Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պահանջում ենք չեղարկել այս հակաֆուտբոլային որոշումը․ «Փյունիկ ՖԱ»-ն՝ ՀՖՖ-ին

ՍՊՈՐՏ

«Փյունիկ ՖԱ»-ն հայտարարություն է տարածել՝ ՀՖՖ-ի հետ հարաբերությունների մասին․

«Սույն թվականի սեպտեմբերի 8-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Փյունիկ ՖԱ»-ին տեղեկացրեց Հայաստանի առաջնության տնային հանդիպումների համար օգտագործվող Աբովյանի մարզադաշտի վարձակալության պայմանագրի միակողմանի լուծման, ինչպես նաև պահեստային համարվող Արմավիրի մարզադաշտի տրամադրումը մերժելու մասին։ Այդ կերպ նրանք զրկեցին ընթացիկ մրցաշրջանի առաջատարին առաջնությանը հավասար պայմաններում մասնակցելու հնարավորությունից և իրավունքից, որի կազմակերպման համար պատասխանատու է հենց ՀՖՖ-ն:

Որպես պաշտոնական հիմնավորում՝ ներկայացվեց ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանի՝ հարցազրույցներում բարձրացված գնահատողական դատողությունների տեսքով խնդիրները։ Կոնֆերենցիաների լիգայի տնային հանդիպման վայրը փոխելու հետևանքով շատ երկրպագուներ չեն կարողացել ներկա գտնվել «Փյունիկ»-«Կալմար» պատասխան հանդիպմանը Աբովյանի մարզադաշտում։ Բացի դրանից, մեր ակումբի ղեկավարությունը ստիպված էր որոշում ընդունել «Փյունիկ»-«Բուդյո-Գլիմտ» հանդիպման մուտքը երկրպագուների համար դարձնել անվճար ու փոխհատուցել արդեն գնված տոմսերի արժեքը։ Այս քայլին ակումբը գնաց այն բանից հետո, երբ մեզանից անկախ հանգամանքների արդյունքում փաստացի ստեղծվեցին արհեստական խոչընդոտներ՝ կապված տոմսարկղերում վաճառքի կազմակերպման հետ, այդ իսկ պատճառով՝ ի շահ հայ ֆուտբոլասերի, ակումբը կայացրեց օպերատիվ որոշում։

Այս փաստական հանգամանքները երբեք գաղտնի տեղեկատվություն չեն եղել և լայնորեն քննարկվել են երկրպագուների շրջանում, բայց, այնուամենայնիվ, հերթական անգամ արժանացան ՀՖՖ ղեկավարների ոչ համարժեք արձագանքի՝ համաձայն մեր կարծիքի: Սա, ցավոք, ՀՖՖ ղեկավարության նման քայլերի միակ օրինակը չէ ՝ ի պատասխան ակումբի կողմից իրենց աշխատանքի մասին հնչեցված գնահատողական մի շարք դատողությունների, չնայած մեր երկրում խոսքի ազատության իրավունքի իրացումը ոչ մի ձևով չի չեղարկվել։ Մեր քննադատական դիրքորոշումը ուղղված է բացառապես ազգային ֆուտբոլի առաջընթացին։ Բայց կառուցողական երկխոսության փոխարեն ՀՖՖ-ի ղեկավարներից ստանում ենք այսպիսի որոշումներ, որոնք ժամանակ առ ժամանակ վնաս են պատճառում ոչ միայն մեր ակումբին, այլև ընդհանրապես հայկական ֆուտբոլի իմիջին միջազգային ասպարեզում:

ՀՖՖ-ի ղեկավարության վերջին որոշումն ընդդեմ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի և մեր երկրպագուների չի տեղավորվում ոչ մի քաղաքակիրթ նորմայի մեջ: Մենք պահանջում ենք չեղարկել սպորտային էթիկայի շրջանակներից դուրս եկող այս հակաֆուտբոլային որոշումը, որը տարակուսանք առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս: Կոչ ենք անում ՀՖՖ-ի ղեկավարությանը կենտրոնանալ իրենց անմիջական պարտականությունների կատարման վրա, այդ թվում ՝ Հայաստանում արդար, անկողմնակալ առաջնություն կազմակերպելու և անցկացնելու վրա։

Հայտարարում ենք, որ պաշտպանելու ենք մեր իրավունքները օրենքով չարգելված բոլոր միջոցներով, ինչպես Հայաստանում, այնպես էլ համապատասխան իրավասություններ ունեցող բոլոր միջազգային ատյաներում:

Կոչ ենք անում հանրությանը, ԶԼՄ ներկայացուցիչներին և երկրի ղեկավարությանը գնահատական տալ ՀՖՖ-ի գործողություններին: «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խաղադաշտում ընդամենը 11 հոգի և մարզիչ չէ, այլ ավելի քան 1500 երեխա, նրանց ծնողները, աշխատակիցները և մեր երկրի անունը, որը մենք տարիներ շարունակ պատվով պահում ենք ամենաբարձր մակարդակում։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայկական ֆուտբոլի պատմության մի մասն է, մեր վաստակաշատ ֆուտբոլիստների արժեքներն է, ժառանգությունն է մեր երեխաների ու գալիք սերունդների համար: Այս ամենին անդառնալի վնաս է հասցվում։

Մենք մնում ենք թիմ ամենաբարդ ժամանակներում և ապավինում բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն հայկական ֆուտբոլի ճակատագրի հանդեպ»։

Մի շարք գործարարներ ահազանգել էին՝ Փաշինյանի կինը մեծ գումարներ է պահանջել իրենցից․ Այսօր Աննա Հակոբյանը հաստատել է տեղեկությունը՝ հրապարակելով իր «նամակ-ակնկալիքը»․ Սրբազան պայքարՊուտինը պետական այցով մեկնել է Հյուսիսային ԿորեաՓաշինյանն ու Էրդողանն ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալԱԳ փոխնախարարը Մալթայի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է «խաղաղության խաչմերուկ» նախագիծըԱրամ Ա կաթողիկոսը խնդրել է Իրանի աջակցությունը՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցումԱրայիկ Հարությունյանը ՀՀ իշխանությունների պարտադրանքով է հրաժարական տվել․ Մետաքսե ՀակոբյանԳրիգոր Մինասյանը գործուղվում է Հաագա՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելուՎաղը տեղի կունենա Բագրատ Սրբազանի մամուլի ասուլիսը․ կներկայացվեն Շարժման հետագա քայլերըՀայաստանը որևէ ազդակ չի ուղարկել ԱՊՀ-ից դուրս գալու կամ համագործակցությունում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին․ ԱՊՀ գլխավոր քարտուղարՄենք ամեն ինչ կանենք, որ իր ասած հանրաքվեին Փաշինյանը մասնակցի կալանավայրից, եթե այդ հանրաքվեն լինի, իհարկե․ Հայկ Մամիջանյան«Փաշինյանը «ջրեց» փաստաթղթավորված հետաքննության մեխանիզմների ներդրման գործընթացը. բանավոր պայմանավորվածությունն Ալիևն օգտագործեց պատերազմի նախապատրաստության համար». Տ. Աբրահամյան. 168.amԴատախազներն ասում են՝ Նարեկի, Վազգենի խոսքը դատարանը չպիտի սահմանափակեր, դրա համար պիտի նստեն. ՄելիքյանԵՄ-ն 100 հազար եվրո մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանում hեղեղումների հետևանքով տուժածներինԱդրբեջանի ՊՆ-ից արձագանքել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքված նոր պայմանագրինՀայաստանն ու Ֆրանսիան ռազմարդյունաբերության ոլորտում ստորագրել են մի շարք պայմանագրերՄիքայել Արզումանյանը և նրա ընտանիքը դատական հայց են ներկայացրել ՀՀ ՊՆ-ի դեմՉի կարող խաղաղություն լինել Հայաստանի կապիտուլյացիայի հաշվին. Փաշինյանին, Էրդողանին, Ալիևին, Օ՛Բրայենին սա չի հուզում. Խոսրով Հարությունյան (Տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներինԱյս ամենի նպատակը մեզ փակելն է․ թե դա ոնց կարվի, որքանով կանցնի իրավաբանության սահմանները, կարևոր չէ․ Նարեկ ՍամսոնյանԻշխանության ապօրինությունների հետևանքով անազատության մեջ հայտնված բազմաթիվ քաղաքացիների տեսակցության վրա արգելք է դրված․ ԱբրահամյանԵթե հիմա Փաշինյանը հանրաքվեի մասին է խոսում, ողջամիտ կասկած ունեմ՝ փորձելու է իր զիջումը փաթաթել ժողովրդի վզին․ Արթուր ԽաչատրյանՌուսներն իրենց հետքն են թողել. Հատուկ գործողությունը փոխել է Կովկասն ու Կենտրոնական ԱսիանՀայաստանը մանրակրկիտ կուսումնասիրի հնդկական MR-SAM և Akash-NG համակարգերի հնարավորությունները, որից հետո գնման որոշում կկայացնի. IDRWՊետք է լսելի լինի այն անձանց ձայնը, ովքեր անձամբ են տեսնում խնդիրները և արձանագրում դրանք. ՄԻՊԱԺ նախագահն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են անվտանգության իրավիճակը Հարավային ԿովկասումՈՒՂԻՂ․ Սամսոնյանի և Սաղաթելյանի գործով դատական լսումները շարունակվում ենՌուբիկ Մխիթարյանը նոր պաշտոնի է նշանակվել Երևանում և Գեղարքունիքի մարզում 3 գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել Իրանում 4,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՊտտահողմ ՏաշիրումՎարժական նոր հավաքներ կհայտարարվեն Ռուսաստանը բացահայտ զգուշացնում է Հայաստանի իշխանություններինՎախեցավ, չեկավ. ՔՊ-ն նոր մարտավարություն է որդեգրելՄբապեի քիթը կnտրվել է․ ի՞նչ է սպասում նրան, և ի՞նչ են առաջարկել օգտատերերը (տեսանյութ) ԱՄՆ-ը շեշտակի տեղավորվում է Հարավային Կովկասում Սպիտակ տունը հայտնել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմանները Փամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի. Ներքին Հանդի բնակիչը՝ Փաշինյանի առաջարկած ցանկապատի մասին Փաշինյանը նոր դավադրություն է պատրաստումԵրիտասարդները ծով են մտել, բայց միայն տղան է դուրս եկել՝ աղջիկը կորել է Կանչի վայր մեկնող շտապօգնության մեքենան վթարվել է․ վիրավոր կաԹուրքիան Ռուսաստանին օգնել է կանխել «Կրոկուսից» հետո երկրորդ ահաբեկչությունը Ու աշխարհի ամենագեղեցիկ աչքերը փակվեցին հավերժ Ինչո՞ւ է Փաշինյանը միտումնավոր կերպով վնասում իր երկրի շահերին Երասխում արտագաղթի տրամադրություն էՌուս-ուկրաինական պատերազմում վերջին շրջանում Հայաստանի որդեգրած քայլերն ու դիրքորոշումը տարակուսանքի տեղիք է տալիսՉինաստանը խիստ դժգոհություն է հայտնել Թուրքիային«Սահմանը հեռու է լինելու մաքսիմում 50 մետր»․ կիրանցից ահազանգում են (տեսանյութ) «Հիանալի է ստացվում». Հայաստանը սկսել է իր խորամանկ խաղը ՀԱՊԿ-ի շուրջԼավ լուր՝ Բաթում մեկնել ցանկացողների համարՀուլիսի տոնական և ոչ աշխատանքային օրերը
Ամենադիտված