Դուբայի Meem պատկերասրահում բացվել է լիբանանահայ նկարիչ Ասադուր Բեզդիկյանի ցուցահանդեսը
ՄՇԱԿՈՒՅԹAlphanews.am-ը գրում է.
Դուբայի Meem Gallery-ում բացվել է լիբանանահայ նկարիչ Ասադուր Բեզդիկյանի ցուցահանդեսը: «Assadour: Etchings» վերնագրված ցուցահանդեսում ներկայացված են 15 աշխատանքներ, որտեղ ներկայացված են նկարչի՝ մոտ հինգ տասնամյակների կարիերան:
«Ասադուրը համարվում է արաբական աշխարհի լավագույն փորագրիչներից մեկը: Նրան առանձնացնում է այն, որ արաբ փորագրիչներ շատ քիչ ունենք այս տարածաշրջանում: Նրա աշխատանքը հիմնականում կենտրոնացած է փորագրությունների եւ օֆորտի վրա։ Չնայած նա նկարներ է նկարել, բայց հենց այս աշխատանքներով է նա առավել հայտնի»,- The National-ին ասել է Meem Gallery-ի փոխտնօրեն Շադ Աբդուլքարիմը:
Ասադուրը ծնվել է Բեյրութում՝ հայ ընտանիքում 1943 թվականին։ Նա մեծացել է Բուրճ Համուտ արվարձանում: Լիբանանահայ նկարիչը ստացել է մի շարք մրցանակներ եւ ընդունվել է ֆրանսիական արվեստի հեղինակավոր կազմակերպություններում, այդ թվում՝ Salon de Mai de Paris, La Jeune Gravure Contemporaine և Les Peintres-Graveurs Francais: