Էդուարդ Վարդանյանը Կապանում բացել է վեցերորդ մարզահրապարակը
ՍՊՈՐՏ![Էդուարդ Վարդանյանը Կապանում բացել է վեցերորդ մարզահրապարակը](/timthumb.php?src=disc/21-08-23/c90398fb4f4dbbce159f1d74296b7a51.jpg&w=780)
Alphanews.am-ը գրում է.
Խառը մենամարտերի ռուսաստանցի մարզիկ Էդուարդ Վարդանյանը բացել է Հայաստանում վեցերորդ մարզահրապարակը՝ այս անգամ Կապան քաղաքում:
«Այսօր Կապան քաղաքում բացեցինք վեցերորդ մարզահրապարակը։ Դրանք բոլորին հնարավորություն են տալիս գալ ու սպորտով զբաղվել՝ ավելի ուժեղանալով իրենց և հայրենիքի համար»,- հայտնել է մարզիկը: