Միացյալ Նահանգներում հանդես են եկել Հարավային Կովկասի գործերին միջամտելուց հրաժարվելու օգտին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին խորհրդական, վերլուծաբան Ջեյմս Քարդենն ասել է, որ հանուն Հայաստանի կայուն զարգացման, Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի միջամտությունը Հարավային Կովկասի գործերին։ Նա իր կարծիքը ներկայացրել է The American Conservative հրատարակության իր հոդվածում, գրում է Gazeta.ru-ն։
«Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց եթե Հայաստանը երջանիկ ապագայի որևէ հնարավորություն ունի, իսկ Հայաստանի նման հոյակապ, հին քրիստոնեական քաղաքակրթությունը, անշուշտ, արժանի է դրան, մենք պետք է դադարեցնենք միջամտությունը Կովկասի գործերին և սահմանափակենք այն վնասները հասցնելը, ինչը մենք արդեն արել ենք հետխորհրդային տարածքում»,- ընդգծել է փորձագետը։
Քարդենն ընթերցողներին հիշեցրել է, որ ԵՄ-ն վերջերս հայտարարել է Հայաստանի տնտեսությանն աջակցելու համար 270 միլիոն եվրո հատկացնելու մասին, որը Եվրամիությունն անվանում է «գործընկերության նոր և հավակնոտ ծրագիր»:
«Իրադարձությունների այդ զարգացումը,-գրել է նա,- «լավ տրորված ճանապարհ է և չափազանց վտանգավոր նրանց համար, ովքեր գնացել են այդ ճանապարհով»։
Անդրադառնալով Ուկրաինայի օրինակին` Քարդենն ընդգծել է, որ «Հայաստանը կարող է օգտակար դասեր քաղել Ուկրաինայի փորձից»։ Փորձագետի կարծիքով, պետք է հիշել Պետդեպարտամենտի գործողությունները Վիկտորյա Նուլանդի գլխավորությամբ, «որը օգնեց Մայդանում հեղաշրջմանը և աջակցեց Կիևի ռեժիմի ՆԱՏՕ-ի նկատմամբ հավակնություններին»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը