Սարավանի լեռնանցքում, Գորիսի և Թումանյանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 27-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Սարավանի լեռնանցքում, Գորիսի և Թումանյանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: