Երկրաշարժ՝ Թուրքիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱպրիլի 15-ին Թուրքիայի հարավ-արևմյան հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել:
Գրում է Ermenihaber.am-ը։
Ինչպես հայտնում է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD), այն գրանցվել է Մուղլա նահանգի Դաթչա շրջանում:
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 մագնիտուդ, իսկ խորությունը՝ 6.39 կմ:
Պաշտոնական աղբյուրներում ավերածությունների և կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: