Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 24 մայիս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Բուլղարիա և Ռուսաստան՝ Սլավոնական գրի և մշակույթի օր, Էկվադոր՝ Պիչինչի օր, Էրիթրեա՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1860- Ազգային սահմանադրություն անվանումով փաստաթուղթ է ընդունվել արևմտահայերի ազգային Ընդհանուր ժողովի կողմից, որը ևս մեկ անգամ խմբագրվելով  վավերացվել է օսմանյան կառավարության կողմից 1863 թվին:

1889-վախճանվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ Վարդան Գալշոյանը։

1918- կապված թուքական բանակի առաջխաղացման հետ Սարդարապատից Ապարանի ռազմաճակատ են փոխադրել կանոնավոր ռազմական միավորումներ։

Սարդարապատի ճակատամարտում  թուրքական կողմը հարձակում է ձեռնարկել, բայց հայկական հրետանու դիպուկ կրակից զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել։ Ղարքիլիսայի ուղղությամբ թուրքերը գրավել են Համամլուն՝ Սպիտակը:

1923-ծնվել է նշանավոր նկարիչ Հակոբ Հակոբյանը։

1936-ծնվել է գրող, երգիծաբան և հրապարակախոս Արամայիս Սահակյանը։

1983-Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի թուրքական դեսպանատան դիմաց գտնվող մշակույթային-տեղեկատվական կենտրոնում և  «Մարմարա» զբոսաշրջային բյուրոյի մոտ հայ ահաբեկիչների կողմից իրականացվել են պայթյուններ, որի արդյունքում վիարվորվել է ազգությամբ մեկ իտալացի։

1992-արցախյան առաջին պատերազմի ժամանակ Կուրբանովի Սու-25-ը և Մի-24 ուղղաթիռների էսկադրան ռմբակոծել են Մարտունի քաղաքը և Բուզլուխ, Մանաշիդ գյուղերը։

2001- Վաշինգտոնում Նորին Սրբության Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Սպիտակ տանը առաջին հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի  նորընտիր նախագահ Ջորջ Բուշի հետ:

2003-Երևանում բացվել է Հովհաննես Բաղրամյանի արձանը։

2005- Ղրիմի Գերագույն Ռադան որոշում է կայացրել ապրիլի 24-ը ճանաչել որպես անցյալ դարասկզբին Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

2010-պաշտոնապես բացվել է Երևան քաղաքի Ազատության հրապարակի տակ կառուցված ստորգետնյա ավտոկայանատեղին, վերաբացվել է նաև շինարարական աշխատանքների կապակցությամբ շուրջ 2 տարի փակ մնացած հրապարակը։

2014- ՀՀԿ 15-րդ համագումարում երկրի նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվել է կուսակցության ղեկավարի պաշտոնում:

2016-Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները կալանավորվել  են կապված մայիսի 16-ին վիճաբանության ընթացքում 5 անձի նկատմամբ բռնություն գործադրվելու հետ, որոնք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

2017-Գեղարքունիքի նոր մարզպետ է նշանակվել նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանը։

2019-Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը պաշտոնապես ներկայացրել է իր հրաժարականի դիմումը։

2022-Միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը, քննարկվել են կազմակերպչական հարցեր:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1032-Ավիցեննան նայել և նկարագրել է Վեներայի անցումը Արեգակի սկավառակով։

1543-ծնվել է լեհ աստղագետ, մաթեմատիկ և տնտեսագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը։

1686-ծնվել է գերմանացի ֆիզիկոս, ջերմաչափերում առաջին անգամ սնդիկ օգտագործած և ֆարենհեյտի սանդղակը հայտնագործած Գաբրիել Ֆարենհեյտը։

1571-Ղրիմի խան Դեվլեյ-Գիրեյը պաշարել է Մոսկվայի Կրեմլը։

1626-Նոր Հոլանդիայի տնօրեն Պետեր Մինյոյտը հնդկացիներից գնել է Մանհետտեն կղզին 60 գուլդենով։

1743-ծնվել է Մեծ Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկը հանդիսացող Ժան Պոլ Մարատը։

1798-սկսվել է Իռլանդական ապստամբությունը, որը կազմակերպել էր Իռլանդացիների միավորման ընկերությունը։

1822-ներկայիս էկվադորի տարածքը անկախություն է ստացել Իսպանիայից և դարձել  Կոլումբիայի մի մասը։

1844-Սեմյուել Մորզեի հեռագրի շնորհիվ ուղարկվել է աշխարհում առաջին հեռագիրը Վաշինգտոնից Բալթիմոր։

1900-Սանկտ-Պետերբուրգում անձամբ Նիկոլայ 2-րդ ցարի ձեռքով ջուր է իջեցվել նոր հածանավ «Ավրորան»։

1905-ծնվել է ռուս խորհրդային գրող , նոբելյան մրցանակակիր Միխաիլ Շոլոխովը։

1925-լույս է տեսել «Комсомолская правда» թերթի առաջին համարը։

1945-լեհ պարտիզանները Լյասե Ստոցկու ճակատամարտում պարտության են մատնել գերմանական պետանվտանգության զորքերին։

1956-Շվեյցարական Լուգանո քաղաքում կայացել է առաջին Եվրատեսիլի մրցույթը։

1964-Լիմայում կայացած Պերու-Արգենտինա ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհվել են 328 մարդ, իսկ ավելի քան 4000-ը ստացել են վնասվածքներ։

1982-Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում իրանական բանակը ազատագրել է Խորրեմշեխր քաղաքը։

1993-էրիթրեան անկախացել է Եթովպիայից։

1995-էկրան է բարձացվել «Խիզախ սիրտ» գեղարվեստական ֆիլմը Մել Գիբսոնի գլխավոր դերակատարությամբ։

2001-ռուսալեզու Վիկիպեդիայում հայտնվել է առաջին հոդվածը։

2007-Նովոկուզնեցկում գտնվող «Հոբելյանական» հանքում տեղի է ունեցել վթար, որի արդյունքում զոհվել են 38 մարդ։

2013-վախճանվել է կինոռեժիսյոր, կինոօպերատոր, սցենարիստ, դերասան և կոմպոզիտոր Պյոտր Տոդորովսկին։

2022 — ԱՄՆ–ի Տեխասի «Ռոբբ» դպրոցում տեղի է ունեցել մասսայական սպանություն, զոհվել են 19 երեխա ու ուսուցիչ:

Կ․ Խաչիկյան

Ի՞նչ շշնջաց Օ'Բրայենը Փաշինյանի ականջին. «Փաստ» Կապիկի ժանտախտով վարակված մարդ է մահացել  77-ամյա տղամարդը ծիրան հավաքելիս ծառից վայր է ընկել և տեղում մաhացել«Նիկոլ Փաշինյանի վարքագիծը շատ կանխատեսելի է, այն, ինչ տեսանք հունիսի 12-ին, դրա ամենավայրագ արտացոլումն էր. բազմիցս ցույց է տվել, որ կարմիր գծեր չունի». «Փաստ»ՊՆ-ն հրավիրում է 18-27 տարեկան աղջիկներին և կանանցԱյլևս ակնհայտ է, որ ՔՊ-ն պատերազմ է հայտարարել Հայ առաքելական սուրբ եկեղեցուն. «Փաստ» 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղելՓողոցով իշխանության եկածները խոսում են փողոցով իշխանության գալու... անթույլատրելիության մասին. «Փաստ»Ծայրահեղ աղետալի հետևանքներ է ունենալու. ո՞ր երկրի մայրաքաղաքը չունի համալսարաններ՝ Փարի՞զը, Մոսկվա՞ն, թե՞ Լոնդոնը.... «Փաստ»Քաղաքական ինքնասպանություն. հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացած է. «Փաստ»Փաշ ինյանը և Ալիևը uինխրոն են աշխատում. «Հրապարակ» 27-ից 37 տարեկան 22 անձ 15 մլն եւ 2 անձ 8 մլն դրամ են վճարել եւ ազատվել ծառայությունից. «Ժողովուրդ» Փաշինյանի ևս մեկ «ինքնախոստովանական ցուցմունք». «Փաստ»Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել․ «Հրապարակ» Երեւանի ավագանին արձակուրդ կմեկնի, մտադիր են վայելել այն. «Ժողովուրդ» «Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ»Ոստիկանները գազանաբար ծեծել են 44-օրյա պատերազմում զոհված Տավրոս Աբրահամյանի հորը. պատգամավորԻրավապահները ձերբակալել են բազմազավակ մորը, որի մանկահասակ երեխան նոր է ապաքինվել կարմրուկից․ Գեղամ Մանուկյանն ահազանգում է (տեսանյութ)Հայաստանում հեղափոխական իրավիճակ է, կաթսան եռում է․ Փաշինյանի հեռացումն անխուսափելի է․ ՇարմազանովՊուտինն իրավունք չունի խաղաղության պայմաններ պարտադրել Ուկրաինային. ՕսթինՔարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվում էՏպավորություն է՝ Փաշինյանը խոշտանգողների խումբ է ձևավորել և անձամբ կառավարում ու ցուցումներ է տալիս. ԱբրահամյանՊուտինը նշել է ռազմական գործողության գոտում գտնվող ռուս զինվորականների թիվըԱխթալայի հատվածում երկաթգիծն արդեն շահագործվում էՊուտինը հասկանում է, որ աշխարհի երկրների մեծ մասը Ուկրաինայի կողմն է․ ԶելենսկիՀունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ nւժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008թ․ մարտիմեկյան nղբերգnւթյունից հետո․ Հայ Ազգային ԿոնգրեսՀայկական բիզնեսը ևս կարող է կախվածության մեջ ընկնել Ադրբեջանից և Թուրքիայից. ԶաքարյանԵրևան-Քիշնև չվերթը կվերադառնա Երևան. ի՞նչ է հայտնի Բուխարեստում վայրէջք կատարած ինքնաթիռի մասին10 հոգու առևшնգել են. փորձում են Դաշնակցության վրա ճնշnւմներ գործադրել, բայց դա չի գործելու. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանում կոչ են արել Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցԱդրբեջանը Կիրանցի և Ոսկեպարի եկեղեցիները «աղվանական հուշարձաններ» է անվանել, արձագանքել մեկնարկած շինաշխատանքինԲագրատ սրբազանը մինչև երկուշաբթի ժամանակ է տալիս իշխանությանը. «Ազատություն»Ռուսական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանը և Թուրքիան ցանկանում են միանալ ԲՐԻԿՍ-ինԱնկախ ամեն ինչից՝ Եսային ուժեղ մարդ է և առանց աջ ձեռքի էլ կապրի ու կստեղծի. ձեռքի վնասվածք ստացած տղամարդու կինը մանրամասներ է հայտնումՈւկրաինայի հարցով գագաթնաժողովին մասնակցելը համապատասխանում է Փաշինյանի ուղեգծին. Զատուլին«Սրբազան պայքարը» ոստիկանության բռնությունների պատճառով տուժածներին խնդրում է տվյալներ փոխանցելՀրդեհ՝ Երևանում. Կոմիտասի շենքերից մեկում առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից«Վայոց Ձորի քննչական վարչությունում պատանդ են պահում քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց»․ Մանուկյան134 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ զրկանքներ ու բանտեր է տեսել, չի ընկրկել, հաղթահարել է բոլոր դժվարությունները, սա էլ կհաղթահարենք. ՀՅԴ ԳՄ«Սա խաղաղության առաջարկ չէ». ՆԱՏՕ-ն արձագանքել է Ուկրաինայի հարցով Պուտինի հայտարարությանըԱԺ ՔՊ խմբակցության անդամները խորքային ատելություն են քարոզում ու հրահրում թշնամանք. ԹաթոյանԶելենսկու գրասենյակը մերժել է Պուտինի առաջարկած խաղաղության նոր ծրագիրը2018թ.-ի բերած աղբը մեր ազգը դժվարությամբ, բայց հավատով անպայման մի օր կմաքրի... Ինչո՞ւ FlyOne Armenia-ի ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Քիշնևի օդանավակայանում Պուտինն ասել է, թե որ դեպքում Ուկրաինայի հետ հրադադարի կհամաձայնի Մանրամասներ՝ զոհված զինծառայողի կյանքիցՍարuափելի վթար․ 5 մարդ մաhացել է, չորսը՝ վիրավnրվելԱյս փուլում Ադրբեջանը չի գնա ռազմական էսկալացիայի․ Կարեն Հովհաննիսյան Ո՞վ է զոհված զինծառայողը․ մանրամասներԿյանքը փրկել չի հաջողվել․ Ավանեսյանը՝ պայթյունի ու Բաղրամյան պողոտայի տուժածների մասին
Ամենադիտված