Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 նոյեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ռուսաստան՝ Ձմեռ պապի ծննդյան օր, Լատվիա՝ Անկախության օր, Մարոկկո՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Ազգային դրոշի օր, Ուկրաինա՝ Ուկրաինայի զինված ուժերի սերժանտի օր, Հարավային Օսիա՝ Սուրբ Գեորգիի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1880 – ծնվել է կոմպոզիտոր, խմբավար Սպիրիդոն Մելիքյանը։

1908-ծնվել է խորհրդահայ և ռուսական ֆիզիկոքիմիկ, ակադեմիկոս Քրիստոֆոր Բաղդասարյանը։

1918-օսմանական բանակի աջակցությամբ հռչակվել է Արաքսի հանրապետությունը  այդ բանակի Անդրկովկասից էվակուացման պայմաններում հաշվի առնելով այն, որ հայկական ուժերը կարող են գրավել Արաքսի հովիտը, սակայն այդ պետությունը գոյություն է ունեցել մոտ մեկ ամիս և տեղը զիջել է Նախիջևանի նահանգային կառավարությանը։

1920- կնքվել է հայ-թուրքական 10-օրյա զինադադարի համաձայնագիր, որը շուտով երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 5-ը, և  որի պայմանները խիստ ծանր են եղել Հայաստանի համար։

1941- ստեղծվել է Երևանի Պարոնյանի անվան թատրոնը։

1967 –վախճանվել է տանկային զորքերի գեներալ-մայոր Բորիս Սուպյանը։

1988- Հայաստանը պահանջել է ԽՍՀՄ-ից ԼՂՀՆ-ն միացնել իրեն։

2003-դատարանն անցած տարեվերջին սպանված Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով մեղավոր է ճանաչել սպանության պատվիրատուին և անմիջական կատարողին:Սպանությունը պատվիրելու մեջ ամբաստանվել է Արմեն Սարգսյանը (Վազգեն Սարգսյանի և ընդդիմության առաջնորդ Սարգսյանի կրտսեր եղբայրը) և սպանությունը կատարելու մեջ Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ջոն Հարությունյանը, երկուսն էլ դատապարտվել են 15 տարվա ազատազրկման:

2005– վախճանվել է ատոմային էներգետիկայի բնագավառի հայ գիտնական Արմեն Աբաղյանը։

2008- Երևանում բացվել է Ասիական զարգացման բանկի առաջին գրասենյակը: 

2020-արտաքին գործերի փոխնախարար  Արա Այվազյանը նշանակվել է արտգործնախարար փոխարինելով  պաշտոնից հրաժարական ներկայացրած Զոհրաբ Մնացականյանին։

-պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

-հրաժարական է ներկայացրել պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը։

-Նիկոլ Փաշինյանը հետպատերազմյան խնդիրների լուծմանը, սոցիալական ու տնտեսական հարցերին ուղղված 15 կետից բաղկացած կառավարության գործունեության ճանապարհային քարտեզ է ներկայացրել, որի վերաբերյալ խոստացել է հաշվետվություն ներկայացնել կես տարի անց։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1307 – ըստ լեգենդի շվեյցարացի նետաձիգ Վիլհելմ Տելլն իր աղեղից արձակված նետով կիսել է որդու գլխին դրված խնձորը։

1421– Նիդեռլանդներում ջրհեղեղի հետևանքով զոհվել է մոտ 10000 մարդ։

1477 —Վիլյամ Կեկսոնն Անգլիայում հրատարակել է առաջին տպագիր գիրքը, որը ունեցել է ամսաթիվ։

1624– վախճանվել է գերմանացի քրիստոնեական միստիկ, տեսաբան և աստվածաբան Յակոբ Բյոմեն։

1626 —ավարտվել է Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի շինարարությունը և Ուրբան 8-րդը օծել է այն։

1720 —ծնվել է Վրաստանի թագավոր Իրակլի 2-րդը, որը Ռուսաստանի հետ կնքել է Գեորգիևյան տրակտատը։

1775 —հրատարակվել է Ռուսաստանը 50 գուբերնիաների բաժանելու մասին հռչակագիրը։

1786 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Կարլ Մարիա ֆոն Վեբերը։

1812 —ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Կրասնու ճակատամարտը, որի ընթացքում ռուսական բանակը ջախջախել է ֆրանսիայի արերգարդ-մարշալ Նեյի բանակին։

1828 –ծնվել է բրիտանացի գենետիկ Ջոն Դաունը, որը հանդիսանում է Դաունի սինդրոմի հայտնաբերողը։

1868 —Մենդելեևի նախաձեռնությամբ հիմնվել է Ռուսական քիմիական կազմակերպությունը։

1877 – ծնվել է անգլիացի տնտեսագետ Արթուր Սեսիլ Պիգուն։

1892 –ծնվել է վրացի խորհրդային գրող Գալակտիոն Տաբիձեն։

1901 –ծնվել է ամերիկացի գիտնական, վիճակագիր Ջորջ Գելլապը։

1905- կնքվել է ճապոնա-կորեական պրեկտորատի մասին համաձայնագիրը, ըստ որի Կորեան կորցրել է ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնելու իրավունքը։

1916 —ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմի ամենաարյունահեղ Սոմմի ճակատամարտը։

1918 - Լատվիան հայտարարել է իր անկախությունը Ռուսաստանից։

-պետական հեղաշրջում է տեղի ունեցել Օմսկում, Օմսկի կայազորի կազակները ձերբակալել են Ռուսաստանի Ժամանակավոր Համառուսաստանյան կառավարության ներկայացուցիչներին (Դիրեկտորիա)և իշխանությունը հանձնել ադմիրալ Կոլչակին հռչակելով նրան Ռուսաստանի Գերագույն  Կառավարիչ։

1920 —ԽՍՀՄ-ում առողջապահության և արդարադատության նարկոմատների համատեղ հրամանով աշխարհում առաջին անգամ օրինականացվել են աբորտները։

1927 –ծնվել է խորհրդային կինոռեժիսյոր Էլդար Ռյազանովը։

1945 - Իրանական Ադրբեջանում սկսվել է համայնավարների հրահրած հակապետական ապստամբությունը, իսկ այն ճնշելու ուղարկված կառավարական ուժերը խորհրդային զորքերի կողմից կանգնեցվել են Կազվին քաղաքի մոտակայքում։

1951 –ծնվել է խորհրդային վրացի ֆուտբոլիստ Դավիթ Ղիփիանին։

1954 - գեներալ Գամալ Աբդել Նասերը դարձել է Եգիպտոսի վարչապետ։

1962– վախճանվել է դանիացի հայտնի գիտնական, ֆիզիկոս Նիլս Բորը։

1983- Վրաստանում անհաջող փորձ է իրականացվել գրավել ինքնաթիռ և լքել ԽՍՀՄ-ը, արդյունքում մի քանի մարդ է զոհվել։

2000 –տեղի է ունեցել  ընդդիմության բազմահազար ցույցը Բաքվի կենտրոնում, որը ուղղված է եղել  իշխող Նոր Ադրբեջան կուսակցության դեմ։

2003 - Մասաչուսեթսը դարձել է ամերիկյան առաջին նահանգը, որտեղ թույլատրվել է ամուսնություն միասեռականների միջև։ Վերջինս տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մասաչուսեթսի Գերագույն դատարանը անընդունելի է համարել սեռական փոքրամասնության ներկայացուցիչների միջև ամուսնության իրավունքը չեղարկելու որոշումը։

Կ. Խաչիկյան 

ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» Ստամբուլում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել․ փլատակների տակ մարդիկ կան (տեսանյութ) Պուտինը զրույցի է կանչել Փաշինյանին. «Պուտինի համբերությունը սպառվել է» ՀԿԵ-ն առաջին անհրաժեշտության պարագաներ ու տեխնիկա է փոխադրում ջրհեղեղից տուժած աղետի գոտի Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվում Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Աղետի հետևանքով ջրամատակարարումը դեռ իրականացվում է խախտումներով․ ջրհեղեղի պատճառած վնասն ահռելի է Թել Ավիվում 120,000 ցուցարար դուրս է եկել փողոց՝ վարչապետից պահանջելով հասնել իսրայելցի գերիների ազատմանը (տեսանյութեր) Երևանում դանակահարել են պարեկային ոստիկանի. պատճառը ավտոմեքենան «պլաշչադկա» չտեղափոխելն է եղել Ահմադինեջադը կրկին հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը շարունակում է փակ մնալ Փաշինյանը սեփական խաղն է սկսելՏարադրամի փոխարժեքն այսօրՔաղաքագետներ Բրեդիխինը և Գևորգյանը կանխատեսել են Փաշինյանի հրաժարականը` բողոքի ակցիաների պատճառովԱյսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է «Կորցնելով լեգիտիմությունը` Փաշինյանը սպառնում է եկեղեցուն բռնաճնշումներով» Օշականում և Ոսկեհատում գործարկվելու են էլեկտրական շչակներ ՀԱՊԿ-ում դավաճանություն է. Փաշինյանը ցանկանում է «շահեկան պայմաններով» վիճել Մոսկվայի հետ Կապանում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ Գերմանական դատարանը անմեղ է ճանաչել Սողոմոն Թեհլիրյանին. պատմության այս օրը (1 հունիս) Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Մադրիդի «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայում իր 15-րդ գավաթը 24 ժամ ջուր չի լինելու Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ գազ չի լինելու Սանահին կայարան թաղամասն ամեն օր ապահովվում է սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով1918-ի մայիսյան հերոսամարտերը արտաքին թշնամու դեմ էին, 2024-ին հայ ժողովուրդը իր հոգևոր առաջնորդի օրինակով հաղթում է ներքին դավաճաններին․ Արմեն ԱշոտյանՎլադիմիր Պուտինը ցավակցել է Արթուր Չիլինգարովի ընտանիքի անդամներինՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետՆարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ցանկանում են կրկին կալանավորելԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՎաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ ՍրբազանՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըԲանակցություններից հրաժարվելը կնշանակի Ուկրաինայի վախճան․ ՕրբանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Մուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք. Բագրատ ՍրբազանԱռաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, որը հավանաբար կլինի նաև ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում․ Բագրատ ՍրբազանԻ՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստն անվանես «դերյա» ու ականջին հայհոյես. Թաթոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարինԵրկու սարկավագի գողացել էին վերևից, կանգնած էին մարդիկ. Բագրատ ՍրբազանՄիջազգային վալյուտային հիմնադրամ. Պետական պարտքի գծով Վրաստանը 141-րդն է աշխարհումԷժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն. Միքայել Սրբազանը՝ եկեղեցին հարկելու ՔՊ-ի առաջարկների մասինՍարդարապատի հուշահամալիրում ոստիկանության գործողությունները դատապարտել են Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր թեմերը (Տեսանյութ)Միակամ կանգնած ենք արդարացի բողոք արտահայտող քաղաքացիների կողքին․ Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին, ազատամարտիկներին՝ միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունՆեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվելԶինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումըԱրևմուտքն Ուկրաինային ներում է ամեն ինչ՝ որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք. ԼավրովԵրեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխել
Ամենադիտված