Հայկական ստեղծագործությունները կներկայացվեն Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում
ՄՇԱԿՈՒՅԹAlphanews.am-ը գրում է.
Օգոստոսի 15-ին՝ ժամը 18:00-ին, Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի թիվ 1 «Կենտրոնական» տաղավարի և «Ժողովուրդների բարեկամություն» շատրվանի միջեւ գտնվող հրապարակում կանցկացվի բանահյուսության փառատոնի միջոցառումներ:
moscowmap.ru-ն գրում է, որ մարզերում փառատոնի հարթակներում հանդես կգան նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Փառատոնի հյուրերը կկարողանան մասնակցել ժողովրդական տոնակատարություններին, իմանալ ազգային սովորույթների մասին և միանալ միասնական շուրջպարին:
Տոնը միաժամանակ տեղի կունենա Ռուսաստանի ավելի քան 100 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Վլադիմիրում, Դոնի Ռոստովում, Սամարայում, Կրասնոյարսկում և այլն: