WhatsApp-ն ունի նոր գործառույթ․ կպաշտպանի անցանկալի զանգերից
ՄՇԱԿՈՒՅԹ![WhatsApp-ն ունի նոր գործառույթ․ կպաշտպանի անցանկալի զանգերից](/timthumb.php?src=disc/07-03-23/c7ff4df60a206a1726df736f954e2d5a.jpg&w=780)
WhatsApp մեսենջերը փորձարկում է նոր գործառույթ՝ պաշտպանելու օգտատերերին սպամերի և խարդախների զանգերից:
Երբ տվյալ գործառույթը միացված է, օգտվողները չեն լսի անհայտ զանգողների զանգերը, սակայն բաց թողնված վնասակար զանգերի մասին տեղեկությունները կհայտնվեն զանգերի պատմության մեջ:
Զանգահարողը չի ստանա արգելափակման ծանուցում և կլսի երկար ազդանշաններ:
Այս պահին ֆունկցիան փորձարկվում է միայն Android օպերացիոն համակարգով սմարթֆոնների համար։