգ՝ Սան-Խասինգոյի օր, Ռուսաստան՝ Տեղական ինքնակառավարման աշխատողների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝

1866 - ծնվել է մանկավարժ, թարգմանիչ, լրագրող Ջալալ Տեր-Գրիգորյանը։

1882- վախճանվել է հայազգի ռումին փիլիսոփա, պետական, քաղաքական գործիչ, իրավագետ Վասիլե Կոնտան։

1894 - ծնվել է դերասան, ռեժիսոր Յուրի Իլյայի Յուրովսկին (Սարուխանով, Սարուխանյան)։

1941 - ծնվել է գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը։

1948 - ծնվել է գեղանկարիչ Վալմարը։

1965 - ծնվել է ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, որը Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը:

1969 - վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, լրագրող Ցական Շողենցը։

1994 - վախճանվել է հայազգի նշանավոր կինոռեժիսոր Էդմոնդ Քյոսայանը։

1998 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լաոսի հետ։

2005 - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը միաձայն ընդունել է ցեղասպանության ոճրագործության կանխարգելման և պատժի կոնվենցիային վերաբերող բանաձև, որը հեղինակվել և ներկայացվել է Հայաստանի կողմից:

2006 - Արգենտինայի խորհրդարանը բավարարվել է Հայոց ցեղասպանության մասին հայտարարությամբ, թեև շրջանառվել է Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունները դպրոցական ծրագրերում ներառելու վերաբերյալ օրինագիծ:

2008 - տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքի շնորհանդեսը:

2010 - բացվել է Երևանի նոր ջերմաէլեկտրակայանը, որի շինարարությունը մեկնարկել էր 2008 թվականին։ Այն կառուցվել է Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի տրամադրած 284 միլիոն դոլարի վարկով:

2015 - Սերժ Թանգյանն ու Ջոն Դոլմայանը ժամանել են Հայաստան։ Այցի նպատակը եղել է Wake up the souls («Արթնացրեք հոգիները») խորագիրը կրող շրջագայության մաս կազմող բացօթյա համերգը Երևանի Հանրապետության հրապարակում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին:

2016 - Երևանում Օղակաձև զբոսայգում բացվել է Շանգալում եզդիների ցեղասպանությանը նվիրված հուշակոթող։

2017 - Երևանի տարբեր տոնավաճառների բազմաթիվ աշխատակիցներ առավոտից փակել են իրենց տաղավարները և բողոքի դուրս եկել Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պնդում են, որ իրենց հանգիստ չեն թողնում, ստուգումներ են անում, պահանջում են ամբողջովին փաստաթղթավորել ապրանքաշրջանառությունը։

2018 - «Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից մեկը՝ Արմեն Գրիգորյանը, ձերբակալվել է։

2020 - Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել և Արցախի Հանրապետության նախագահ ընտրված հայտարարել Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին:

2021 - Սյունիքի տարբեր համայնքների բնակիչներ իրենց մարզ այցելած վարչապետին դիմավորել են «սյունյաց ողջույններով»՝ հայհոյանքներով, սուլոցներով և իրենց բնակավայրեր, հատկապես գերեզմանատներ չմտնելու պահանջներով։

ԱՇԽԱՐՀՈՒՄ՝

մ. թ. ա. 753 - Ռոմուլոսը և Ռեմոսը հիմնադրել են Հռոմ քաղաքը։ Այդ օրը համարվում է Հռոմի հիմնադրման օրը։

1109 - վախճանվել է միջնադարյան կաթոլիկ աստվածաբան, սքոլաստիկական ուղղության հիմնադիրներից մեկը հանդիսացող փիլիսոփա, Քենթերբերիի արքեպիսկոպոս Անսելմ Քենթրբերցին:

1142 - վախճանվել է ֆրանսիացի փիլիսոփա, աստվածաբան և բանաստեղծ Պիեռ Աբելարը։ 1519 -Մեքսիկայի մոտ ափ է իջել իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը։

1526 - զորավար Բաբուրը հաղթանակ տանելով Հնդկաստանում՝ հիմնադրել է Մեծ Մողոլների կայսրությունը:

1699 - վախճանվել է ֆրանսիացի դրամատուրգ Ժան Բատիստ Ռասինը։

1729 - ծնվել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը։

1782 -թագավոր Բուդդխա Յոդֆա Չուլակոլը հիմնադրել է Սիամի նոր մայրաքաղաքը, որը եվրոպացիներին հայտնի է դարձել Հոնգկոնգ անունով։

1792 - Ռիո-դե ժանեյրոյում պորտուգալացիները քառատել են Բրազիլիայի անկախության համար պայքարող Տիրադենտեսին։

1816 - ծնվել է անգլիացի վիպասան և բանաստեղծուհի Շառլոթ Բրոնտեն։

1828 - ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, գրող, գեղագետ, գրաքննադատ, պատմաբան Հիպոլիտ Ադոլֆ Տենը։

1863 - Բահայի հավատի հիմնադիր Բահաուլլան Բաղդադի մոտակայքում գտնվող Ռիզվան այգում հռչակել է նոր համաշխարհային կրոնի ստեղծումը։

1898 - ԱՄՆ-ի բանակի կողմից Կուբայի շրջափակմամբ սկսվել է իսպանա-ամերիկյան պատերազմը։

1910 - վախճանվել է ամերիկացի ճանաչված գրող, նաև ասույթների հեղինակ Մարկ Տվենը՝ «Թոմ Սոյերի արկածները», «Հեքլբերի Ֆիննի արկածները», «Արքայազնն ու աղքատը» և այլ գրքերի հեղինակը:

1913 - ջուրն է իջեցվել «Աքվիտանիա» շոգենավը: Դա միակ շոգենավն է, որը մասնակցել է Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին:

1915 - ծնվել է ծագումով մեքսիկացի՝ ամերիկյան դերասան Էնթոնի Քուինը։

1926 - ծնվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը։

1944 - ֆրանսիայում կանայք ստացել են ընտրական իրավունք:

1954 - ԽՍՀՄ-ը անդամակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

1960 - Բրազիլիայի մայրաքաղաքը պաշտոնապես Ռիո դե Ժանեյրոյից տեղափոխվել է Բրազիլիա քաղաք:

1989 - Պեկինի Տյանանմեն հրապարակում, կապված չինական բարեփոխումների առաջնորդ Հու Յաոբանի մահվան հետ, հավաքվել է մոտ 100 000 ուսանող։

1996 - սպանվել է չեչեն զինվորական և քաղաքական գործիչ, ինքնահռչակ Իչկերիա չեչենական հանրապետության նախագահ Ջոհար Դուդաևը։

2019 - Շրի Լանկայում տեղի է ունեցել ահաբեկչությունների շարք։

2019 - Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նախագահ է ընտրվել Վլադիմիր Զելենսկին։

Կ. Խաչիկյան

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Մադրիդի «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայում իր 15-րդ գավաթը 24 ժամ ջուր չի լինելու Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ գազ չի լինելու Սանահին կայարան թաղամասն ամեն օր ապահովվում է սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով1918-ի մայիսյան հերոսամարտերը արտաքին թշնամու դեմ էին, 2024-ին հայ ժողովուրդը իր հոգևոր առաջնորդի օրինակով հաղթում է ներքին դավաճաններին․ Արմեն ԱշոտյանՎլադիմիր Պուտինը ցավակցել է Արթուր Չիլինգարովի ընտանիքի անդամներինՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետՆարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ցանկանում են կրկին կալանավորելԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՎաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ ՍրբազանՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըԲանակցություններից հրաժարվելը կնշանակի Ուկրաինայի վախճան․ ՕրբանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Մուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք. Բագրատ ՍրբազանԱռաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, որը հավանաբար կլինի նաև ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում․ Բագրատ ՍրբազանԻ՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստն անվանես «դերյա» ու ականջին հայհոյես. Թաթոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարինԵրկու սարկավագի գողացել էին վերևից, կանգնած էին մարդիկ. Բագրատ ՍրբազանՄիջազգային վալյուտային հիմնադրամ. Պետական պարտքի գծով Վրաստանը 141-րդն է աշխարհումԷժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն. Միքայել Սրբազանը՝ եկեղեցին հարկելու ՔՊ-ի առաջարկների մասինՍարդարապատի հուշահամալիրում ոստիկանության գործողությունները դատապարտել են Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր թեմերը (Տեսանյութ)Միակամ կանգնած ենք արդարացի բողոք արտահայտող քաղաքացիների կողքին․ Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին, ազատամարտիկներին՝ միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունՆեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվելԶինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումըԱրևմուտքն Ուկրաինային ներում է ամեն ինչ՝ որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք. ԼավրովԵրեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխելԳնել Սանոսյանն այցելել է հեղեղից ջրածածկ եղած Քարկոփ բնակավայր (լուսանկարներ)«Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով տուժող է ճանաչվել ավելի քան 1,700 մարդ Իսրայելը պատասխանել է ԲայդենինԲագրատ սրբազանի այցին ընդառաջ Գյումրիում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը Բայդենը հայտնել է՝ Իսրայելը հրադադարի նոր առաջարկ ունի Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ (տեսանյութ)Մանկապարտեզում հրդեհ է բռնկվել․ ուշագրավ մանրամասներՀիսուն տարի անց կարող է Ուկրաինա չլինել. ԿարլսոնՌուսաստանն ու ՄԱԿ-ը հաստատել են ռուսական հացահատիկի արտահանման ապահովման կարևորությունը Նախագահի նստավայրում կայացել է մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում (լուսանկարներ, տեսանյութ) 3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին Աշոտ Հարությունյանը, Սրբազանի հորդորով, դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբանԹուրքիայում մտահոգված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությամբԲաքուն սպառնում է՝ Հայաստանի համար անախորժությունները նոր են սկսվելուՎթար Աշտարակ-Թալին ճանապարhին, զnh կա․ նոր մանրամասներ Արդյո՞ք Հայաստանում բողոքի ցույցերը կհանգեցնեն Նիկոլ Փաշինյանի տապալմանը Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներինՄեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան ԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատումԴատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեցՍերգեյ Պերմինովը Հայաստանի վարչապետի հրաժարականի հանրահավաքների մասին. «Կառավարության կայունությունը կարող է վտանգված լինել» Խոշոր վթար․ զnh ու վիրավnրներ կան (տեսանյութեր, լուսանկարներ)
Ամենադիտված