Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Քաղաքական հետապնդումների զոհերի հիշատակի համաշխարհային օր, Ռուսաստան՝ Ինժիներ-մեխանիկի օր, Սլովակիա՝ Սլովակ ազգի հռչակագրի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1907– ծնվել է արձակագիր, գրականագետ, մանկավարժ, թարգմանիչ Ռաֆայել  Աթայանը:

1917 –ծնվել է կրկեսի դերասան Լևոն Հայկազունին:

1918- Մուդրոսում կնքվել է զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչել է իր պարտությունը և դուրս եկել Առաջին համաշխարհային պատերազմից:

1920- հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը գրավել են Կարսը՝ գերելով մոտ 3000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց, որից հետո երեք օր անընդմեջ զբաղվել են  իրենց հատուկ վայրագություններով, որին զոհ է գնացել մոտ 6000 հայ։

1922– ծնվել է կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ Ցոլակ Բեքարյանը:

1968- վախճանվել է  արձակագիր և դրամատուրգ Անդրանիկ Հովսեփյանը:

1970- վախճանվել է գրականագետ Հովհաննես Մամիկոնյանը:

1991– Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերն Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ ազատագրել են Հադրութի շրջանի Տող գյուղը:

1993- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վենեսուելայի հետ:

1996- զոհվել է հրամանատար և հետախույզ Կոմիտաս Ավանեսյանը:

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Իշխան Զաքարյանի թեկնածությունը:

2008- Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ընդունել է  չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի և օրհներգի մասին օրենքները:

2017-Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հանձնվել է շահագործման:

2019-Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որը միջազգային վերլուծաբանները գնահատել են պատմական։

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ժնևում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցություններ են վարել, որի արդյունքում ընդամենը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1485 - Անգլիայում թագադրվել է Հենրիխ 7-րդը:

1696 —Պետրոս 1-ինի նախաձեռնությամբ Ռուսաստանի Բոյարական դուման որոշում է ընդունել ստեղծել ռազմա-ծովային ուժեր:

1697 —Ռեյկյավիկում Ֆրանսիայի և Հռոմեական Սրբազան կայսրության միջև խաղաղության պայմանագիր է կնքվել:

1751 –ծնվել է  իռլանդացի դրամատուրգ և բանաստեղծ Ռիչարդ Բրինսլի Շերիդանը:

1853- սկսվել են պատերազմական գործողություններ Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատում։

1888 —Ջոն Լաուդը արտոնագիր է ստացել  գնդիկավոր գրիչի համար:

1937 —Հերմես աստերոիդը անցել է երկրագնդից 780 հազար կիլոմետր հեռավորությամբ:

1941-Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանացիները սկսել են Սևաստոպոլի առաջին գրոհը:

1938–ԱՄՆ-ում CBS ռոդիոկայանով տեղի է ունեցել Օրսոն Ուելսի «Աշխարհների պատերազմը» ֆանտաստիկ վեպի ռադիոբեմադրությունը, որը  մեծ իրարանցում է առաջացրել, քանի որ շատ քաղաքացիների թվացել է թե պատերազմը տեղի է ունենում իրականում:

1954 —Բերմուդյան եռանկյունու հյուսիսային մասում անհետացել է  R7V-1 ինքնաթիռն իր 42 ուղևորներով:

1956- վախճանվել է ռուս-ուկրաինացի խորհրդային ակնաբույժ Վլադիմիր Ֆիլատովը:

1960 – ծնվել է արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը հանդիսացող Դիեգո Մարադոնան:

1961 - Խորհրդային Միության Նովայա Զեմլյա կղզում իրականացվել է 56 մեգատոննանոց առաջին ջրածնային ռումբի փորձարկումը:

1967 —տիեզերքում առաջին անգամ իրականացվել է տիեզերանավերի կցում, դրանք  եղել են «Կոսմոս-186» և  «Կոսմոս-188» կայաները, որոնք հանդիսացել են «Սոյուզ» տիեզերանավի նախատիպերը:

1973– բացվել է Բոսֆորի կամուրջը, որը փաստացի Եվրոպան Ասիային միացնող կամուրջն է (Ստամբուլի ասիական մասը միանում է եվրոպական մասին):

1975- վախճանվել է  գերմանացի ֆիզիկոս, քվանտի էներգիան չափած գիտնական Գուստավ Հերցը:

1990 —Մոսկվայի Լյուբանկա հրապարակում տեղադրվել է Սոլովեցյան քարն ի հիշատակ ԽՍՀՄ-ում քաղաքական հետապնդումների զոհերի:

1998 - Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում երիտասարդական ակումբում ծագել է հրդեհ, որից զոհվել է 63 անչափահաս:

2006 —Մոսկվայից Սանկտ-Պետերբուրգ է ուղևորվել վերանորոգված և նորացված  ЭР-200Э մշտական հոսանքի արագընթաց էլեկտրագնացքը, նորացման արդյունքում 235 րոպեով կրճատվել է երթուղու  ժամանակը:

Կ. Խաչիկյան

«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ Գերմանական դատարանը անմեղ է ճանաչել Սողոմոն Թեհլիրյանին. պատմության այս օրը (1 հունիս) Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Մադրիդի «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայում իր 15-րդ գավաթը 24 ժամ ջուր չի լինելու Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ գազ չի լինելու Սանահին կայարան թաղամասն ամեն օր ապահովվում է սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով1918-ի մայիսյան հերոսամարտերը արտաքին թշնամու դեմ էին, 2024-ին հայ ժողովուրդը իր հոգևոր առաջնորդի օրինակով հաղթում է ներքին դավաճաններին․ Արմեն ԱշոտյանՎլադիմիր Պուտինը ցավակցել է Արթուր Չիլինգարովի ընտանիքի անդամներինՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետՆարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ցանկանում են կրկին կալանավորելԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՎաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ ՍրբազանՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըԲանակցություններից հրաժարվելը կնշանակի Ուկրաինայի վախճան․ ՕրբանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Մուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք. Բագրատ ՍրբազանԱռաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, որը հավանաբար կլինի նաև ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում․ Բագրատ ՍրբազանԻ՞նչ աստիճան լկտի պետք է լինես, որ հոգևորականի զգեստն անվանես «դերյա» ու ականջին հայհոյես. Թաթոյանը՝ ԿԳՄՍ փոխնախարարինԵրկու սարկավագի գողացել էին վերևից, կանգնած էին մարդիկ. Բագրատ ՍրբազանՄիջազգային վալյուտային հիմնադրամ. Պետական պարտքի գծով Վրաստանը 141-րդն է աշխարհումԷժանագին շանտաժիստի կերպարի մեջ է մի ամբողջ կուսակցություն. Միքայել Սրբազանը՝ եկեղեցին հարկելու ՔՊ-ի առաջարկների մասինՍարդարապատի հուշահամալիրում ոստիկանության գործողությունները դատապարտել են Հայ Առաքելական Եկեղեցու բոլոր թեմերը (Տեսանյութ)Միակամ կանգնած ենք արդարացի բողոք արտահայտող քաղաքացիների կողքին․ Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին, ազատամարտիկներին՝ միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունՆեթանյահուն հնարավոր չի համարել Գազայի հատվածում մշտական հրադադարը, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի ոչնչացվելԶինված անձը վնասազերծվել է. ոստիկանների բացահայտումըԱրևմուտքն Ուկրաինային ներում է ամեն ինչ՝ որպես Ռուսաստանի դեմ պայքարի գործիք. ԼավրովԵրեխաների ելույթին ընդառառաջ բեմը քանդել են, ժամը՝ փոխելԳնել Սանոսյանն այցելել է հեղեղից ջրածածկ եղած Քարկոփ բնակավայր (լուսանկարներ)«Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով տուժող է ճանաչվել ավելի քան 1,700 մարդ Իսրայելը պատասխանել է ԲայդենինԲագրատ սրբազանի այցին ընդառաջ Գյումրիում ապամոնատաժել են մանկական համերգի բեմը Բայդենը հայտնել է՝ Իսրայելը հրադադարի նոր առաջարկ ունի Արմավիրում զինված անձը տան վրա հարձակում է գործել․ մանրամասներ (տեսանյութ)Մանկապարտեզում հրդեհ է բռնկվել․ ուշագրավ մանրամասներՀիսուն տարի անց կարող է Ուկրաինա չլինել. ԿարլսոնՌուսաստանն ու ՄԱԿ-ը հաստատել են ռուսական հացահատիկի արտահանման ապահովման կարևորությունը Նախագահի նստավայրում կայացել է մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում (լուսանկարներ, տեսանյութ) 3 ժամից ավելի է՝ Սևանի ջրասուզակները, ջրային պարեկներն ու ոստիկանները Սևանա լճում որոնում են ենթադրյալ ջրահեղձ եղած կոմպոզիտորին Աշոտ Հարությունյանը, Սրբազանի հորդորով, դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը. փաստաբանԹուրքիայում մտահոգված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությամբԲաքուն սպառնում է՝ Հայաստանի համար անախորժությունները նոր են սկսվելուՎթար Աշտարակ-Թալին ճանապարhին, զnh կա․ նոր մանրամասներ Արդյո՞ք Հայաստանում բողոքի ցույցերը կհանգեցնեն Նիկոլ Փաշինյանի տապալմանը Միրզոյանը չի կարողացել համոզել կուսակիցներինՄեր իշխանությունների դիլետանտիզմի արդյունքում Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական փակուղու մեջ. Արշակ Կարապետյան ԵԱՏՄ-ից օգտվում և նրա դեմ են աշխատումԴատական համակարգի թշվառությունը. չորս տարի անց գործը փլուզվեց
Ամենադիտված