Տավուշում «ներվ» կա. կլինեն նոր գործողություններ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏավուշի սահմանամերձ գյուղերում «ներվ» կա, բնակչությունը բավական վրդովված է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որն այս օրերին գտնվել է Տավուշում:
Նրա փոխանցմամբ` ապրիլի 20-ի երեկոյան միայն բեռնատարներն ու մարդատար մեքենաները կարողացան անցնել միջպետական ճանապարհով, անգամ հարսանիքի մի ավտոշարասյուն էր կանգնած համբերատար սպասում:
«Ասում էին` հարսը մի քանի ժամ է հարսի շորը հագած մեզ է սպասում», - պատմեց Դանիելյանը` կարծիք հայտնելով, որ ճանապարհը ժամանակավորապես է բացվել:
«Փաստինֆո»-ն զրուցել է նաեւ տեղի այլ բնակիչների հետ, որոնք վստահեցրել են, որ միջպետական ճանապարհի բացումն ամենեւին չի նշանակում, որ դադարեցրել են պայքարը. Կլինեն նոր գործողություններ, քանի որ դեմ են ապօրինի, հատվածային սահամանզատմանը:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8 -րդ հանդիպումը, որի արդյուքում արձանագրություն է ստորագրվել եւ ինչպես ՀՀ վարչապետի աշխատակազմն է պարզնաբանել 2,5 գյուղ անցնում է Ադրբեջանին, մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է 4 գյուղ Հայաստանի կողմից հանձնելու մասին։