Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (հունիսի 28)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ղազախստան՝ Կապի ու տեղեկատվության աշխատողների օր, Լեհաստան՝ 1956 թվականի Պոզնանի դեպքերի հիշատակի օր, Ուկրաինա՝ Սահմանադրության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1292– Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը, ով արդեն գրավել էր խաչակիրների վերջին հենակետը Մերձավոր Արևելքում` Աքքա քաղաքը, հարձակվել և գրավել է հայոց կաթողիկոսի նստավայրը` Հռոմկլան, գերի վերցրել Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին և քաղաքի բնակչությանը ու շարժվել դեպի Սիս:

1877–ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի ղեկավարած հայկական զորքերը ազատագրել են Բայազետը:

1918-հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական հրամանատարությունը Նախիջևանի նահանգ է ուղարկել Կովկասի 2-րդ դիվիզիան։

1926– ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Արտյոմ Կարապետյանը, որը հայտնի է իր կրկնօրինակման աշխատանքներով:

1937-վախճանվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ Ամատունի Ամատունին:

1970-Երևանի կենդանաբանական այգուց փախել է Վովա փիղը:

1988-Մոսկվայում սկսվել է ԽՄԿԿ 19-րդ համաժողովը, որտեղ հայկական և ադրբեջանական կողմերը արտահայտել են իրենց տեսակետները ղարաբաղյան հարցով, սակայն Գորբաչովը կրկին շեշտել է սահմանների անխախտելիության պահպանման անհրաժեշտությունը:

1992-առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Մոնթե Մելքոնյանի ղեկավարությամբ հայկական զինված ուժերը ազատագրել են Ճարտար, Մաճկալաշեն և Կարմիր Շուկա բնակավայրերը:

2001-Հռոմի պապը այցելել է 1363 թվականին կառուցված Լվովի «Սուրբ Աստվածածնի վերափոխման» հայկական եկեղեցի:

2002-Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում ներկայումս գործող յոթ կոմունիստական կուսակցությունների միավորման կոչով:

2003-Երևանի կանաչ գոտիների պահպանությանն ուղղված հասարակական կազմակերպությունների կոալիցիան բողոքի երթ է կազմակերպել դեպի քաղաքապետարան՝ ընդդեմ մայրաքաղաքին սպառնացող անապատացման:

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է մշակույթի և գիտության հայ ու ադրբեջանցի մի խումբ գործիչների, ովքեր նախաձեռնել էին մեկօրյա համատեղ երթ Ստեփանակերտ – Երևան - Բաքու երթուղով:

2011- տեղի ունեցած Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվել է ԳԱԱ նախագահի պաշտոնում:

2017-Կեսօրին մոտ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել առաջին  Դամասկոս - Երևան երթուղով օդանավը։

2018- փակվել են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները: Ջերմուկ քաղաքի, ինչպես նաև հարակից գյուղերի մի խումբ բնակիչներ ու բնապահպաններ պահանջել են դադարեցնել աշխատանքները հանքում:

2019- Կարմիր խաչի ներկայացուցիչների միջնորդությամբ  Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածներ են փոխանակել Իջևանի Կայան բնակավայրի մոտ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

550-Կոստանդնուպոլիսում օծվել է Առաքյալների եկեղեցին:

1098– Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները Անտիոք քաղաքի մոտ ջախջախել են մուսուլմաններին:

1119-Իլ – Գազիի ղեկավարած մուսուլմանական բանակը ջախջախել է Անտիոքի ռեգենտ Ռոջեր Սալերսկու բանակը:

1569-ստորագրվել է Լյուբլինսկյան ունիան, որով միավորվել են Լեհական թագավորությունը և Լիտվական մեծ կոմսությունը:

1577– ծնվել է ֆլամանդացի գեղանկարիչ Պիտեր Պաուլ Ռուբենսը:

1635-ֆրանսիացիները Կարիբյան ծովում հիմնել են Գվադելուպա գաղութը:

1712– ծնվել է ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ Ժան Ժակ Ռուսոն:

1808-սպանվել է Օսմանյան կայսրության սուլթան Սելիմ Երրորդը:

1812-Նապոլենի բանակը մտել է Վիլնա:

1868-Բուխարայի էմիրը ճանաչել է իրեն Ռուսաստանի վասալ:

1904-նորվեգական «Նորդժ» ուղևորատար նավը Ռոկոլլ կղզու մոտ խորտակվել է, որի արդյունքում զոհվել են 635 մարդ:

1914– «Երիտասարդ Բոսնիա» (Млада Босна) կազմակերպության անդամներից մեկը՝ Գավրիլո Պրինցիպը, սպանել է ավստրոհունգարական գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը: Ավստրո-Հունգարիան և Գերմանիան դեպքը որպես առիթ են օգտագործել Սերբիայի վրա հարձակվելու համար, ինչը և սկիզբ է դրել Առաջին համաշխարհային պատերազմին:

1919– ստորագրվել է Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվել է Առաջին համաշխարհային պատերազմը:

1933-Մոսկվայում սկսվել են գնչուների ձերբակալություններ և աքսորումներ:

1942– վախճանվել է բելառուս գրող Յանկա Կուպալան, որը համարվում է բելառուս գրականության դասականներից մեկը:

1967-Իսրայելը օկուպացրել է արևելյան Երուսաղեմը:

1996-Ուկրաինայի Գերագույն ռադան մեկ գիշերվա ընթացքում ընդունել է նոր սահմանադրությունը:

1997-Մայք Թայսոնը կծել է Էվենդեր Հոլիֆիլֆի ականջը երկու անգամ, որի արդյունքում մենամարտը դադարեցվել է:

2001-Սլոբոդան Միլոշևիչը հանձնվել է Հաագայի դատարան ռազմական հանցագործությունների մեղադրանքով:

2004-ստեղծվել է Իրաքի ժամանակավոր կոալիցիոն կառավարությունը:


Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու. Աբրահամյան Այլ երկրների ներքին խնդիրներին միջամտելու փոխարեն Ադրբեջանը պետք է զբաղվի սեփական հանցանքների հետևանքներին առերեսմամբ․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան»Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Պայմանագրայինների մեկամսյա դասընթացները․ ՊՆ Կյանքից հեռացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը Պուտինը ցավակցել է Արթուր Չիլինգարովի ընտանիքին և հարազատներինԲագրատ Սրբազանը այսօր Աննա եկեղեցու բակում կխոսի հետագա անելիքների մասին Ե՞րբ կավարտվեն աղետի հետևանքների վերացման աշխատանքները․ հարց՝ Լոռու մարզպետին Հայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Հայ-իրանական սահմանը հատեցին Իրանի Կարմիր մահիկի բեռնատարները ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» Ստամբուլում 4 հարկանի բնակելի շենք է փլուզվել․ փլատակների տակ մարդիկ կան (տեսանյութ) Պուտինը զրույցի է կանչել Փաշինյանին. «Պուտինի համբերությունը սպառվել է» ՀԿԵ-ն առաջին անհրաժեշտության պարագաներ ու տեխնիկա է փոխադրում ջրհեղեղից տուժած աղետի գոտի Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվում Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Աղետի հետևանքով ջրամատակարարումը դեռ իրականացվում է խախտումներով․ ջրհեղեղի պատճառած վնասն ահռելի է Թել Ավիվում 120,000 ցուցարար դուրս է եկել փողոց՝ վարչապետից պահանջելով հասնել իսրայելցի գերիների ազատմանը (տեսանյութեր) Երևանում դանակահարել են պարեկային ոստիկանի. պատճառը ավտոմեքենան «պլաշչադկա» չտեղափոխելն է եղել Ահմադինեջադը կրկին հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը շարունակում է փակ մնալ Փաշինյանը սեփական խաղն է սկսելՏարադրամի փոխարժեքն այսօրՔաղաքագետներ Բրեդիխինը և Գևորգյանը կանխատեսել են Փաշինյանի հրաժարականը` բողոքի ակցիաների պատճառովԱյսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է «Կորցնելով լեգիտիմությունը` Փաշինյանը սպառնում է եկեղեցուն բռնաճնշումներով» Օշականում և Ոսկեհատում գործարկվելու են էլեկտրական շչակներ ՀԱՊԿ-ում դավաճանություն է. Փաշինյանը ցանկանում է «շահեկան պայմաններով» վիճել Մոսկվայի հետ Կապանում ավտոմեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են «Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետ Գերմանական դատարանը անմեղ է ճանաչել Սողոմոն Թեհլիրյանին. պատմության այս օրը (1 հունիս) Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Մադրիդի «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայում իր 15-րդ գավաթը 24 ժամ ջուր չի լինելու Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ գազ չի լինելու Սանահին կայարան թաղամասն ամեն օր ապահովվում է սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով1918-ի մայիսյան հերոսամարտերը արտաքին թշնամու դեմ էին, 2024-ին հայ ժողովուրդը իր հոգևոր առաջնորդի օրինակով հաղթում է ներքին դավաճաններին․ Արմեն ԱշոտյանՎլադիմիր Պուտինը ցավակցել է Արթուր Չիլինգարովի ընտանիքի անդամներինՍրբազանի կողմնակիցների մեքենաներն «ազատ արձակվեցին»` բանակցությունների արդյունքում (տեսանյութ)Ալավերդիում լայն թափով իրականացվում են վնասի գնահատման և գույքագրման աշխատաքներ. համայնքապետՆարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ցանկանում են կրկին կալանավորելԾառուկյանի հանձնարարությամբ աղետի գոտի են հասցվել առաջին անհրաժեշտության իրերՎաղը, որ գամ Քննչական կոմիտե, Արգիշտի Քյարամյան, կտեսնենք՝ կկալանավորե՞ս, թե՞ չես կալանավորի. Բագրատ ՍրբազանՆիկոլը չի բավարարվում մեր կյանքերը թշնամուն նվիրաբերելով, նա ուզում է Ալիևին նվիրել մեր հայրենիքը. ԱշոտյանՋրհեղեղից զգալիորեն տուժել են նաև Նոյեմբերյան խոշորացված համայնքի բնակավայրերը. համայնքապետը ներկայացրել է իրավիճակըԲանակցություններից հրաժարվելը կնշանակի Ուկրաինայի վախճան․ ՕրբանԵրեխաների տոնը իր ծնունդով փչացրել է ՀՀ-ի նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Շարժման մասնակից (տեսանյութ)Մուրացկանի համար չկա խաղաղություն, այսօր տեղի է ունենում միակողմանի զիջումներ, որին դեմ ենք. Բագրատ ՍրբազանԱռաջիկա օրերին կհայտարարենք մեծ հանրահավաքի մասին, որը հավանաբար կլինի նաև ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում․ Բագրատ Սրբազան
Ամենադիտված