Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել. Արցախի ԱԺ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել․

«Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացը, որը մեկնարկեց օրերս, խիստ մտահոգիչ է ամիսներ առաջ ցեղասպանության իրական սպառնալիքի տակ իր հայրենիքից տեղահանված 150 հազար արցախցիների համար: Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունների և Ազգային ժողովի խմբակցությունների համար նախորդ ամիսներին եղել և շարունակում է առաջնահերթություն մնալ արժանապատիվ և հավաքական վերադարձի հարցը, որում անկյունաքարային նշանակություն ունի մեր հիմնարար իրավունքների և անվտանգության երաշխավորումը։

2020թ. սեպտեմբերի 27-ից հետո մեր տարածաշրջանը հայտնվել է լուրջ տրանսֆորմացիաների տիրույթում և 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը որևէ կերպ չի երաշխավորում սպասված և խոստացված տևական խաղաղությունն ու կայունությունը: Արցախի ժողովուրդն իր կամքից անկախ հայտնվեց 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների թակարդում և հավատաց Ռուսաստանի Դաշնության բարձր ղեկավարության՝ իր անվտանգությունն ապահովելու հավաստիացումներին: Ստիպված ենք ցավով ու ափսոսանքով արձանագրել, որ Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր, որի պատճառով 2023թ. սեպտեմբերին Արցախն ամբողջովին հայաթափվեց:

Միաժամանակ, ակնհայտ է, որ Արցախում միջազգային ներկայության բացակայությունը լրացուցիչ ազատություն է տալու «ամեն հայկականի» ոչնչացման և ընդհանրապես հայկական հետքի վերացման քաղաքականություն իրականացնող Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Նման իրավիճակում սպառնալիքի տակ են հայտնվելու հայկական հոգևոր, մշակութային բազմադարյա կոթողները, հայության սեփականությունն ու ազգային ունեցվածքը:

Արցախի ժողովրդի՝ իր հազարամյա հայրենիքում միջազգային երաշխիքների առկայությամբ, բոլոր իրավունքների ու ազատությունների պահպանմամբ անվտանգ ու ապահով ապրելը անքակտելի իրավունք է, և Արցախի Հանրապետության Ազգային ժողովը / երեք խմբակցությունները/ մտահոգված է /են/, որ Արցախից միջազգային կառույցների դուրսբերումն ընդհանրապես, իսկ ռուս խաղաղապահ զորակազմի դուրսբերումը՝ մասնավորապես, վտանգում է այդ իրավունքը։ Միաժամանակ, կարևոր ենք համարում ընդգծել նաև, որ նման որոշումների կայացումն առանց տարածաշրջանի բնիկ ժողովրդի՝ արցախահայության ներկայացուցիչների հետ քննարկումների, անընդունելի է և որևէ կերպ չի կարող նպաստել կայուն, երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ու խնդրի հանգուցալուծմանը։

Ելնելով վերոգրյալից՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը /խմբակցությունները/ հորդորում է/ են/ ՌԴ համապատասխան կառույցներին ու նրանց պատասխանատուներին անհապաղ խորհրդատվություններ ու քննարկումներ սկսել Արցախի ժողովրդի օրինական ընտրված ներկայացուցիչների հետ՝ Արցախի Հանրապետության տարածքից ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման իրական պատճառների, դրա հետևանքով ստեղծված աղետալի վիճակի, առաջացած բազմաթիվ մարտահրավերների և դրանց հաղթահարման համար անհրաժեշտ ջանքեր գործադրելու/կենտրոնացնելու վերաբերյալ»:

Սարuափելի վթար․ 5 մարդ մաhացել է, չորսը՝ վիրավnրվելԻնչո՞ւ FlyOne Armenia-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Քիշնևի օդանավակայանում Այս փուլում Ադրբեջանը չի գնա ռազմական էսկալացիայի․ Կարեն Հովհաննիսյան Ո՞վ է զոհված զինծառայողը․ մանրամասներԿյանքը փրկել չի հաջողվել․ Ավանեսյանը՝ պայթյունի ու Բաղրամյան պողոտայի տուժածների մասին Մոտ 300 հազար բնակիչ 30 աստիճան շոգին մնացել է առանց ջրի (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանը հայտարարություն է տարածելԱռավոտից խուզարկություններ են կատարվում ՀՅԴ գրասենյակներում․ Լիլիթ Գալստյան Կարևոր տեղեկություն՝ Շուռնուխի և Որոտանի բնակիչների համարԱրևային էներգիայի արտադրման կայանում հրդեհ է բռնկվելԱդրբեջանում 304 քաղբանտարկյալ կա․ ցուցակ է հրապարակվելԱրագածավանում ավտոմեքենայից կրակոցներ են արձակել գեղեցկության սրահի ուղղությամբ Ընդդիմադիր շարժումը հաջողելու համար պետք է վերափոխվիՊուտինն առաջարկել է Եվրասիայում անվտանգության նոր համակարգ ստեղծել Փաշինյանն արտաքին օրակարգն օգտագործում է ներքաղաքական նպատակներովՀայաստանի դիլետանտ իշխանությունների համար նորաձև է դարձել Ռուսաստանին քննադատելը Ուսապարկերի առաջնորդը խոսեց արցախցիների նկատմամբ իր «մեծ սիրո» մասին․ Հակոբյան (լուսանկարներ) Միրզոյանը մեկնաբանեց Փաշինյանին ու բացահայտեց ինտրիգներըՌԴ-ում արջը հայտնվել է փողոցի մեջտեղում (տեսանյութ)Այսօր տեղի կունենա ԵՎՐՈ2024-ի բացումը․ առաջինն ուժերը կչափեն Գերմանիան ու Շոտլանդիան Հնարավոր է նաև կարկուտ․ ինչ եղանակ կլինի 2018-2022 թթ․ Բելառուսը ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին․ PoliticoԱրտակարգ դեպք՝ Արարատում․ անչափաhաuները կրակել են միմյանց վրաԾանոթ ու միաժամանակ անհայտ … սառցագեներատոր «Շողեր» մսուր-մանկապարտեզի գործը դատախազն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարանԶախարովան համեմատել է Հայաստանում և Վրաստանում ցույցերին ԱՄՆ-ի արձագանքներըՄոսկվայի բորսան հունիսի 13-ից դադարեցրեց եվրոյի և դոլարի գործարքները Քանի անձ է վճարել պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու կամ այն կրճատելու համար «Պետդումայում գնահատել են Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու պլանների մասին. «Խաղը շարունակվում է»» Չի բացառվում, որ Ադրբեջանը կեղծ տեղեկություններով շտապեցնում է ՀՀ իշխանությանը` դելիմիտացիայի հաջորդ փուլն ակտիվացնելու համար. Տիգրան Աբրահամյան «ԱՄՆ-ը փորձում է ստեղծել Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա դաշինք ընդդեմ Ռուսաստանի» Կարևոր՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համարՄեծ ավիրածություններ՝ ԳորիսումԱրյան դոնորների համաշխարհային օր. պատմության այս օրը (14 հունիս)Արծրուն Հովհաննիսյանը՝ Մհեր Խաչատրյանի մասինՌուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը hրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ Խnշտանգումների դեմ կnմիտեին 28 ժամ գազ չի լինելուՇրջադարձային բացահայտում. ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի սպանության համար մեղադրվում է այլ մարդ Հայտնի է 26-ամյա Մհերի սպանության կասկածյալների ինքնությունըԳազալցակայանի պայթյունից հիվանդանոցում մահացավ Կարապետ Սիմոնյանը ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Խոջավենդ չի, Մարտունի ա»․ նոր մանրամասներ Աբրահամ Գասպարյանի առողջական վիճակիցՎանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար Իշխանության ներկայացուցիչները ծրագրում են ամառային արձակուրդները. նշում են, որ Սրբազան պայքարն արդեն մարել է.«Ժողովուրդ» ԱԺ աշխատակազմը խայտառակ որոշում է ընդունել․ «Հրապարակ» ՔՊ-ն, Փաշինյանի գլխավորությամբ, 4-րդ քաղաքական ժողովը կանի. «Ժողովուրդ» Փաշինյանը չի՞ վստահում իր ձեւավորած ՊՊԾ-ին․ «Հրապարակ» Տարեկան ավելի քան 15 մլն դրամ վարձատրվող ՀՀ նախագահը 1 օր անց արձագանքել է բռնության դեպքերին. «Ժողովուրդ» Կուզբասում դպրոցական ավտոբուս է վթարի ենթարկվել․ 5 մարդ է տուժել Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում ․ լուրջ ֆիգուր են գործուղելու Երեւան․ «Հրապարակ»
Ամենադիտված