Ստոլտենբերգն ամփոփել է Երևան կատարած այցը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀաճելի էր Երևանում հանդիպել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
«Ակնկալում եմ Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդում։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը անվտանգության համար կարևոր են ավելի լայն իմաստով: Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին՝ օգտվել տևական խաղաղության հաստատելու հնարավորությունից»,- նշել է Ստոլտենբերգը: