Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչ իշխանավորները խորշում ու սարսափում են Արցախ բառից անգամ...․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ժնևում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի ժամանակ ունեցած ելույթում խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը բավականին տպավորիչ ելույթ է ունեցել՝ բարձրացնելով սեփական հայրենիքում ազատ ապրելու Արցախի հայության անկապտելի իրավունքներին վերաբերող խնդիրներ: Լևոն Քոչարյանը նախ՝ հիշեցրել է, որ վեց ամիս է անցել այն օրվանից, երբ Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Լեռնային Ղարաբաղի վրա և զավթել այն. 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, շուրջ 10 ամիս տևած շրջափակումից հետո, որը հանգեցրեց զանգվածային սովի, զրկանքների, հիվանդությունների և մահվան, ավելի քան 120 000 հայ՝ գրեթե ողջ բնակչությունը, որը կանգնած էր ոչնչացման վտանգի առջև, ստիպված եղավ լքել իր հայրենիքն ընդամենը մի քանի օրվա ընթացքում:

Լևոն Քոչարյանը Ժնևում ունեցած ելույթում շեշտադրել է մի շարք էական հանգամանքներ, մասնավորապես. «Չնայած դժվարություններին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է անսասան մնալ հայրենիք վերադառնալու, իր քաղաքական ապագան որոշելու և սեփական ժողովրդավարական ինքնակառավարումն իրականացնելու ձգտումներում: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հայերը բացարձակ իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք: ՄԱԿ-ի Միջազգային դատարանը անցյալ տարվա նոյեմբերի 17-ին վճռել էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի «անվտանգ, անարգել և առանց խոչընդոտների վերադարձը»:

Մարտի 12-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին «անկեղծորեն գնալ համապարփակ և թափանցիկ երկխոսության Ղարաբաղի հայերի հետ՝ ապահովելու նրանց իրավունքների հարգանքը և երաշխավորելու նրանց անվտանգությունը, ներառյալ՝ իրենց տները վերադառնալու և այնտեղ ապրելու իրավունքը արժանապատիվ և անվտանգ պայմաններում»: Նա միանգամայն տեղին ընդգծել է, որ տարածաշրջանում հարատև խաղաղության հասնելը հնարավոր չէ, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից, իսկ Հայաստանին հարկադրում են, այսպես ասած, «խաղաղություն»: Ըստ այդմ, միջազգային պաշտպանության և երաշխիքների ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ հայրենիք վերադառնալուն նպաստելը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության խթանման համար, և այդ հասկացությունը պետք է ներառվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեջ:

Ի լրումն նշված ընկալելի շեշտադրումների, այս ելույթը նաև զուգահեռ դիտարկումների որոշակի տեղիք է տալիս: Մասնավորապես, 2020-ի պատերազմից հետո, հատկապես ոչ իշխանական փորձագիտական և քաղաքական շրջանակները շարունակաբար շեշտում էին, որ Արցախի հարցը միջազգային հարթակներում, անկախ «երկակի ստանդարտներից» ու նման այլ հանգամանքներից, պետք է անընդհատ բարձրացնել, չհրաժարվել պահանջներից (Ադրբեջանի նկատմամբ) ու միջազգային իրավունքի վրա խարսխված հարցադրումներից: Մինչդեռ մենք տեսանք ու շարունակում ենք տեսնել, որ Հայաստանի անունից ներկայացող իշխանությունները սարսափում են Արցախի խնդրի մասին ծպտուն հանելուց անգամ: Թեպետ, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ պահանջներ պիտի դնի մի իշխանություն, որը, իր ղեկավար Փաշինյանի գլխավորությամբ, բացեիբաց ու հրապարակավ հրաժարվել է հենց Արցախից:

Ավելին, այդ իշխանությունները պատրաստ են անգամ միջազգային դատարանից Ադրբեջանի դեմ ուղղված հայցերը «հետ կանչել», ինչի մասին ոչ մեկ անգամ գրվեց այս օրերին տարբեր լրատվամիջոցներում: Սա՝ այն պարագայում, որ նկատենք՝ «միջազգային հանրությունը» թե՛ անմիջականորեն պատերազմից հետո, թե՛ հաջորդած ժամանակահատվածում քանիցս որոշակի տեղ է ապահովել Հայաստանի համար, որպեսզի բարձրացվեն Արցախի խնդրին, Արցախի հայության իրավունքներին վերաբերող հարցերը: Հիշեցնենք, որ պատերազմից հետո անգամ Մինսկի խմբի հայտարարություն եղավ, որտեղ արծարծվում էր Արցախի կարգավիճակի քննարկման հնարավորությունը: Նմանապես, Ռուսաստանի ԱԳ նախարարն է մի քանի անգամ նշել, որ կարգավիճակի հարցը պետք է քննարկվեր հետագայում, իրավիճակի նորմալացումից հետո: Չհաշված արդեն, օրինակ՝ պատգամավորի ելույթում հիշատակված Միջազգային դատարանի որոշումը, Եվրախորհրդարանի բանաձևը:

Բայց ի՞նչ օգուտ, եթե Հայաստանը ներկայացնում է Արցախն ուրացած և ուրացող իշխանություն: Մի իշխանություն, որն իր «անելիքը» տեսնում է թշնամական սպառնալիքներով Հայաստանի քաղաքացիներին ահաբեկելու մեջ: Ինչևէ: Նման պայմաններում առավել ևս գնահատելի է, որ ընդդիմության ներկայացուցիչները միջազգային հարթակներում անհոգնել բարձրացնում են պահանջվող հարցադրումները, խոսում են ադրբեջանական իշխանությունների գործած ցեղասպանական ոճիրների մասին, Արցախի բնիկ ժողովրդի՝ հայության իրավունքների մասին: Հատկանշական է, որ ներքաղաքական կյանքում ընդդիմության ներկայացուցիչները բավականին հստակ գնահատականներ են տալիս Հայաստանում մոլեգնող հակաժողովրդավարական գործընթացներին, քաղաքական հետապնդումներին, իշխանության կողմից պարբերաբար ձեռնարկվող ռեպրեսիվ գործողություններին, թշնամու պահանջների առջև իշխանությունների զիջողականության պատրաստակամությանը և այլն:

Սակայն «դրսում» փորձում են անել այն գործը, որն առաջնահերթ պարտավոր էր անել հենց օրվա իշխանությունը: Այսինքն, եթե «օրվա իշխանությունը» սևեռված է գերազանցապես իր գործունեությունն ինքնանպատակ երկարաձգելու, իշխանությունը պահելու վրա, ապա ընդդիմությունն, ըստ հնարավորության, միջազգային հարթակներում բարձրացնում է պետության շահերից բխող ու ժողովրդի տրամադրություններն արտահայտող հարցադրումներ: Ընդ որում, խոսքը միայն մեջբերյալ օրինակի մասին չէ: Ասվածի վկայությունները շատ են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներինՄեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան ԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատումԴատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեցՍերգեյ Պերմինովը Հայաստանի վարչապետի հրաժարականի հանրահավաքների մասին. «Կառավարության կայունությունը կարող է վտանգված լինել» Խոշոր վթար․ զnh ու վիրավnրներ կան (տեսանյութեր, լուսանկարներ) Հանձնարարված է բանտարկել բողոքի ակցիայի մասնակիցներին Պուտինը շնորհավորել է Փաշինյանին Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի. Արշակ Կարապետյան Իրավիճակը՝ աղետի գnտnւմԱկնարկն ակնհայտ է, Փաշինյանը ՀԱՊԿ երկու երկրների մեղադրել է Ղարաբաղում պատերազմ նախապատրաստելու մեջ Կրակ և սև ծուխ. Կազանում պահեստ է բռնկվել (տեսանյութ) Լուկաշենկոն շնորհավորել է Փաշինյանին Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից ԵկեղեցահարկԱշխարհաքաղաքական դիմակայության սրվող ֆոնը. «Փաստ»Սարսափելի գիշեր՝ Ադրբեջանում. զոհեր և վիրավորներ կան«Թnւրք-ադրբեջանական գnրծակալ»․ քաղաքացիների ակցիան Երևանի փողոցներում (լուսանկարներ)Երեխաների պաշտպանության միջազգային օր․ պատմության այս օրը (1 հունիս)Անգամ աղետն է օգտագործում իր օգտին. «Փաստ»Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին ու չսատարեին որոշ միջազգային դերակատարներ․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը պատերազմ է հայտարարել ոչ միայն ՀԱԵ-ին, այլև ընդհանրապես քրիստոնեությանը. «Փաստ»Արտակարգ դեպք․ արջը մտել է գյուղացու այգի․ ինչ է հայտնիՎարչապետը որոշում է ստորագրել Ռուբլին կտրուկ էժանացավ «Ամենուր սիրված էր իր համեստության և բանիմացության շնորհիվ». կապիտան Գեղամ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Հորադիզում. «Փաստ»9 ժամ գազ չի լինելու․ հասցեներՆախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետտուրքը. «Փաստ»Խոշոր հրդեհ Հայաստանում․ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից «Պրոցեսը դժվարին է լինելու և լյուստրացիոն, շատերի դեմքերը բացահայտվելու են». «Փաստ»ՃՏՊ Երևան-Գյումրի «մահաբեր» անունը ստացած հատվածում․ զոհ կաՏեղեկացեք․ 2 օր ջուր չի լինելու Ի՞նչ ճակատագիր են ունեցել պետբյուջեի միջոցները, ինչքանո՞վ են դրանք արդյունավետ ծախսվել. «Փաստ»5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իշխանությունը «բերետավորների» միջոցով ձգտում է բախումներ հրահրել. «Փաստ»Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին. «Փաստ»ՔՊ նիստը հետաձգել է. «Հրապարակ» Գյումրեցիները պատրասվում են Բագրատ Սրբազանին դիմավորելուն. «Ժողովուրդ» Սոթքում խոշոր չափերի կարկուտ է տեղացել․ (լուսանկարներ)Փաշինյանը հրահանգել է «նստեցնել» ցանկացած գնով. «Փաստ»Ի վերջո, ինչո՞ւ Վեհափառը Սարդարապատ չայցելեց առավոտյան․ «Հրապարակ» Չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի․ «Ժողովուրդ» «Այս վարչախումբը Հայաստանը մտցրել է աշխարհաքաղաքական փակուղի». «Փաստ»Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան. «Հրապարակ» Ինչ ունեցվածք է հայտարարագրել Քաղաքաշինության կոմիտեի նորանշանակ նախագահը. «Ժողովուրդ» Ո՞ւմ է պատկանում ընկերությունը, որի գովազդային կրիչներն ապամոնտաժվել են. «Փաստ»Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել․ «Հրապարակ» Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում. «Ժողովուրդ» Հայաստանը մերժե՞լ է Ռուսաստանի առաջարկած օգնությունը. «Փաստ»Ձերբակալված Աշոտ Հարությունյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ
Ամենադիտված